«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 փետրվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11014040
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 հունվարի 2014 թ. |
N 19-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 280-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության դպրոցականների առարկայական օլիմպիադաների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» N 280-Ն հրամանի հավելվածի 1-ին գլխի 3-րդ կետի «ե» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ`
«ե) «Դպրոցականների առարկայական օլիմպիադաների «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից կազմակերպվում են 3 փուլով` համաձայն Նախարարության սահմանած ընթացակարգի»:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության և իրավաբանական վարչություններին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Աշոտյան |