«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 հոկտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11814432
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
25 սեպտեմբերի 2014 թ. |
N 639-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐԱԾ ՈՒ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉՏՐԱՄԱԴՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՈՒ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ, ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.1-ին հոդվածը՝
Հրամայում եմ`
Հաստատել`
1. Շրջանառության հարկ վճարողին ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռք բերված ապրանքների վերաբերյալ հայտարարագրի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Շրջանառության հարկ վճարողին ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռք բերված ապրանքների վերաբերյալ հայտարարագրի ներկայացման և հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ տվյալների մուտքագրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
ՀՀ ֆինանսների նախարար` |
Գ. Խաչատրյան |
Հավելված N 1 |
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐԱԾ ՈՒ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉՏՐԱՄԱԴՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՈՒ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
Փաստաթղթի հերթական համարը ____________________________________ ___________________________ | ||||||||||||||||||
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ | |||||||||||||||||||
1. Առևտրային կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
|||||||||||||||||||
2. Հարկ վճարողի հաշվառման համարը |
| ||||||||||||||||||
3. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեության իրականացման վայրը |
_______________________________________ _______________________________________ _______________________________________ (առևտրական (առք ու վաճառքի) գործունեության իրականացման այն վայրի (վայրերի) հասցեն (հասցեները), որտեղ գտնվում են սույն հայտարարությամբ ներկայացված ապրանքները) | ||||||||||||||||||
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՉՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾԱՐՔԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ | |||||||||||||||||||
4. Ապրանքների ձեռքբերման գործարքը կատարած անձի տվյալները |
_____________________________ (պաշտոնը, անունը և ազգանունը) | ||||||||||||||||||
5. Ապրանքների ձեռքբերման գործարքի ամիսը, ամսաթիվը և տարեթիվը |
_____________________________ | ||||||||||||||||||
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐԱԾ ՈՒ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉՏՐԱՄԱԴՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ | |||||||||||||||||||
6. Առևտրային կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
|||||||||||||||||||
7. Հարկ վճարողի հաշվառման համարը |
| ||||||||||||||||||
8. Առաքման վայրի հասցեն, եթե ապրանքները ձեռք են բերվել (այդ թվում՝ տեղ հասցնելու կամ փոխադրողին հանձնելու պայմանով) մատակարարողի առաքման վայրից |
_____________________________ | ||||||||||||||||||
9. Մատակարարողի ապրանքների առաքման տրանսպորտային միջոցի տվյալները, եթե ապրանքները գնորդին են հանձնվել գնորդի գործունեության իրականացման վայրում |
անվանումը |
մակնիշը |
պետական | ||||||||||||||||
10. Մատակարարողի ապրանքներն առաքող (փոխադրող, վարորդ, առաքիչ կամ այլ) անձի տվյալները (հայտնի լինելու դեպքում) |
_____________________________ | ||||||||||||||||||
ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ | |||||||||||||||||||
Հ/Հ |
Ապրանքի անվանումը |
Ապրանքատեսակի անվանումներն ըստ տեսականու` մոդելների, մակնիշների, չափերի կամ այլ հատկանիշների |
Չափման միավորը |
Քանակը |
Միավորի ձեռքբերման գինը |
Ձեռքբերման արժեքը | |||||||||||||
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 | |||||||||||||
Ընդամենը |
Սույն հայտարարագրին կցվում են թվով ______________________ էջ ձեռքբերված ապրանքների տվյալներ:
(ապրանքների անվանումները թղթային եղանակով ներկայացվող ձևում չտեղավորվելու դեպքում կազմվում են ձեռքբերված ապրանքների տվյալների լրացուցիչ էջեր, որոնք համարակալվում են, ստորագրվում և կցվում հայտարարագրին)
Առևտրային կազմակերպության տնօրեն՝ (անհատ ձեռնարկատեր) |
_________________________ ստորագրությունը, անունը, ազգանունը |
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐԱԾ ՈՒ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉՏՐԱՄԱԴՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՈՒ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ
1. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.1-ին հոդվածին համապատասխան՝ սույն կարգով կանոնակարգվում են առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռք բերված ապրանքների վերաբերյալ էլեկտրոնային կամ թղթային եղանակով հայտարարագրի (այսուհետ՝ հայտարարագիր) ներկայացման և հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ տվյալների մուտքագրման հարաբերությունները:
2. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.1-ին հոդվածին համապատասխան՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողներն իրենց ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռք բերված ապրանքների վերաբերյալ կարող են՝
1) սույն հրամանի N 1 հավելվածով հաստատված ձևով թղթային եղանակով ներկայացնել հայտարարագիր (առձեռն իրենց հաշվառման հարկային մարմին կամ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածով սահմանված կարգով փոստի միջոցով իրենց հաշվառման հարկային մարմնի հասցեով).
2) սույն հրամանի N 1 հավելվածով հաստատված ձևով էլեկտրոնային եղանակով ներկայացնել հայտարարագիր կամ իրենց ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռք բերված ապրանքների վերաբերյալ տվյալներ մուտքագրել հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելվածով սահմանված կարգով:
Մինչև հայտարարագրի ներկայացման և տվյալների մուտքագրման էլեկտրոնային եղանակի ներդրումը շրջանառության հարկ վճարողներն իրենց ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռք բերված ապրանքների վերաբերյալ տվյալները ներառում են թղթային եղանակով ներկայացվող հայտարարագրում:
3. Հայտարարագիրը կարող է ներկայացվել և հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ տվյալներ կարող են մուտքագրվել.
1) միայն առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող համարվողների կողմից 2014 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ապրանքների ձեռքբերման չփաստաթղթավորված գործարքների մասով,
2) մինչև «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հավելվածով սահմանված կարգով առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների մոտ ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման ստուգումը փաստացի սկսելը՝ հանձնարարագրի օրինակը տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին (կամ ի պաշտոնե նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին) տրամադրելը:
4. Յուրաքանչյուր հայտարարագիր կարող է ներկայացվել շրջանառության հարկ վճարողին ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած միայն մեկ հարկ վճարողի և ապրանքների ձեռքբերման միայն մեկ գործարքի մասով:
5. Հարկային մարմնի էլեկտրոնային համակարգում տվյալների յուրաքանչյուր մուտքագրում կարող է կատարվել շրջանառության հարկ վճարողին ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած միայն մեկ հարկ վճարողի և ապրանքների ձեռքբերման միայն մեկ գործարքի մասով:
6. Շրջանառության հարկ վճարողները հայտարարագիր չեն ներկայացնում և հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ տվյալներ չեն մուտքագրում.
1) Հայաստանի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման գործարքների մասով,
2) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված երկրորդային հումքի ձեռքբերման գործարքների մասով,
3) այն գործարքների մասով, որոնց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս են գրվել (ստացվել են) հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ,
4) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հավելվածով սահմանված կարգով շրջանառության հարկ վճարողի մոտ ստուգված գործարքների մասով:
7. Սույն կարգին համապատասխան հարկային մարմին ներկայացվող հայտարարագրում ներառվում են և հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրվում են`
1) ապրանքների ձեռքբերման չփաստաթղթավորված գործարքի տվյալները`
ա. գործարքի կատարման ամիսը, ամսաթիվը և տարեթիվը,
բ. ձեռքբերում կատարած անձի պաշտոնը, անունը և ազգանունը.
2) ապրանքներ մատակարարած կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), հարկ վճարողի հաշվառման համարը և գործարքի կատարման (ձեռքբերման) վայրի հասցեն:
Սույն ենթակետում նշված տվյալները լրացնելիս կարող են հիմք ընդունվել մասնավորապես.
ա. ապրանքներ մատակարարած հարկ վճարողի առաքման վայրում «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «թ» կետին համապատասխան փակցված հայտարարության (ցուցանակի) տվյալները, իսկ հայտարարության կամ դրա որոշ տվյալների բացակայության կամ տվյալների անընթեռնելի լինելու դեպքում հայտարարագրում լրացվում են սույն ենթակետում նշված տվյալներից շրջանառության հարկ վճարողին հայտնի տվյալները,
բ. հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հարկ վճարողների վերաբերյալ առկա տվյալները (հարկ վճարողի անվանում, հարկ վճարողի հաշվառման համար):
Սույն ենթակետի «ա» պարբերությունում նշված տվյալները կարող են ճշտվել, համադրելով հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում առկա տվյալների հետ.
3) եթե ապրանքները շրջանառության հարկ վճարողին են հանձնվել իր գործունեության իրականացման վայրում`
ա. ապրանքներ մատակարարած կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), հարկ վճարողի հաշվառման համարը,
բ. ապրանքներ մատակարարողի ապրանքների առաքման տրանսպորտային միջոցի տվյալները (անվանումը, մակնիշը, պետական համարանիշը),
գ. մատակարարողի ապրանքները առաքող (փոխադրող, վարորդ, առաքիչ կամ այլ) անձի տվյալները (հայտնի լինելու դեպքում):
Սույն ենթակետի «ա» պարբերությունում լրացվում են շրջանառության հարկ վճարողին հայտնի տվյալները, որոնք կարող են ճշտվել, համադրելով հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում առկա տվյալների հետ.
4) ձեռքբերված ապրանքների վերաբերյալ տվյալները`
ա. ապրանքի անվանումը,
բ. նույն ապրանքի ապրանքատեսակի անվանումներն ըստ տեսականու` մոդելների, մակնիշների, չափերի կամ այլ հատկանիշների: Ապրանքատեսակներից յուրաքանչյուրն արտացոլվում է առանձին տողով, իսկ ապրանքի անվանումը լրացվում է միայն առաջին ապրանքատեսակին վերաբերող տողում,
գ. չափման միավորը և քանակը: Բնեղեն ծավալային ցուցանիշները լրացվում են համապատասխան չափման միավորներով,
դ. ապրանքատեսակի միավորի ձեռքբերման գինը և ձեռքբերման արժեքը: Արժեքային ցուցանիշները արտացոլվում են դրամներով (առանց լումաների):
8. Շրջանառության հարկ վճարողին ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռք բերված ապրանքների վերաբերյալ հայտարարագիրը համարվում է ընդունված և հարկային մարմնի էլեկտրոնային համակարգում տվյալները համարվում են մուտքագրված, եթե հայտարարագրի ներկայացման կամ տվյալների մուտքագրման, ինչպես նաև գործարքի կատարման ամսաթվին հայտարարագիր ներկայացնողը կամ տվյալներ մուտքագրողը հանդիսանում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող ու հայտարարագրում և մուտքագրված տվյալներում ներառված են հետևյալ պարտադիր տվյալները.
1) գործարքի կատարման ամիսը, ամսաթիվը և տարեթիվը,
2) եթե ապրանքները ձեռք են բերվել մատակարարողի առաքման վայրից՝ ապրանքներ մատակարարող հարկ վճարողի հաշվառման համարը և գործարքի կատարման (ձեռքբերման) վայրի հասցեն, իսկ եթե ապրանքները շրջանառության հարկ վճարողին են հանձնվել իր գործունեության իրականացման վայրում` ապրանքներ մատակարարած հարկ վճարողի ապրանքների առաքման տրանսպորտային միջոցի տվյալները (անվանումը, մակնիշը, պետական համարանիշը),
3) սույն կարգի 7-րդ կետի 4-րդ ենթակետում նշված տվյալները: