ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 փետրվարի 2014 թ. ք. Երևան |
N 155-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՆՈՐ ԱՐԱԲԿԻՐ» ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԴՈՒՍՏՐ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, Երևանի քաղաքապետի 2013 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 6867-Ա որոշումը և Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության «Նոր Արաբկիր» առողջության կենտրոն դուստր փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2014 թվականի հունվարի 30-ին ներկայացված դիմումը.
Հրամայում եմ`
1. Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության «Նոր Արաբկիր» առողջության կենտրոն դուստր փակ բաժնետիրական ընկերությանը 2006 թվականի օգոստոսի 9-ին (Կ-XX-000821) և 2008 թվականի հունվարի 25-ին (Կ-XX-001163) տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիաները վերաձևակերպել «Նոր Արաբկիր» առողջության կենտրոն փակ բաժնետիրական ընկերության անվամբ:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.
1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Դ. Դումանյան |