«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 հուլիսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 10014264
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
6 հունիսի 2014 թ. ք. Երևան |
N 32-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.3.1-02-2014 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 7-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» 2.3.1-02-2014 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:
Ա. Մուրադյան |
Հավելված Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի հունիսի 6-ի N 32-Ն հրամանով |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ N 2.3.1-02-2014
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` կանոններ) սահմանում են հանրակրթական ուսումնական հաստատություններում, ըստ դրանցում իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի, այդ թվում` հանրակրթական դպրոցներում, մասնագիտացված հանրակրթական դպրոցներում, հատուկ հանրակրթական դպրոցներում և ըստ իրականացվող կրթական ծրագրերի աստիճանի` տարրական, միջին, հիմնական ավագ դպրոցներում, վարժարաններում (այսուհետ` ուսումնական հաստատություններ), ինչպես նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար (անկախ կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից), որոնց գործունեությունը կապված է սովորողների սննդի կազմակերպման և (կամ) ապահովման հետ` սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները:
II. ԱՌՈՂՋ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ԵՎ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՃԱՇԱՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
2. Սովորողներին առողջ սննդով ապահովելու նպատակով անհրաժեշտ է մշակել սննդի օրաբաժին:
3. Սննդի օրաբաժինը մշակելիս հաշվի են առնվում սովորողների առանձին տարիքային խմբերի (6-10, 11-14, 15-18 տարեկան) օրվա սննդի կալորիականության պահանջը, կերակրատեսակների սննդային և էներգետիկ արժեքը, վիտամինների և միկրոտարրերի օրվա պահանջը, ուսումնական հաստատությունում սովորողների գտնվելու ժամանակահատվածը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
4. Ուսումնական հաստատություններում սովորողների օրգանիզմի համար անհրաժեշտ սննդային նյութերի (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր), վիտամինների, միկրոտարրերի և էներգիայի ֆիզիոլոգիական պահանջի միջինացված նորմերը սահմանված են սույն կանոնների աղյուսակ 1-ում:
5. Ուսումնական հաստատությունների սովորողների սննդի օրաբաժնում պահպանվում է հաշվեկշռված սնուցման հիմնական սկզբունքը ըստ սննդային հիմնական բաղադրիչների` սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի հարաբերակցությունը՝ 1:1:4 (կախված տարիքից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից 1:1,2:4,6), կամ սննդային օրաբաժնի էներգետիկ արժեքի 10-15 %-ը ապահովվում է ի հաշիվ սպիտակուցների, 30-32%-ը` ճարպերի, 55-60%-ը` ածխաջրերի, իսկ Կալցիումի (Ca) և Ֆոսֆորի (P) հարաբերակցությունը` 1:1,5:
6. Ձևավորված սննդի օրաբաժնի հիման վրա մշակվում է ճաշացուցակը, որը ներառում է ճաշատեսակների, խոհարարական արտադրանքի, ալրային հրուշակեղենի, հացամթերքի և այլ սննդամթերքի բաշխումը ըստ սննդի ընդունման առանձին փուլերի (նախաճաշ, ճաշ, ետճաշիկ)` հաշվի առնելով ուսումնական հաստատությունում սովորողների գտնվելու ժամանակահատվածը:
7. Ուսումնական հաստատություններում սովորողների օրգանիզմի համար անհրաժեշտ էներգիայի օրական պահանջի ռացիոնալ բաշխումը օրինակելի ճաշացուցակում` ըստ սննդի ընդունման առանձին փուլերի սահմանված է սույն կանոնների աղյուսակ 2-ում:
8. Սովորողների տաք սնունդը կազմակերպվում է առնվազն 20 րոպե տևողությամբ դասամիջոցի ժամանակ` ըստ դասարանների, ուսումնական հաստատության ճաշասրահում:
9. Հատուկ դպրոցներում սնունդը կազմակերպվում է ուսումնական հաստատության աշխատանքային ռեժիմին համապատասխան:
10. Շուրջօրյա գործող ուսումնական հաստատությունների սովորողների սնունդը կազմակերպվում է օրը 4-5 անգամ: Սննդի ընդունման միջև ընկած ժամանակահատվածը սահմանվում է ոչ ավելին, քան 3,5-4 ժամ:
11. Շուրջօրյա գործող ուսումնական հաստատությունների սովորողների սննդային նյութերի և էներգիայի օրական պահանջը օրինակելի ճաշացուցակում բաշխվում է հետևյալ կերպ` նախաճաշ` 25-30%, ճաշ` 30-35%, ետճաշիկ` 10%, ընթրիք` 25-30%, երկրորդ ընթրիք` 5-10%:
12. Նախաճաշի և ճաշի միջև ընկած ժամանակահատվածում կարելի է նախատեսել երկրորդ նախաճաշ, որը ներառում է թարմ մրգեր և (կամ) հյութ (ըմպելիք) և կազմում է օրվա կալորիականության 5-10%:
13. Սննդի օրաբաժնի կալորիականության և սննդային նյութերի պարունակության շեղումները կարող են լինել ± 10%-ի սահմաններում:
14. Շուրջօրյա գործող ուսումնական հաստատություններում սովորողների օրգանիզմի համար անհրաժեշտ էներգիայի օրական պահանջի ռացիոնալ բաշխումը օրինակելի ճաշացուցակում` ըստ սննդի ընդունման առանձին փուլերի սահմանված է սույն կանոնների աղյուսակ 3-ում:
15. Ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ սննդով ապահովելու նպատակով օրինակելի ճաշացուցակը կազմվում է երկու շաբաթվա համար: Ճաշացուցակի կազմման օրինակելի ձևաչափը սահմանված է սույն կանոնների ձև 1-ում:
16. Ճաշացուցակը կազմվում է հաշվի առնելով ուսումնական հաստատություններում երեք տարիքային խմբերի` 6-10, 11-14, 15-18 տարեկան սովորողների համար նախատեսված սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը:
17. Ուսումնական հաստատություններում սովորողների համար սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը սահմանված է սույն կանոնների աղյուսակ 4-ում: (Հատուկ դպրոցների սովորողների և մանկատներում խնամվող երեխաների համար սննդի օրաբաժնի հավաքակազմը սահմանված է ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի N 815 որոշմամբ)։
18. Ուսումնական հաստատություններում սովորողների համար նախատեսված մեկ չափաբաժնի օրինակելի ծավալը սահմանված է սույն կանոնների աղյուսակ 5-ում, որտեղ «Համաքաշ» սյունակում բերված են նորմեր` թափոն առաջացնող մթերքների համար: Զտաքաշը հանդիսանում է միջին մեծություն, որը կարող է փոփոխվել` կախված մրգերի և բանջարեղենի ելքային տեսակից և տարվա եղանակից: Ճաշացուցակի կազմման ժամանակ նպատակահարմար է օգտվել «Զտաքաշ» սյունակում բերված նորմերից: Շաքարի նորմը ներառում է նաև այն քանակը, որը օգտագործվում է ճաշատեսակների և հյութերի պատրաստման ժամանակ, եթե երեխաներին տրվում է շաքար պարունակող պատրաստի մթերք (խտացրած կաթ և այլն), ապա տրվող շաքարի քանակը պետք է նվազեցնել` կախված օգտագործվող պատրաստի մթերքում առկա շաքարի քանակից:
19. Օրինակելի ճաշացուցակը կազմվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատերի կողմից, որոնց գործունեությունը կապված է սովորողների սննդի կազմակերպման և (կամ) ապահովման հետ և համաձայնեցնում է ուսումնական հաստատության ղեկավարի հետ:
20. Օրինակելի ճաշացուցակի հիման վրա յուրաքանչյուր օր կազմվում և կազմակերպության ղեկավարի կողմից հաստատվում է հաջորդ օրվա համար ճաշացուցակ-բաշխումը:
21. Միևնույն սննդամթերքը, ճաշատեսակը կամ խոհարարական արտադրանքը կրկնակի չի ներառվում նույն օրվա կամ հաջորդող 2-3 օրերի օրինակելի ճաշացուցակում:
22. Ուսումնական հաստատություններում կարող է կազմակերպվել մեկից-երկուանգամյա տաք սնունդ` նախաճաշ և (կամ) ճաշ: Իսկ երկարօրյա խմբեր հաճախողների համար` նաև ետճաշիկ:
23. Տաք սննդի կազմակերպումը նախատեսում է յուրաքանչյուր սննդի ընդունման ժամանակ պարտադիր տաք ճաշատեսակների և խոհարարական արտադրանքի օգտագործումը, այդ թվում` առաջին և (կամ) երկրորդ ճաշատեսակ, տաք ըմպելիքներ:
24. Ամենօրյա ճաշացուցակում ներառվում են միսը, կաթը, սերուցքային կարագը և բուսական յուղը, հացը` ցորենի և տարեկանի, շաքարը, կարտոֆիլը, բանջարեղենը, միրգը, հյութերը, ձավարեղենը և յոդացված աղը: Ձուկը, ձուն (հավկիթը), պանիրը, կաթնաշոռը և կաթնաթթվային սննդամթերքը տրվում են 2-3 օրը մեկ:
25. Յուրաքանչյուր օր ճաշասրահի տեսանելի տեղերում փակցվում է ուսումնական հաստատության ղեկավարի կողմից հաստատված ճաշացուցակը, որի մեջ նշվում է խոհարարական արտադրանքի անվանումների և ծավալների մասին տեղեկատվությունը:
26. Սննդային գործոնով պայմանավորված զանգվածային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման ու տարածման, ինչպես նաև զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով` ելնելով առողջ և ռացիոնալ սննդի սկզբունքից՝ ուսումնական հաստատություններում չի օգտագործվում ստորև նշված սննդամթերքը և չեն պատրաստվում նշված ճաշատեսակներն ու խոհարարական կերակրատեսակները`
1) ձու` անլվա կճեպով,
2) ջրլող թռչունների (բադի, սագի և այլն) միս, ձու,
3) բորբոսի և փչացման հատկանիշներով բանջարեղեն ու միրգ, կանաչած կարտոֆիլ,
4) տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված պահածոներ,
5) նախորդ օրվա պատրաստած կերակրատեսակներ կամ օգտագործած կերակրատեսակների մնացորդներ,
6) կրեմային հրուշակեղեն` տորթեր, հրուշակներ և այլն,
7) դոնդողածածկ ճաշատեսակներ (մսի և ձկան), խաշ, տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված մսատրորվածքներ (պաշտետներ),
8) ֆլյագայով կաթ՝ առանց ջերմային մշակման (եռացման),
9) տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաթթվային մթերք, թթված կաթ, այդ թվում նաև՝ կաթնաշոռի պատրաստման համար,
10) կաթնաշոռ` չպաստերիզացված կաթից, տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաշոռ,
11) մակարոն՝ աղացած մսով (ֆարշով)` «նավատորմային» և մակարոն կտրատած ձվով` առանց կրկնակի թերմիկ մշակման,
12) աչքով-ձվածեղ, թերխաշ և հում ձու,
13) սունկ և դրանից պատրաստված կերակրատեսակներ, սնկի արգանակ,
14) տարբեր սննդային խտանյութեր, այդ թվում՝ արգանակներ, և դրանց հիմքի վրա պատրաստված կերակրատեսակներ,
15) հում ապխտած մսից պատրաստված ուտեստներ (բաստուրմա, սուջուխ և նմանատիպ այլ արտադրանք),
16) արյունային, լիվերային, ապխտած, կիսաապխտած, հում ապխտած երշիկեղեն,
17) տապակած կերակրատեսակներ, այդ թվում՝ ֆրիտյուրի մեջ (ճարպով, յուղով)` կարկանդակներ, փքաբլիթներ, կարտոֆիլ, մսով կամ կաթնաշոռով պատրաստված բարակաբլիթներ (բլինչիկներ), չիպս և այլն,
18) մարգարին, խոհարարական և տրանսճարպեր,
19) քացախ, մանանեխ, ծովաբողկ գյուղական (սովորական), կծու պղպեղ (կարմիր, սև) և այլ կծու համեմունքներ,
20) կծու սոուսներ, կետչուպներ, մայոնեզ,
21) սուրճ բնական, ինչպես նաև կոֆեին պարունակող ըմպելիքներ, էներգետիկ ըմպելիքներ, ալկոհոլային խմիչքներ, այլ խթանիչներ,
22) օրգանիզմի տոնուսը բարձրացնող և հյուսվածքների աճի վրա ազդող կենսաբանական ակտիվ հավելումներ (ԿԱՀ), նաև դրանց օգտագործմամբ արտադրանք և հյութեր,
23) գազավորված ըմպելիքներ,
24) պիստակ, նուշ, գետնանուշ, ծիրանի կորիզի միջուկ, և այլն,
25) շաքարների և աղի բարձր պարունակությամբ սննդամթերք, առանց մրգային միջուկի կարամել,
26) բուսական ճարպերի հիմքով պատրաստված կաթնամթերք,
27) պաղպաղակ:
27. Ուսումնական հաստատություններում ալերգիկ և քրոնիկ հիվանդություններ ունեցող սովորողների համար սնունդը կազմակերպվում է ելնելով առկա ախտաբանությունից` համաձայն սովորողների բուժական և կանխարգելիչ սննդակարգի:
28. Փաստացի սննդի օրաբաժինը պետք է համապատասխանի հաստատված օրինակելի ճաշացուցակին: Առանձին դեպքերում թույլատրվում է որոշ սննդամթերքի, կերակրատեսակների կամ խոհարարական արտադրատեսակների փոխարինումը մեկ այլով` դրանց սննդային արժեքի համապատասխանության պայմանով:
29. Սննդամթերքի փոխարինումը` ըստ սպիտակուցների և ածխաջրերի սահմանված են սույն կանոնների աղյուսակ 6-ում:
30. Առողջարանային տիպի ուսումնական հաստատություններում (բացի տուբերկուլոզային առողջարաններից) բուժվող երեխաների համար սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը սահմանված է սույն կանոնների աղյուսակ 7-ում:
III. ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
31. Խոհարարական արտադրանքի (խոհարարական կիսապատրաստվածքների, կերակրատեսակների) պատրաստումը իրականացվում է համաձայն արտադրական գործընթացի (տեխնոլոգիական) քարտի, որը ներառում է կերակրատեսակների արտադրական գործընթացի նկարագիրը և բաղադրատոմսը: Արտադրական գործընթացի (տեխնոլոգիական) քարտի ձևը սահմանված է սույն կանոնների ձև 3-ում:
32. Խոհարարական արտադրանքի (խոհարարական կիսապատրաստվածքների, կերակրատեսակների) պատրաստման ժամանակ օգտագործում են խոհարարական մշակման այնպիսի եղանակներ, որոնք պահպանում են պատրաստի արտադրանքի սննդային արժեքն ու անվտանգությունը` եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակով և թխվածքաճաշերի տեսքով պատրաստված կերակրատեսակներ:
33. Կերակրատեսակների մեջ վիտամինների պահպանումն ապահովելու նպատակով թերմիկ մշակման ենթակա բանջարեղենը մաքրում են եփելուց անմիջապես առաջ և եփում աղաջրի մեջ (բացի բազուկից):
34. Եփած բանջարեղենից աղցաններ պատրաստելու համար օգտագործվող բանջարեղենը (բազուկ, գազար և այլն) նախքան եփելը լվանում են, եփում կեղևով, այնուհետև սառելուց հետո մաքրում են կեղևից և կտրատում:
35. Բանջարեղենը տեսակավորում են, լվանում, մաքրում, այնուհետև քիչ խմբաքանակներով կրկնակի լվանում 5 րոպեից ոչ պակաս տևողությամբ հոսող ջրով, որից հետո մշակում:
36. Մաքրած կարտոֆիլը և այլ բանջարեղենը չորացումից և սևանալուց պահպանելու նպատակով պահում են ջրում 2 ժամից ոչ ավելի:
37. Կաղամբի մշակման ժամանակ հեռացնում են արտաքին թերթիկները, որից հետո լվանում են հոսող ջրով:
38. Նախորդ տարվա բերքը (կաղամբ, սոխ, գազար և այլն) մարտի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում օգտագործում են միայն թերմիկ մշակումից հետո:
39. Հում կանաչին, որը նախատեսված է առանց հետագա թերմիկ մշակման սառը նախուտեստներ և աղցաններ պատրաստելու համար, 10 րոպե տևողությամբ պահում են 3% քացախաթթվի կամ 10% աղաջրի մեջ, որից հետո պարզաջրում են հոսող ջրի տակ:
40. Արագ սառեցված մթերքը օգտագործում են միայն չընդհատվող սառնարանային շղթայի ապահովման պայմաններում:
41. Խոհարարական արտադրանքի պատրաստման ժամանակ պահպանվում են հետևյալ պահանջները`
1) եփած մսից, հավից, ձկից պատրաստված երկրորդ կերակրատեսակների բաշխման ժամանակ չափաբաժնով մասնատված միսը կրկնակի եռացվում է արգանակում 5-7 րոպե,
2) չափաբաժնով մասնատված միսը մինչև բաշխումը պահվում է արգանակի մեջ տաք սալիկի կամ մարմիտի վրա +750 C ջերմաստիճանում 1 ժամից ոչ ավելի,
3) կոտլետները առանց նախապես տապակման եփում են ջեռոցում 250-2800 C ջերմաստիճանում` 20-25 րոպե,
4) կերակրատեսակների մեջ մտնող բաղադրամասերը խառնելու համար օգտվում են խոհանոցային պարագաներից` չդիպչելով սննդամթերքին ձեռքերով,
5) կարտոֆիլային խյուս (պյուրե) պատրաստելուց օգտվում են մեխանիկական սարքավորումներից,
6) ճաշալրացների (գարնիր) համար օգտագործվող սերուցքային կարագը նախապես ենթարկում են ջերմային մշակման (հալեցվում է և հասցվում մինչև եռման ջերմաստիճանը),
7) ձուն եփում են ջուրը եռալուց հետո ևս 10 րոպե,
8) օմլետները և ձու պարունակող ջեռեփուկները պատրաստում են ջեռոցում` օմլետները` 8-10 րոպե 180-2000 C ջերմաստիճանում 2,5-3 սմ-ից ոչ ավելի շերտով, ջեռեփուկները` 20-30 րոպե 220-2800 C ջերմաստիճանում 2,5-3 սմ-ից ոչ ավելի շերտով: Ձվի զանգվածը պահվում է մինչև 30 րոպե ժամանակով` 4±20 C ջերմաստիճանի պայմաններում,
9) եփած երշիկները, նրբերշիկները և սարդելկաները եփում են ջուրը եռալուց հետո ևս 5 րոպե,
10) երկրորդ ճաշատեսակներ պատրաստելիս բրինձն ու մակարոնեղենը եփում են մեծ ծավալի ջրում (1:6 հարաբերությունից ոչ պակաս), որից հետո չեն լվանում,
11) պատրաստի առաջին և երկրորդ ճաշատեսակները կարող են գտնվել մարմիտի, կամ տաք սալիկի վրա, կամ իզոթերմիկ թերմոսներում` պատրաստելու պահից ոչ ավելի, քան 2 ժամ: Պատրաստի կերակրատեսակները սառելուց հետո երկրորդ անգամ չեն տաքացվում,
12) աղցանները պատրաստում և համեմում են բաշխելուց անմիջապես առաջ, աղցանները համեմելու համար չեն օգտագործում թթվասեր և մայոնեզ, իսկ քացախը փոխարինվում է կիտրոնաթթվով,
13) տաք ճաշերը (ապուրներ, սոուսներ, ըմպելիքներ) բաշխվում են 750 C, երկրորդ ճաշատեսակները` 600 C-650 C ոչ ցածր ջերմաստիճանի պայմաններում, իսկ սառը ապուրները (մածնաբրդոշ) և ըմպելիքները` 140 C-ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում,
14) կաթը ենթարկում են ջերմային մշակման 2-3 րոպեից ոչ ավելի, կաթնաշոռը օգտագործում են ջերմային մշակումից հետո` թխվածքաճաշերի և թխվածքների տեսքով,
15) հում բանջարեղենից պատրաստված կերակրատեսակները պահպանվում են սառնարանում 30 րոպեից ոչ ավելի` 4±20 C ջերմաստիճանի պայմաններում,
16) չհամեմած աղցանները պահպանվում են սառնարանում 4±20 C ջերմաստիճանի պայմաններում` 2 ժամից ոչ ավելի,
17) օգտագործվում է միայն յոդացված աղ:
42. Սննդամթերքի խոհարարական սառը մշակման արդյունքում թափոնի ելքի հաշվարկը կատարվում է համաձայն սույն կանոնների աղյուսակ 8-ի:
IV. ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
43. Ուսումնական հաստատություններում սովորողների լրացուցիչ սնունդը կազմակերպվում է բուֆետների միջոցով:
44. Բուֆետներում սառը խորտիկները վաճառվում են ցուցադրասառնարանից և իրացվում են մեկ ժամվա ընթացքում:
45. Բուֆետներում իրացվող սննդամթերքի ցանկը յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին հաստատվում է ուսումնական հաստատության ղեկավարի կողմից:
46. Սովորողների լրացուցիչ սննդի կազմակերպման համար սննդամթերքի ցանկը ներկայացված է սույն կանոնների աղյուսակ 9-ում:
47. Սննդամթերքի հիմնական սննդային նյութերի և էներգետիկ արժեքի տվյալները ներկայացված են սույն կանոնների աղյուսակ 10-ում:
V. ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
48. Ուսումնական հաստատության ղեկավարը հանդիսանում է սննդի կազմակերպման և դրանում սովորողներին լիարժեք ընդգրկելու պատասխանատու անձը:
49. Իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնց գործունեությունը կապված է ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման, այդ թվում՝ տաք սննդի կազմակերպման և (կամ) ապահովման հետ, հանդիսանում են կազմակերպվող սննդի որակի և անվտանգության պատասխանատու անձը:
50. Յուրաքանչուր օր լրացվում է ճաշացուցակ-բաշխման ձևաչափը, ինչի մեջ նշվում է մեկ երեխայի համար դուրս գրվող սննդամթերքի անվանումը և քաշը/քանակը:
51. «Ճաշացուցակ-բաշխում»-ի ձևաչափը ներկայացված է սույն կանոնների ձև 2-ում:
52. Սննդի կազմակերպման, այդ թվում՝ սննդի օրաբաժնի որակական և քանակական կազմի, նրա սննդային և էներգետիկ արժեքի, ձեռքբերվող սննդամթերքի տեսականու և որակի, ինչպես նաև կերակրատեսակների պատրաստման, խոհարարական մշակման եղանակի նկատմամբ հսկողությունը իրականացնում է ուսումնական հաստատության բուժաշխատողը:
53. Տեխնոլոգիական գործընթացի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով յուրաքանչյուր պատրաստի կերակրատեսակից կատարվում է նմուշառում: Նմուշառումը կատարում է խոհարարը:
54. Նմուշառումը կատարվում է խոտանորոշման հանձնաժողովի ներկայությամբ, որի կազմում ընդգրկվում են բուժաշխատողը, խոհարարը և տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը:
55. Կերակրատեսակի նմուշառումը կատարվում է անմիջապես այն կաթսայից, որի մեջ պատրաստվել է:
56. Նմուշառած կերակրատեսակները պահում են մակնշված և մանրէազերծված (կամ ախտահանված` կերակրի սոդայի 2% լուծույթի մեջ 15 րոպե եռացնելու եղանակով) ապակյա տարայի մեջ, որը ամուր փակվում է ապակյա կամ մետաղական կափարիչով:
57. Չափաբաժնով պատրաստված կերակրատեսակները նմուշառվում են ամբողջ ծավալով, իսկ աղցանները, առաջին, երրորդ կերակրատեսակները և ճաշալրացները 100 գրամից ոչ պակաս:
58. Վերցված նմուշները պահպանում են 48 ժամից ոչ պակաս (չհաշված հանգստյան և տոն օրերը) հատուկ սառնարանում կամ սառնարանի հատուկ առանձնացված տեղում 4±20 C ջերմաստիճանի պայմաններում, նշելով նմուշառման ժամը, օրը, ամիսը:
59. Նմուշառման կարգի և օրվա նմուշների պահպանման պայմանների նկատմամբ հսկողությունը իրականացնում է բուժաշխատողը:
60. Նմուշառված ճաշատեսակի գնահատումը զգայորոշման ցուցանիշների նկատմամբ կատարվում է խոտանորոշման հանձնաժողովի կողմից:
61. Պատրաստի կերակրատեսակի, խոհարարական արտադրանքի գնահատումը իրականացվում է ըստ զգայորոշման ցուցանիշների, ինչի արդյունքները լրացվում են «Պատրաստի կերակրատեսակի, խոհարարական արտադրանքի խոտանորոշման մատյան»-ում` համաձայն սույն կանոնների ձև 4-ի:
62. Յուրաքանչյուր պատրաստի կերակրատեսակի բացթողումը իրականացվում է նմուշառումից և զգայորոշման ցուցանիշների նկատմամբ գնահատումից հետո:
63. Սննդի պատրաստման տեխնոլոգիական գործընթացի խախտումների, ինչպես նաև անբավարար թերմիկ մշակման դեպքերի ժամանակ հանձնաժողովի կողմից չի թույլատրվում կերակրատեսակների բաշխումը` մինչև հայտնաբերված թերությունները վերացնելը:
64. Ուսումնական հաստատության բուժաշխատողը սննդի օրաբաժնի որակական և քանակական կազմի, նրա սննդային և էներգետիկ արժեքի հաշվարկը և գնահատումը կատարում է 2 շաբաթը մեկ, ինչի տվյալները գրանցում են «Սննդի օրաբաժնի հսկողության, սննդային և էներգետիկ արժեքի հաշվարկի մատյան»-ում` համաձայն սույն կանոնների ձև 5-ում: Գնահատման արդյունքների հիման վրա, անհրաժեշտության դեպքում, հաջորդ 10-14 օրվա համար նախատեսված ճաշացուցակում կատարվում են ուղղումներ և լրացումներ:
65. Ամեն օր, աշխատանքները սկսելուց առաջ, բուժաշխատողի կողմից կատարվում է ուսումնական հաստատության խոհանոցի աշխատողների ձեռքերի և մարմնի բաց հատվածների մաշկի զննում` թարախային վերքերի առկայության, ինչպես նաև վերին շնչուղիների կատարալ երևույթների և անգինաների նկատմամբ:
66. Զննումների արդյունքները գրանցվում են «Առողջության մատյան»-ում՝ համաձայն սույն կանոնների ձև 6-ի:
67. Մատյանը լրացնելիս օգտագործվում են հետևյալ պայմանական նշանները` Առ-առողջ է, Մ-մեկուսացված է, Արձ-գտնվում է արձակուրդում, Հ-հանգստյան օր, Ան/թ-անաշխատունակության թերթիկ: Մատյանում նշվում են տվյալ օրը ներկա բոլոր աշխատողների անուն-ազգանունները:
VI. ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
68. Ուսումնական հաստատությունում սովորողների առողջության պահպանմանն ուղղված կանխագելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով հաստատության ղեկավարի կողմից ապահովվում են`
1) սույն սանիտարական կանոնների առկայությունը,
2) սույն սանիտարական կանոնների կատարման ապահովումը,
3) սննդի կազմակերպման գործընթացի հետ կապված աշխատողների հիգիենիկ ուսուցման դասընթացների կազմակերպում երեք տարին մեկ անգամ, որի մասին տեղեկատվությունը լրացվում է «Աշխատողների հիգիենիկ ուսուցման մատյան»-ում` համաձայն սույն կանոնների ձև 7-ի,
4) սույն սանիտարական կանոններով հաստատված անհրաժեշտ փաստաթղթերի ամենօրյա վարումը:
Աղյուսակ 1
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՆՆԴԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ (ՍՊԻՏԱԿՈՒՑՆԵՐ, ՃԱՐՊԵՐ, ԱԾԽԱՋՐԵՐ), ՎԻՏԱՄԻՆՆԵՐԻ, ՄԻԿՐՈՏԱՐՐԵՐԻ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՄԻՋԻՆԱՑՎԱԾ ՆՈՐՄԵՐԸ
Սննդային նյութերի անվանումը |
6-10 տարեկան |
11 -14 տարեկան |
15-18 տարեկան տղաներ |
15-18 տարեկան աղջիկներ |
Սպիտակուցներ (գ) |
77 |
90 |
98-113 |
90-104 |
Այդ թվում՝կենդանական ծագման (գ) |
47 |
53 |
59-68 |
54-62 |
Ճարպեր (գ) |
79 |
90 |
100-115 |
90-104 |
Այդ թվում՝ բուսական ծագման (գ) |
16 |
18 |
30-35 |
27-31 |
Ածխաջրեր (գ) |
335 |
383 |
425-489 |
360-414 |
Էներգիա (կկալ) |
2350 |
2713 |
3000-3450 |
2600-2990 |
Վիտամիններ` | ||||
Վիտամին Բ1 (մգ) |
1,1 |
1,4 |
1,5 |
1,3 |
Վիտամին Բ2 (մգ) |
1,4 |
1,6 |
1,8 |
1,5 |
Վիտամին Բ6 (մգ) |
1,5 |
1,6 |
2,0 |
1,6 |
Վիտամին Բ12 (մկգ) |
2 |
3 |
3 |
3 |
Վիտամին Ա (մգ ռետինոլի էկվ.) |
0,7 |
0,9 |
1,0 |
0,8 |
Վիտամին Ց (մգ) |
60 |
70 |
70 |
70 |
Վիտամին Ե (մգ տոկոֆ. էկվ.) |
10 |
12 |
15 |
12 |
Հանքային նյութեր` | ||||
Կալցիում (մգ) |
1100 |
1200 |
1200 |
1200 |
Ֆոսֆոր (մգ) |
1650 |
1800 |
1800 |
1800 |
Մագնեզիում (մգ) |
250 |
300 |
300 |
300 |
Երկաթ (մգ) |
12 |
17 |
15 |
18 |
Ցինկ (մգ) |
10 |
14 |
14 |
14 |
Յոդ (մգ) |
0,1 |
0,12 |
0,13 |
0,13 |
Աղյուսակ 2
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՌԱՑԻՈՆԱԼ ԲԱՇԽՈՒՄԸ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՃԱՇԱՑՈՒՑԱԿՈՒՄ` ԸՍՏ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՓՈՒԼԵՐԻ
Սննդի ընդունում |
Էներգիայի ֆիզիոլոգիական պահանջը | ||||
% |
6-10 տարեկան |
11-14 տարեկան |
15-18 տարեկան տղաներ |
15-18 տարեկան աղջիկներ | |
Նախաճաշ |
20-25% |
470-587,5 |
542,6-678,25 |
600-862,5 |
520-747,5 |
Ճաշ |
30-35% |
705-822,5 |
813,9-949,55 |
900-1207,5 |
780-1046,5 |
Ետճաշիկ |
10% |
235 |
271,3 |
300-345 |
260-299 |
Աղյուսակ 3
ՇՈՒՐՋՕՐՅԱ ԳՈՐԾՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՌԱՑԻՈՆԱԼ ԲԱՇԽՈՒՄԸ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՃԱՇԱՑՈՒՑԱԿՈՒՄ` ԸՍՏ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՓՈՒԼԵՐԻ
Սննդի ընդունում |
Էներգիայի ֆիզիոլոգիական պահանջը | ||||
% |
6-10 տարեկան |
11-14 տարեկան |
15-18 տարեկան տղաներ |
15-18 տարեկան աղջիկներ | |
Նախաճաշ |
25-30% |
587,5-705 |
678,25-813,9 |
750-1035 |
650-897 |
Ճաշ |
30-35% |
705-822,5 |
813,9-949,55 |
900-1207,5 |
780-1046,5 |
Ետճաշիկ |
10% |
235 |
271,3 |
300-345 |
260-299 |
Ընթրիք |
25-30% |
587,5-705 |
678,25-813,9 |
750-1035 |
650-897 |
Երկրորդ ընթրիք |
5-10% |
167,5-235 |
135,65-271,3 |
150-172,25 |
130-149,5 |
Աղյուսակ 4
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԵԿ ՉԱՓԱԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԾԱՎԱԼԸ
Կերակրատեսակի անվանումը |
Չափաբաժնի ծավալը ըստ տարիքի (գ) | |
6-10 տարեկան |
11 -18 տարեկան | |
Շիլա, բանջարեղենից, կաթնաշոռից, ձվից, մսից պատրաստված կերակուր |
150-200 |
200-250 |
Ըմպելիք (թեյ, կակաո, հյութ, կոմպոտ, կաթ, մածուն, կեֆիր և այլն) |
200 |
200 |
Աղցան |
60-100 |
100-150 |
Ապուր |
200-250 |
250-300 |
Միս, կոտլետ, ձուկ |
80-100 |
100-120 |
Ճաշալրաց (գարնիր) |
150-200 |
180-230 |
Միրգ |
100 |
100 |
Աղյուսակ 5
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՎԱՔԱԿԱԶՄԸ
Սննդամթերքի անվանումը |
Սննդամթերքի քանակը ըստ սովորողների տարիքի | |||
Համաքաշ (գ/մլ) |
Զտաքաշ (գ/մլ) | |||
6-10 տարեկան |
11-18 տարեկան |
6-10 տարեկան |
11-18 տարեկան | |
Հաց տարեկանի |
80 |
120 |
80 |
120 |
Հաց ցորենի |
150 |
200 |
150 |
200 |
Ալյուր ցորենի |
15 |
20 |
15 |
20 |
Ձավարեղեն, լոբազգիներ, |
45 |
50 |
45 |
50 |
Մակարոնեղեն |
15 |
20 |
15 |
20 |
Կարտոֆիլ |
250 |
250 |
188 |
188 |
Բանջարեղեն և կանաչի |
350 |
400 |
280 |
320 |
Թարմ միրգ, հատապտուղ |
200 |
200 |
185 |
185 |
Չրեղեն, չոր հատապտուղ, այդ թվում՝ մասուր |
15 |
20 |
15 |
20 |
Մրգահյութ |
200 |
200 |
200 |
200 |
Միս ջլոտ |
77 |
86 |
70 |
78 |
Միս ոսկորոտ |
95 |
105 |
70 |
78 |
Միս հավի |
51 |
76 |
35 |
53 |
Ձուկ |
60 |
80 |
58 |
77 |
Եփած երշիկ, նրբերշիկ |
15 |
20 |
14,7 |
19,6 |
Կաթ (2,5%; 3,2% յուղայնության |
300 |
300 |
300 |
300 |
Կաթնաթթվային մթերք (2,5%; 3,2%յուղայնության) |
150 |
180 |
150 |
180 |
Կաթնաշոռ (յուղի քանակը 9%-ից ոչ ավելի) |
50 |
60 |
50 |
60 |
Պանիր |
10 |
12 |
9,8 |
11,8 |
Կաթնասեր (յուղի քանակը 15%-ից ոչ ավելի) |
10 |
10 |
10 |
10 |
Կարագ սերուցքային |
30 |
35 |
30 |
35 |
Բուսական յուղ |
15 |
18 |
15 |
18 |
Ձու |
1 հատ |
1 հատ |
1 հատ |
1 հատ |
Շաքար |
40 |
45 |
40 |
45 |
Հրուշակեղեն (ոչ կրեմային) |
10 |
15 |
10 |
15 |
Թեյ |
0,4 |
0,4 |
0,4 |
0,4 |
Կակաո |
1,2 |
1,2 |
1,2 |
1,2 |
Խմորասունկ |
1 |
2 |
1 |
2 |
Աղ՝ յոդացված |
5 |
7 |
5 |
7 |
Աղյուսակ 6
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ` ԸՍՏ ՍՊԻՏԱԿՈՒՑՆԵՐԻ ԵՎ ԱԾԽԱՋՐԵՐԻ
Սննդամթերքի անվանումը |
Քանակը (զտաքաշ, գ) |
Քիմիական կազմ (գ) |
Ավելացնել օրվա սննդակար-գում կամ բացառել | ||
Սպիտա-կուցներ (գ) |
Ճարպեր (գ) |
Ածխաջրեր (գ) | |||
Հացի փոխարինումը (ըստ սպիտակուցների և ածխաջրերի) | |||||
Ցորենի հաց |
100 |
7,6 |
0,9 |
49,7 |
|
Աշորայի (տարեկանի) հաց |
150 |
8,3 |
1,5 |
48,1 |
|
Ալյուր ցորենի առաջին կարգի |
70 |
7,4 |
0,8 |
48,2 |
|
Մակարոն, վերմիշել |
70 |
7,5 |
0,9 |
48,7 |
|
Սպիտակաձավար |
70 |
7,9 |
0,5 |
50,1 |
|
Կարտոֆիլի փոխարինողներ (ըստ ածխաջրերի) | |||||
Կարտոֆիլ |
100 |
2,0 |
0,4 |
17,3 |
|
Բազուկ |
190 |
2,9 |
- |
17,3 |
|
Գազար |
240 |
3,1 |
0,2 |
17,0 |
|
Կաղամբ |
370 |
6,7 |
0,4 |
17,4 |
|
Մակարոն, վերմիշել |
25 |
2,7 |
0,3 |
17,4 |
|
Սպիտակաձավար |
25 |
2,8 |
0,2 |
17,9 |
|
Ցորենի հաց |
35 |
2,7 |
0,3 |
17,4 |
|
Աշորայի (տարեկանի) հաց |
55 |
3,1 |
0,6 |
17,6 |
|
Թարմ խնձորի փոխարինողներ (ըստ ածխաջրերի) | |||||
Թարմ խնձոր |
100 |
0,4 |
- |
9,8 |
|
Չորացրած խնձոր |
15 |
0,5 |
- |
9,7 |
|
Ծիրանաչիր (առանց կորիզի) |
15 |
0,8 |
- |
8,3 |
|
Սև սալորաչիր |
15 |
0,3 |
- |
8,7 |
|
Կաթի փոխարինողներ (ըստ սպիտակուցների) | |||||
Կաթ |
100 |
2,8 |
3,2 |
4,7 |
|
Կաթնաշոռ՝ ցածր յուղայնության |
20 |
3,3 |
1,8 |
0,3 |
|
Կաթնաշոռ՝ բարձր յուղայնության |
20 |
2,8 |
3,6 |
0,6 |
|
Պանիր |
10 |
2,7 |
2,7 |
- |
|
Տավարի միս՝ առաջին կարգի |
15 |
2,8 |
2,1 |
- |
|
Տավարի միս՝ երկրորդ կարգի |
15 |
3,0 |
1,2 |
- |
|
Ձուկ (փափկամիս) |
20 |
3,2 |
0,1 |
- |
|
Մսի փոխարինողներ (ըստ սպիտակուցների) | |||||
Տավարի միս՝ առաջին կարգի |
100 |
18,6 |
14,0 |
||
Տավարի միս՝ երկրորդ կարգի |
90 |
18,0 |
7,5 |
կարագ + 6 գ | |
Կաթնաշոռ՝ ցածր յուղայնության |
110 |
18,3 |
9,9 |
կարագ + 4 գ | |
Կաթնաշոռ՝ բարձր յուղայնության |
130 |
18,2 |
23,4 |
3,7 |
կարագ - 9 գ |
Ձուկ (փափկամիս) |
120 |
19,2 |
0,7 |
- |
կարագ + 13 գ |
Ձու |
145 |
18,4 |
16,7 |
1,0 |
|
Ձկան փոխարինողներ (ըստ սպիտակուցների) | |||||
Ձուկ (փափկամիս) |
100 |
16,0 |
0,6 |
1,3 |
|
Տավարի միս՝ առաջին կարգի |
85 |
15,8 |
11,9 |
- |
կարագ - 11 գ |
Տավարի միս՝ երկրորդ կարգի |
80 |
16,0 |
6,6 |
- |
կարագ - 6 գ |
Կաթնաշոռ՝ ցածր յուղայնության |
100 |
16,7 |
9,0 |
1,3 |
Կարագ - 8 գ |
Կաթնաշոռ՝ բարձր յուղայնության |
115 |
16,1 |
20,7 |
3,3 |
կարագ - 20 գ |
Ձու |
125 |
15,9 |
14,4 |
0,9 |
կարագ - 13 գ |
Կաթնաշոռի փոխարինողներ (ըստ սպիտակուցների) | |||||
Կաթնաշոռ՝ ցածր յուղայնության |
100 |
16,7 |
9,0 |
1,3 |
|
Տավարի միս՝ առաջին կարգի |
90 |
16,7 |
12,6 |
- |
կարագ - 3 գ |
Տավարի միս՝ երկրորդ կարգի |
85 |
17,0 |
7,5 |
- |
|
Ձուկ (փափկամիս) |
100 |
16,0 |
0,6 |
- |
կարագ + 9 գ |
Ձու |
130 |
16,5 |
15,0 |
0,9 |
կարագ - 5 գ |
Ձվի փոխարինողներ (ըստ սպիտակուցների) | |||||
Ձու՝ 1 հատ |
40 |
5,1 | 4,6 | 0,3 | |
Կաթնաշոռ՝ ցածր յուղայնության |
30 |
5,0 |
2,7 |
0,4 |
|
Կաթնաշոռ՝ բարձր յուղայնության |
35 |
4,9 |
6,3 |
1,0 |
|
Պանիր |
20 |
5,4 |
5,5 |
- |
|
Տավարի միս՝ առաջին կարգի |
30 |
5,6 |
4,2 |
- |
|
Տավարի միս՝ երկրորդ կարգի |
25 |
5,0 |
2,1 |
- |
|
Ձուկ (փափկամիս) |
35 |
5,6 |
0,7 |
- |
Աղյուսակ 7
ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՏԻՊԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (ԲԱՑԻ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՐԱՆՆԵՐԻՑ) ԲՈՒԺՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՎԱՔԱԿԱԶՄԸ
(գ)
Սննդամթերքի անվանումը |
Տարիք | |
6-10 տարեկան |
11-18 տարեկան | |
1 |
4 |
5 |
ցորենի հաց |
150 |
200 |
տարեկանի հաց |
100 |
150 |
ցորենի ալյուր |
50 |
55 |
կարտոֆիլի ալյուր |
2 |
2 |
ձավարեղեն, լոբազգիներ, մակարոնեղեն |
65 |
80 |
կարտոֆիլ |
300 |
350 |
բանջարեղեն և կանաչի |
350 |
400 |
թարմ մրգեր |
200 |
250 |
չորացրած մրգեր |
20 |
20 |
մրգահյութ |
200 |
200 |
շաքար |
70 |
75 |
հրուշակեղեն |
20 |
25 |
կարագ սերուցքային |
40 |
50 |
բուսական յուղ |
15 |
20 |
ձու (հատ) |
1 |
1 |
կաթնաշոռ 9%-ոց |
55 |
60 |
կաթ, կեֆիր, մածուն և այլ կաթնամթերք |
550 |
550 |
թթվասեր |
15 |
15 |
պանիր |
10 |
10 |
միս (այդ թվում՝ ենթամթերք) |
150 |
180 |
եփած երշիկ, նրբերշիկ |
20 |
25 |
թռչնամիս |
35 |
45 |
ծովամթերք |
15 |
20 |
ձուկ |
50 |
60 |
կակաո |
3 |
4 |
թեյ |
1 |
1 |
խմորիչ |
1 |
2 |
համեմունք, աղ |
5 |
7 |
Աղյուսակ 8
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ՍԱՌԸ ՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԹԱՓՈՆԻ ԵԼՔԻ ԱՂՅՈՒՍԱԿ
Սննդամթերքի անվանումը |
Թափոնի (մթերքի ընդհանուր ուտելու ոչ ենթակա մասի) % |
Ձավարեղեն |
1 |
Ընդեղեն |
0,5 |
Կարտոֆիլ` մինչև հունվարի 1-ը հունվարի 1-ից մինչև մարտի 1-ը մարտի 1-ից թարմ կարտոֆիլ |
24 30 40 10 |
Սմբուկ |
10 |
Դդմիկ |
7 |
Կաղամբ |
20 |
Ծաղկակաղամբ |
25 |
Կանաչ սոխ |
20 |
Սոխ |
16 |
Գազար` մինչև հունվարի 1-ը հունվարի 1-ից հետո |
23 30 |
Վարունգ |
7 |
Պղպեղ քաղցր |
25 |
Կանաչի |
20 |
Բողկ |
20 |
Ճակնդեղ |
20 |
Մարոլի տերևներ |
20 |
Բազուկ |
20 |
Լոլիկ |
5 |
Սպանախ |
26 |
Կանաչ լոբի |
10 |
Դդում |
36 |
Ձմերուկ |
40 |
Սեխ |
36 |
Մրգեր թարմ |
10 |
Ձու |
10 |
Միս տավարի` 1-ին կարգի 2-րդ կարգի |
25 29 |
Հավ |
26 |
Ձուկ |
30 |
Աղյուսակ 9
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՍՆՆԴԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԺԵՔԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Սննդամթերքի անվանումը (100գ) |
Սպիտակուցներ (գ) |
Ճարպեր (գ) |
Ածխաջրեր (գ) |
Էներգետիկ արժեք (կկալ) |
Բանջարեղեն | ||||
Սմբուկ |
1,2 |
0,1 |
5,1 |
24 |
Դդմիկ |
0,6 |
0,3 |
4,9 |
23 |
Կաղամբ (թարմ) |
1,8 |
0,1 |
4,7 |
27 |
Կաղամբ (աղադրած) |
1,8 |
0 |
2,2 |
19 |
Ծաղկակաղամբ |
2,5 |
0,3 |
4,5 |
30 |
Կարտոֆիլ |
2,0 |
0,4 |
16,3 |
80 |
Սոխ կանաչ |
1,3 |
0 |
3,5 |
19 |
Սոխ գլուխ |
1,4 |
0 |
9,1 |
41 |
Գազար |
1,3 |
0,1 |
7,2 |
30 |
Վարունգ |
0,8 |
0,1 |
2,6 |
14 |
Վարունգ ջերմոցի |
0,7 |
0,1 |
1,9 |
11 |
Պղպեղ կանաչ քաղցր |
1,3 |
0 |
5,3 |
26 |
Պղպեղ կարմիր քաղցր |
1,3 |
0 |
5,7 |
27 |
Մաղադանոս |
3,7 |
0,4 |
8,0 |
49 |
Բողկ |
1,2 |
0,1 |
3,8 |
21 |
Մարոլ |
1,5 |
0,2 |
2,3 |
17 |
Բազուկ |
1,5 |
0,1 |
9,1 |
42 |
Լոլիկ |
1,1 |
0,2 |
3,8 |
23 |
Լոլիկ ջերմոցի |
0,6 |
0 |
2,9 |
14 |
Կանաչ լոբի |
4,0 |
0 |
4,3 |
32 |
Սխտոր |
6,5 |
0 |
5,2 |
46 |
Սպանախ |
2,9 |
0,3 |
2,0 |
22 |
Թրթնջուկ |
1,5 |
0 |
3,0 |
19 |
Միս | ||||
Տավարի 1-ին կարգի |
18,6 |
16,0 |
0 |
218 |
Տավարի 2-րդ կարգի |
20,0 |
9,8 |
0 |
168 |
Հավի 1-ին կարգի |
18,2 |
18,4 |
0,7 |
241 |
Հավի 2-րդ կարգի |
21,2 |
8,2 |
0,6 |
161 |
Հնդկահավի |
19,5 |
22,0 |
0 |
276 |
Հորթի միս 1-ին կարգի |
19,7 |
2,0 |
0 |
97 |
Ձուկ, ձկնամթերք, ծովամթերք | ||||
Սիգ |
19 |
7,5 |
0 |
144 |
Ծովային կաղամբ |
0,9 |
0,2 |
3,0 |
16 |
Պերկես (օկուն) ծովային |
18,2 |
3,3 |
0 |
103 |
Թառափազգիներ (իշխան) |
16,4 |
10,9 |
0 |
164 |
Ձողաձուկ (տրեսկա) |
16,0 |
0,6 |
0 |
69 |
Ձու | ||||
Ձու |
12,5 |
11,5 |
0,7 |
157 |
Մրգեր, հատապտուղներ և բոստանային մշակաբույսեր | ||||
Ծիրան |
0,9 |
0,1 |
9,0 |
41 |
Սերկևիլ |
0,6 |
0,5 |
7,9 |
40 |
Ադամաթուզ |
1,5 |
0 |
22,4 |
91 |
Բալ |
0,8 |
0,5 |
10,3 |
52 |
Տանձ |
0,4 |
0,3 |
9,5 |
42 |
Թուզ |
0,7 |
0,2 |
11,2 |
49 |
Հոն |
1,0 |
0 |
9,7 |
45 |
Դեղձ |
0,9 |
0,1 |
9,5 |
43 |
Սալոր |
0,08 |
0 |
9,6 |
43 |
Խուրմա |
0,5 |
0 |
13,3 |
53 |
Կեռաս |
1,1 |
0,4 |
10,6 |
50 |
Թութ |
0,7 |
0 |
12,0 |
52 |
Խնձոր |
0,4 |
0,4 |
9,8 |
45 |
Նարինջ |
0,9 |
0,2 |
8,1 |
40 |
Թուրինջ |
0,9 |
0,2 |
6,5 |
35 |
Կիտրոն |
0,9 |
0,1 |
3,0 |
16 |
Մանդարին |
0,8 |
0,3 |
8,1 |
40 |
Խաղող |
0,6 |
0,2 |
15,0 |
65 |
Մորի |
0,8 |
0,3 |
8,3 |
42 |
Կարմիր հաղարջ |
0,6 |
0,2 |
7,3 |
39 |
Սև հաղարջ |
1,0 |
0,2 |
7,3 |
38 |
Մասուր թարմ |
1,6 |
0 |
10,0 |
51 |
Մասուր չորացրած |
3,4 |
0 |
21,5 |
110 |
Ձմերուկ |
0,7 |
0,2 |
8,8 |
38 |
Սեխ |
0,6 |
0 |
9,1 |
38 |
Դդում |
1,0 |
0,1 |
4,2 |
25 |
Չրեղեն | ||||
Ծիրանի չիր |
5,2 |
0 |
55,0 |
234 |
Չամիչ քիշմիշի |
1,8 |
0 |
66,0 |
262 |
Սև սալորի չիր |
2,3 |
0 |
58,4 |
242 |
Խնձորի չիր |
3,2 |
0 |
68,0 |
273 |
Բալի չիր |
1,5 |
0 |
73,0 |
292 |
Տանձի չիր |
2,3 |
0 |
62,1 |
246 |
Դեղձի չիր |
3,0 |
0 |
68,5 |
275 |
Կաթ և կաթնամթերք | ||||
Կաթ պաստերիզացված |
2,8 |
3,2 |
4,7 |
58 |
Կաթի փոշի |
26,0 |
25,0 |
37,5 |
476 |
Կաթ խտացրած |
7,0 |
8,3 |
9,5 |
140 |
Կաթ խտացրած շաքարով |
7,2 |
8,5 |
56,0 |
320 |
Սերուցք 10% |
3,0 |
10,0 |
4,0 |
118 |
Սերուցք 20% |
2,8 |
20,0 |
3,6 |
205 |
Թթվասեր 10% |
3,0 |
10,0 |
2,9 |
116 |
Թթվասեր 20% |
2,8 |
20,0 |
3,2 |
206 |
Կեֆիր ցածր յուղայնության |
3,0 |
0,05 |
3,8 |
30 |
Կեֆիր բարձր յուղայնության |
2,8 |
3,2 |
4,1 |
56 |
Յոգուրտ 1,5 % յուղայնության (քաղցր) |
5,0 |
1,5 |
8,5 |
70 |
Պանրիկներ կաթնաշոռային մանկական (փաթեթավորած) |
9,1 |
23,0 |
18,5 |
315 |
Կաթնաշոռ բարձր յուղայնության |
14,0 |
18,0 |
2,8 |
232 |
Կաթնաշոռ ցածր յուղայնության |
18,0 |
0,6 |
1,8 |
88 |
Պանիր «Բռինզա» |
17,9 |
20,1 |
0,0 |
260 |
Պանիր հալած (փաթեթավորած) |
24,0 |
13,5 |
0,0 |
226 |
Պանիր «Չանախ» |
65 |
24 |
4,1 |
510 |
Պանիր «Լոռի» |
23 |
27,5 |
0 |
339 |
Ճարպեր | ||||
Կարագ սերուցքային |
0,5 |
82,5 |
0,8 |
748 |
Յուղ հալած |
0,3 |
98 |
0,6 |
887 |
Յուղ բուսական |
0 |
99,9 |
0 |
899 |
Ձավարեղեն | ||||
Հնդկաձավար |
9,5 |
2,3 |
65,9 |
329 |
Սպիտակաձավար |
11,3 |
0,7 |
73,3 |
326 |
Վարսակաձավար |
11,0 |
6,1 |
49,7 |
303 |
Գարեձավար |
10,0 |
1,3 |
66,3 |
324 |
Կորկոտ |
11,5 |
3,3 |
66,5 |
348 |
Բրինձ |
7,0 |
1,0 |
71,4 |
330 |
Բլղուր |
10,0 |
1,4 |
67 |
321 |
Հաճար |
10,0 |
1,4 |
67 |
321 |
Ընդեղեն | ||||
Լոբի հատիկ |
21,0 |
2,0 |
46,6 |
292 |
Ոլոռ |
23,0 |
1,6 |
50,8 |
314 |
Սիսեռ |
23,0 |
1,2 |
53,3 |
303 |
Ոլոռ կանաչ |
5,0 |
0,2 |
12,8 |
73 |
Ոսպ |
24,8 |
1,1 |
53,7 |
310 |
Ընկուզեղեն | ||||
Նուշ |
18,6 |
57,7 |
13,6 |
645 |
Ընկույզ |
13,8 |
61,3 |
10,2 |
648 |
Հաց, հացամթերք, ալյուր | ||||
Հաց տարեկանի |
6,9 |
1,2 |
42,4 |
214 |
Հաց ցորենի` բարձր տեսակի ալյուրից |
7,7 |
2,4 |
53,4 |
254 |
Հաց ցորենի 1-ին տեսակի ալյուրից |
7,9 |
1 |
48,1 |
239 |
Հաց ցորենի 2-րդ տեսակի ալյուրից |
8,1 |
1,2 |
46,6 |
220 |
Հաց ցորենի` թեփով |
8,8 |
3,4 |
43,8 |
248 |
Ալյուր ցորենի` բարձր տեսակի |
10,3 |
1,1 |
68,9 |
334 |
Ալյուր ցորենի` 1-ին տեսակի |
10,6 |
1,3 |
67,6 |
331 |
Ալյուր ցորենի` 2-րդ տեսակի |
11,7 |
1,8 |
63,7 |
324 |
Ալյուր տարեկանի |
6,9 |
1,1 |
76,9 |
326 |
Ալյուր եգիպտացորենի |
7,2 |
1,5 |
72,1 |
331 |
Ալյուր կարտոֆիլի |
0,1 |
0 |
79,6 |
327 |
Մակարոնեղեն` |
10,4 |
1,1 |
69,7 |
337 |
Բուլկի |
7,8 |
2,5 |
50,5 |
261 |
Չորաբլիթ |
11,0 |
1,3 |
73,0 |
330 |
Չորահաց |
8,5 |
10,8 |
66,0 |
398 |
Շաքար, հրուշակեղեն քաղցրավենիք | ||||
Շաքարավազ |
0 |
0 |
99,8 |
379 |
Մեղր |
0,8 |
0 |
80,3 |
314 |
Զեֆիր |
0,8 |
0 |
78,3 |
304 |
Իրիս |
3,3 |
7,5 |
81,8 |
387 |
Մարմելադ |
0,4 |
0 |
76,0 |
293 |
Կարամել մրգային միջուկով |
0 |
0,1 |
92,1 |
357 |
Շոկոլադապատ կոնֆետներ |
2,9 |
10,7 |
76,6 |
396 |
Հալվա |
11,6 |
29,7 |
54 |
516 |
Շոկոլադ կաթնային |
6,9 |
35,7 |
52,4 |
550 |
Վաֆլի մրգային միջուկով |
3,2 |
2,8 |
80,1 |
350 |
Վաֆլի յուղ պարունակող միջուկով |
3,4 |
30,2 |
64,7 |
530 |
Շերտային խմորեղեն խնձորով |
5,7 |
25,6 |
52,7 |
454 |
Բիսկվիտային խմորեղեն մրգային |
4,7 |
9,3 |
64,2 |
351 |
Քաղցրաբլիթ |
4,8 |
2,8 |
77,7 |
350 |
Ջեմեր և մուրաբաներ | ||||
Մուրաբա տանձի |
0,3 |
0,2 |
70,8 |
273 |
Մուրաբա ելակի |
0,3 |
0 |
70,9 |
271 |
Մուրաբա արքայամորու |
0,6 |
0,2 |
70,4 |
273 |
Մուրաբա դեղձի |
0,5 |
0 |
66,8 |
258 |
Մուրաբա սալորի |
0,4 |
0,3 |
74,2 |
288 |
Ջեմ խնձորի |
0,4 |
0,3 |
65,3 |
250 |
Ջեմ ծիրանի |
0,5 |
0 |
68,8 |
265 |
Ջեմ խնձորի |
0,4 |
0 |
65 |
250 |
Հյութեր և ըմպելիքներ | ||||
Գազարի հյութ |
1,1 |
0,1 |
12,6 |
56 |
Տոմատի հյութ |
1 |
0,1 |
2,9 |
18 |
Ծիրանի հյութ |
0,5 |
0 |
13,7 |
56 |
Արքայախնձորի հյութ |
0,3 |
0,1 |
11,8 |
52 |
Նարնջի հյութ |
0,7 |
0,1 |
13,2 |
60 |
Խաղողի հյութ |
0,3 |
0 |
13,8 |
54 |
Բալի հյութ |
0,7 |
0,2 |
11,4 |
51 |
Նռան հյութ |
0,3 |
0 |
14,5 |
64 |
Թուրինջի հյութ |
0,3 |
0,1 |
7,9 |
38 |
Կիտրոնի հյութ |
0,6 |
0 |
3,9 |
33 |
Մանդարինի հյութ |
0,8 |
0 |
9,8 |
45 |
Դեղձի հյութ |
0,3 |
0 |
16,5 |
68 |
Սալորի հյութ |
0,3 |
0,1 |
15,2 |
68 |
Սև հաղարջի հյութ |
0,5 |
0 |
7,3 |
41 |
Մասուրի հյութ |
0,1 |
0,2 |
16,1 |
67 |
Խնձորի հյութ |
0,5 |
0,1 |
9,1 |
38 |
Տանձի հյութ |
0 |
0 |
14,4 |
59 |
Թեյ շաքարով |
0,1 |
0 |
7 |
28 |
Թեյ կիտրոնով |
0,1 |
0 |
6,8 |
28 |
Հավելանյութեր | ||||
Թթխմոր չոր |
12,7 |
8,5 |
2,7 |
109 |
Ժելատին |
87,2 |
0,7 |
0,4 |
355 |
Ցորենի թեփ |
16 |
16,6 |
3,8 |
165 |
Կակաո փոշի |
24,2 |
17,5 |
27,9 |
380 |
Աղյուսակ 10
ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՑԱՆԿ
Հ/հ | Սննդամթերքի անվանումը | Քաշը(գ) / Ծավալը (մլ) | Նշումներ |
1. | Մրգեր |
- |
Վաճառվում է նախապես լվացված և փաթեթավորված (ըստ տեսականու) ապրանքատեսականի |
2. | Շշալցված խմելու ջուր (չգազավորված) |
Մինչև |
Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` սպառողական փաթեթավորմամբ ապրանքատեսականի |
3. | Թեյ, կակաո կաթով և շաքարով |
200 մլ |
Տաք ըմպելիքները պատրաստվում են անմիջապես իրացումից առաջ կամ պահվում են մարմիտի վրա պատրաստելու պահից 3 ժամից ոչ ավելի |
4. | Հյութեր հատապտուղներից և մրգերից |
Մինչև |
Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի |
5. | Կաթ և կաթնային ըմպելիքներ (2,5-3,5% յուղայնության) |
Մինչև |
Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի |
6. | Կաթնաթթվային ըմպելիքներ (մածուն, կեֆիր, յոգուրտ) |
Մինչև |
Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի` ցուցադրասառնարանի առկայության պայմանով |
7. | Կաթնաշոռային արտադրանք (մինչև 9 % յուղայնության), բացի կաթնաշոռային պանրիկներից |
Մինչև |
Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի` ցուցադրասառնարանի առկայության պայմանով |
8. | Բուտերբրոդների համար պանիրներ |
Մինչև |
Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի` ցուցադրասառնարանի առկայության պայմանով |
9. | Հաց և հացաբուլկեղեն |
Մինչև 100 գ |
Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի |
10. |
Ընկուզեղեն (բացի գետնանուշից, աղի պիստակից), չրեղեն |
Մինչև |
Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի |
11. |
Արդյունաբերական արտադրության ալրային հրուշակեղեն (թխվածքաբլիթ, քաղցրաբլիթ, վաֆլի, մինիկեքս), այդ թվում՝ միկրոնուտրիենտներով հարստացված (վիտամինացված) |
Մինչև |
Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի |
12. |
Շաքարային հրուշակեղեն` իրիս, զեֆիր, կոնֆետներ, (բացառությամբ առանց մրգային միջուկի կարամելից), այդ թվում՝ միկրոնուտրիենտներով հարստացված (վիտամինացված), շոկոլադ |
Մինչև |
Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` ըստ տեսականու սպառողական փաթեթավորմամբ ապրանքատեսականի |
Ձև 1
ՃԱՇԱՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱՉԱՓ
Օր._________________________
Շաբաթ. ____________________
Տարվա եղանակ. ____________
Տարիքային խումբ. __________
Հ/հ |
Կերակրատեսակի անվանումը |
Չափաբաժնի քաշը |
Սննդային նյութեր (գ) |
Էներգետիկ արժեք(կկալ) |
Վիտամիններ (մգ) |
Միկրոտարրեր (մգ) | ||||||||
Սպիտակուցներ |
Ճարպեր |
Ածխաջրեր |
B1 |
C |
A |
E |
Ca |
P |
Mg |
Fe | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ձև 2
Տարածաշրջանի անվանումը _________________________________________________________ (մարզ, համայնք) Գտնվելու վայրը ___________________________________________________________________
Հիմնադրի անվանումը ______________________________________________________________
Հանրակրթական ուսումնական հաստատության համարը, անվանումը _______________________
Կազմակերպության անվանումը ______________________________________________________ | |
Հ Ա Ս Տ Ա Տ ՈՒ Մ ԵՄ
Տնօրեն` ______________________________________ (անուն, ազգանուն)
Կ.Տ. ստորագրություն__________________ | |
ՃԱՇԱՑՈՒՑԱԿ-ԲԱՇԽՈՒՄ
«_____»________________________20 թ.
Սովորողների թիվը ____________________ |
Էջ -2-
Ճաշացուցակ |
Մեկ երեխայի համար դուրս գրվող սննդամթերքի անվանումը և քաշը/քանակը | ||||||||||||||||||||||||
Նախաճաշ |
|||||||||||||||||||||||||
Ճաշ |
|||||||||||||||||||||||||
Ետճաշիկ |
|||||||||||||||||||||||||
Ընթրիք |
|||||||||||||||||||||||||
Երկրորդ ընթրիք |
|||||||||||||||||||||||||
Մեկ սովորողի համար` |
|||||||||||||||||||||||||
Ընդամենը տրվել է` |
|||||||||||||||||||||||||
Մեկ կգ-ի արժեքը` |
|||||||||||||||||||||||||
Ընդամենը գումարը` |
Լրացվում է ամեն օր դուրս գրված սննդամթերքի համար
Ընդունող`________________(խոհարար) Հանձնող`__________________(տնտեսվար)
Բուժաշխատող/դիետոլոգ__________________
Ձև 3
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ (ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ) ՔԱՐՏ
Տեխնոլոգիական քարտի համարը ___________________
Բաղադրատոմսի համարը ___________________
Հումքի անվանումը |
Մեկ չափաբաժնի համար դուրս գրված սննդամթերքի քաշը |
Սննդային նյութեր |
Հանքային նյութեր |
Վիտամիններ | |||||||
համաքաշը (գ) |
զտաքաշը (գ) |
սպիտակուցներ (գ) |
ճարպեր (գ) |
ածխաջրեր (գ) |
էներգետիկ արժեք (կկալ) |
Ca (կալցիում) (մգ) |
Fe (երկաթ) (մգ) |
B1 (մգ) |
B2 (մգ) |
C մգ) | |
Ելքը` |
Արտադրական գործընթացի նկարագրումը (նշվում է պատրաստման գործընթացը և ռեժիմը)
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
Ձև 4
ՊԱՏՐԱՍՏԻ ԿԵՐԱԿՐԱՏԵՍԱԿԻ, ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽՈՏԱՆՈՐՈՇՄԱՆ ՄԱՏՅԱՆ
Կերակրատեսակի պատրաստման ամսաթիվը, ժամը |
Խոտան-որոշման ժամը |
Պատրաստի կերակրատեսակի, արտադրանքի անվանումը |
Չափաբաժնի քաշը |
Պատրաստի կերակրատեսակի, արտադրանքի պատրաստ-վածության նկարագիրը, զգայորոշման գնահատման արդյունքները |
Պատրաստի կերակրատեսակի, արտադրանքի իրացման թույլտվություն |
Նշում պատրաստի կերակրատեսակի, արտադրանքի բաշխման արգելման փաստի մասին |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Ստորագրություն`
Տնօրեն____________ Բուժ. աշխատող _________________ Խոհարար _________________
Ձև 5
ՍՆՆԴԻ ՕՐԱԲԱԺՆԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ, ՍՆՆԴԱՅԻՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԱՏՅԱՆ
Հ/հ |
Մթերքի անվանումը |
Փաստացի դուրս գրված սննդամթերքի քանակը |
Ընդամենը 10 օրվա ընթացքում դուրս գրված սննդա-մթերքի քանակը (գ) |
Միջինում 1 օրվա ընթացքում դուրս գրված սննդա-մթերքի քանակը (գ) |
Սպիտա-կուցներ (գ) |
Ճարպեր (գ) |
Ածխաջրեր (գ) |
Էներգետիկ արժեք (կկալ) |
Մթերքի նորմը գրամներով(զտաքաշ, գ) |
Նորմից շեղում %(+/-) | |||||||||
|
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
… |
14 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ձև 6
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԱՏՅԱՆ
Հ/հ |
Աշխատողի անուն-ազգանուն |
Պաշտոն |
Ամիս/օր | |||||||
1 |
2 |
1 |
4 |
5 |
6. |
… |
30/31 | |||
1. |
||||||||||
2. |
||||||||||
3. |
Ձև 7
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ
Հ/հ |
Ամսաթիվ |
ՀԻԳԻԵՆԻԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ||||
Մասնակիցների անունը, ազգանունը |
Ուսուցում անցկացնող կազմակերպության անվանումը |
Ուսուցում անցկացնողի անունը, ազգանունը |
Ուսուցման թեման |
Ստորա-գրություն | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
|
|
|
|
|
|