«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 մարտի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11615093
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
5 մարտի 2015 թ. |
N 75-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Հայոց ցեղասպանության 100-ամյակը. Անատոլ Ֆրանս թեմային նվիրված «ԱՆԱՏՈԼ ՖՐԱՆՍ. ANATOLE FRANSE 1844-1924» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի.
2) Հայոց ցեղասպանության 100-ամյակը. Ամերիկյան մերձավորարևելյան նպաստամատույց կոմիտեի 100-ամյակը թեմային նվիրված «ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆՊԱՍՏԱՄԱՏՈՒՅՑ ԿՈՄԻՏԵԻ 100ՐԴ ՏԱՐԵԼԻՑ. 1915-2015 CENTENNIAL OF THE AMERICAN NEAR EAST RELIEF COMMITTEE. LEST THEY PERISH. ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆՊԱՍՏԱՄԱՏՈՒՅՑ ԿՈՄԻՏԵ 1915-2015. CAMPAIGN for $30.000.000. AMERICAN COMMITTEE FOR RELIEF IN THE NEAR EAST. ARMENIA–GREECE- SYRIA–PERSIA. AMERICAN HEAR EAST RELIEF COMMITTEE» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 2 հավելվածի:
2. Գործողության մեջ դնել`
1) Հայոց ցեղասպանության 100-ամյակը. Անատոլ Ֆրանս թեմային նվիրված «ԱՆԱՏՈԼ ՖՐԱՆՍ. ANATOLE FRANSE 1844-1924» նամականիշը, սահմանելով անվանագինը` 300 դրամ, տպաքանակը` 50 000 հատ.
2) Հայոց ցեղասպանության 100-ամյակը. Ամերիկյան մերձավորարևելյան նպաստամատույց կոմիտեի 100-ամյակը թեմային նվիրված «ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆՊԱՍՏԱՄԱՏՈՒՅՑ ԿՈՄԻՏԵԻ 100ՐԴ ՏԱՐԵԼԻՑ. 1915-2015 CENTENNIAL OF THE AMERICAN NEAR EAST RELIEF COMMITTEE. LEST THEY PERISH. ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆՊԱՍՏԱՄԱՏՈՒՅՑ ԿՈՄԻՏԵ 1915-2015. CAMPAIGN for $30.000.000. AMERICAN COMMITTEE FՕR RELIEF IN THE NEAR EAST. ARMENIA–GREECE- SYRIA–PERSIA. AMERICAN HEAR EAST RELIEF COMMITTEE» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 480 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 1 ՀՀ տրանսպորտի և կապինախարարի 2015 թվականի մարտի 5-ի թիվ 75-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 2 ՀՀ տրանսպորտի և կապինախարարի 2015 թվականի մարտի 5-ի թիվ 75-Ն հրամանի |