«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 նոյեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 32014518
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
6 նոյեմբերի 2014 թ. |
N 277-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 188-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1.1 մասը և 70-րդ հոդվածի 6-րդ մասը.
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչություն) պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի «Միացյալ ավիացիոն իշխանությունների «Կոմերցիոն օդանավերի շահագործում-ինքնաթիռներ» ՋԱՌ ՕՊՍ 1-ի մասին» թիվ 188-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանը շարադրել նոր խմբագրությամբ.
«ՄԻԱՑՅԱԼ ԱՎԻԱՑԻՈՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ/ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ԿՈՄԵՐՑԻՈՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ԱՐՄ ԷՅՐ ՕՊՍ-Ի (ARM AIR ՕPS ) ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1.1 մասի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Ընդունել և 2014 թվականի դեկտեմբերի 16-ից անգլերեն լեզվով կիրառել անգլերեն լեզվով Միացյալ ավիացիոն իշխանությունների/Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության «Կոմերցիոն օդանավերի շահագործում» ԱՐՄ ԷՅՐ ՕՊՍ-ը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2014 թվականի դեկտեմբերի 16-ից:»:
2. Հրամանի Հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2014 թվականի դեկտեմբերի 16-ից:
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |
Հավելված քաղաքացիական ավիացիայի N 277-Ն հրամանի |
«Հավելված քաղաքացիական ավիացիայի N 188-Ն հրամանի |
DEFINITIONS,
GUIDANCE MATERIAL and
ACCEPTABLE MEANS & COMPLIANCE
ANNEX II. PART- ARO
AUTHORITY REQUIREMENTS FOR AIR OPERATIONS
AUTHORITY REQUIREMENTS for AIR OPERATIONS
GUIDANCE MATERIAL & ACCEPTABLE MEANS of COMPLIANCE
ORGANIZATION REQUIREMENTS FOR AIR OPERATIONS
ORGANISATION REQUIREMENTS FOR AIR OPERATIONS
GUIDANCE MATERIAL& ACCEPTABLE MEANS of COMPLIANCE
COMMERCIAL AIR TRANSPORT OPERATIONS
SPECIFIC APPROVALS