ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
5 մայիսի 2015 թվականի |
թիվ 13 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ VI ՀԱՏՈՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 18-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ հրթիռատիեզերական արդյունաբերության համար նախատեսված սարքավորումների առանձին տեսակների նկատմամբ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 28-ի թիվ 22 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝
կիրառել Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի պարզաբանումները (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մարտի 12-ի թիվ 4 հանձնարարականի հավելված)՝ հաշվի առնելով հետևյալ փոփոխությունները՝
VI հատորի 84-րդ խմբում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8457 10 100 1 - 8457 10 900 8» ծածկագրերը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8457 10 100 1 - 8457 10 900 9» ծածկագրերով և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8460 21 110 0 - 8460 29 900 0» ծածկագրերը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8460 21 110 0 - 8460 29 900 9» ծածկագրերով։
Եվրասիական տնտեսական |
Վ. Խրիստենկո |