ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
24 մարտի 2015 թ. |
N 102-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԵԿ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2015 թվականի մարտի 20-ի N 8/8 եզրակացությունը.
Հրամայում եմ`
Ուժը կորցրած ճանաչել.
1. ԱՇՈՏ ԼԵՎՈՆԻ ՇԻՄԱԼՅԱՆԻՆ տրամադրված ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏՖ N 00122 լիցենզիան և N 00001 ներդիրը:
2. ԱՐԱՅԻԿ ԼԵՎԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ տրամադրված ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏՖ N 00020 լիցենզիան և N 00001 ներդիրը:
ՀՀ տրանսպորտի և կապի |
Գ. Բեգլարյան |