ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
|
13 փետրվարի 2008 թ. ք. Երևան |
N 08-34-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 13.02.2008 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Սլտա Վիպ» ընկերության կողմից 19.07.07 թ. իրականացված Սյունիքի մարզի Տոլորս գյուղում գտնվող անշարժ գույքի գնահատությունը կատարված է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների խախտումով։
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջները, «Ալտա Վիպ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0484 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Սեգոռ Գրուպ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0607 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի 30.01.08 թ. N 08-25-Լ հրամանով, համարել վերացված։
3. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
ա) «ՏԵԼԵՔՍՄԱԳ» ՍՊ ընկերությանը տալ «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա,
բ) «Սնալ» ՍՊ ընկերությանը, «Էլեն-Ռիելթի» ՍՊ ընկերությանը և անհատ ձեռնարկատեր Ալվարո Բարսեղյանին տալ «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
| Կոմիտեի նախագահ՝ | Մ. Վարդանյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(13.02.2008թ. հր. N 08-34-Լ)
| Հ/ Հ | Ֆիզիկական անձ(անուն, ազգանուն) իրավաբանական անձ(անվանումը և գործունեության իրականացման վայրը) | Բնակության վայրը, Գտնվելու վայրը | Լիցենզիայի համարը | Լիցենզիան տալու ամսաթիվը | Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) | Գրանցման համարը | Գործունեության տեսակը | Գործունեության իրականացման վայրը | Գործողության ժամկետը | Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին | Այլ տեղեկություններ |
| 1. | «Ալտա Վիպ» ՍՊԸ | Ք. Երևան, Բաղրամյան 2, բն 18 | ԱԳ 00484 | 26.03.04 | 00083602 | 484 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Կասեցվել Է խախտումների պատճառով | |
| 2. | «Սեգոռ Գրուպ» ՍՊԸ | Ք. Երևան, Արցախի 10Վ, բն 22 | ԱԳ 0607 | 19.05.06 | 00437624 | 605 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Կոմիտեի 30.01.08թ. N 08-25-Լ հրամանով տրված կասեցումը համարվել Է վերացված | |
| 3. | «ՏԵԼԵՔՍՄԱԳ» ՍՊԸ | Ք.Երևան, Արշակունյանց 51, բն. 11 | ԱԳ 0745 | 13.02.08 | 02225082 | 741 | ԱԳ Գնահատում | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
| 4. | «ՍՆԱԼ» ՍՊԸ | Ք. Երևան, Վրացական 21/2, բն. 12 | ԱԳ 0746 | 13.02.08 | 00078087 | 742 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
| 5. | «էլեն-Ռիելթի» ՍՊԸ | Ք.Տաշիր, Անի թաղ. 1շ, բն. 16 | ԱԳ 0747 | 13.02.08 | 07203353 | 743 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
| 6. | Ալվարո Բարսեղյան (ԱՁ) | Ք. Երևան, Ավան –Առինջ 3/10 | ԱԳ 0748 | 13.02.08 | 24206968 | 744 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում |