ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
| Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
|
1. «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին»
|
Կառավարություն |
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով |
| 2. Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին |
Կառավարություն |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
|
3. «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
|
Կառավարություն 16.08.2005 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
|
4. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
|
Կառավարություն 30.05.2005 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
|
5. ՀՀ քաղաքացիների խնայողական ավանդների վերականգնման և պաշտպանության երաշխիքների մասին
|
ԱԺ |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ |
6. «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ Գ. Արսենյան Գ. Ղոնջեյան Մ. Պետրոսյան Հ. Ավետիսյան Ա. Պետրոսյան 27.01.2005 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
| 7. «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
|
|
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
| Հարցի անվանումը | Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
| Հարցի անվանումը | Ներկայացնողը | Գլխադասային հանձնաժողովը |
1. ա) «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին բ) «Եկամուտների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին գ) «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին դ) «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ե) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին զ) Անհատական ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին |
Կառավարություն 13.09.2005 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ |
| 2. ա) ՀՀ ֆինանսական համակարգի կարգավորման և վերահսկողության զարգացման մասին բ) «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին գ) «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին դ) «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ե) «Ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին զ) «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին է) «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ը) «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին թ) «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ժ) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ժա) «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ժբ) «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ժգ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին |
Կառավարություն 22.09.2005 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
| 3. ա) «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին բ) «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին գ) ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին դ) «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ե) «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» |
Կառավարություն 16.08.2005 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Բաղդասարյան |
3 հոկտեմբերի 2005 թվականի, քաղ. Երևան Ն-207-3 |