«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 սեպտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11614401
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
28 օգոստոսի 2014 թ. ք. Երևան |
N 346-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները՝
1) Ոսկան Երևանցու ծննդյան 400-ամյակը թեմային նվիրված «ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑՈՒ 400 ԱՄՅԱԿ. ANNIVERSARY OF VOSKAN YEREVANTSI. Ոսկան Երևանցի 1614-1674. Voskan Yerevantsi. Տպագրիչ. Typographer» թեմային նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 1 հավելվածի.
2) Համաշխարհային պատմություն. Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակը թեմային նվիրված «ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ 100-ԱՄՅԱԿ. WORLD WAR I CENTENNIAL. ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ. DEPARTURE OF ARMENIAN VOLUNTEERS TO THE FRONT. WORLD WAR I. ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ 1914-2014» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 2 հավելվածի:
2. Գործողության մեջ դնել`
1) Ոսկան Երևանցու ծննդյան 400-ամյակը թեմային նվիրված «ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑՈՒ 400 ԱՄՅԱԿ. ANNIVERSARY OF VOSKAN YEREVANTSI. Ոսկան Երևանցի 1614-1674. Voskan Yerevantsi. Տպագրիչ. Typographer» թեմային նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 650 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:
2) Համաշխարհային պատմություն. Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված «ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ 100-ԱՄՅԱԿ. WORLD WAR I CENTENNIAL. ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ. DEPARTURE OF ARMENIAN VOLUNTEERS TO THE FRONT. WORLD WAR I. ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ 1914-2014» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 480 դրամ, նամականիշերի տպաքանակը` 20 000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |
Հաստատված է Հավելված 1 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի օգոստոսի 28-ի թիվ 346-Ն հրամանի |
Հաստատված է Հավելված 2 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի օգոստոսի 28-ի թիվ 346-Ն հրամանի |