ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
20 փետրվարի 2014 թ. |
N 103-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱԼՆԵՍ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ԻՆ ՏՐՎԱԾ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով, ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 531-Ն որոշման հավելված 1-ի 13-րդ կետի 4-րդ ենթակետով և հաշվի առնելով ՀՀ ԱԻՆ պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման հանձնաժողովի 19.02.2014թ. N 18 նիստի եզրակացությունը.
Հրամայում եմ՝
1. Դադարեցնել «Ալնես Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին 20.09.2011թ. տրված N 20 լիցենզիայի գործունեությունը։
2. Հրամանը հայտարարել ըստ առնչության։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
Ա. Երիցյան |