«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հոկտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 10814442
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
9 հոկտեմբերի 2014 թ. |
N 137-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 53-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 24-ի N 1036-Ն որոշման 2-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2010 թ. ապրիլի 15-ի «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրվող ծառայության գները հաստատելու մասին» N 53-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի՝
ա. նախաբանում «2004 թ. մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության պահպանության կարգը սահմանելու մասին» N 669-Ն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 24-ի «Երկրաբանական տեղեկության տրամադրման, ինչպես նաև դրա հետ կապված մատուցվող ծառայությունների դիմաց վճարման կարգը սահմանելու մասին» N 1036-Ն որոշման 2-րդ կետի» բառերով,
բ. 1-ին կետում «/10.04.2010 թ. N 4/45-1/1907-10 գրություն/» բառերը փոխարինել «/15.06.2012թ. N 4/4.5-1/7965-12/ գրություն» բառերով,
գ. հրամանով հաստատված հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության իրավաբանական բաժնի պետին՝ սահմանված կարգով ապահովել հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետին։
Նախարար |
Ե. Զախարյան |
Հավելված ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2014 թ. հոկտեմբերի 9-ի N 137-Ն հրամանի |
Գ Ն Ե Ր
«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունների
Հ/հ |
Ծառայության անվանումը |
Չափման միավորը |
Մատուցվող ծառայության գինը (ներառյալ ԱԱՀ), դրամ |
1 |
2 |
3 |
4 |
1 |
Երկրաբանական ֆոնդի ընթերցասրահում ֆոնդային նյութերի տրամադրում |
Մեկ ֆոնդային նյութ/օր |
4500 |
2 |
Երկրաբանական ֆոնդում առկա ընդերքի մասին տեղեկության վերաբերյալ |
||
ա/ փաստաթղթերի պատճենահանում կամ սկանավորում կամ տպում |
|||
A4 |
յուրաքանչյուր էջի համար |
50 | |
A3 |
յուրաքանչյուր էջի համար |
75 | |
A2 |
յուրաքանչյուր էջի համար |
150 | |
A1 |
յուրաքանչյուր էջի համար |
500 | |
A0 |
յուրաքանչյուր էջի համար |
600 | |
բ/ համակարգչային սկանավորում |
1 քառ. մ |
1660 | |
գ/ համակարգչային տպում |
1 քառ. մ |
3545 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|