«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 սեպտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11409314
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
13 օգոստոսի 2009 թ. |
N 74-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 229-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 10-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի (այսուհետև` աշխատակազմ) հաշվեկշռում գտնվող գույքը հանձնելու և պետական գույքը աշխատակազմի հաշվեկշիռ ընդունելու գործընթացը կանոնակարգելու նպատակով՝
Հրամայում եմ`
1. Աշխատակազմի հաշվեկշռում գտնվող գույքը հանձնելու և պետական գույքը աշխատակազմի հաշվեկշիռ ընդունելու գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով ստեղծվում է գույքի հանձնման-ընդունման հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով):
2. Հանձնաժողովին`
1) գույքը աշխատակազմի հաշվեկշիռ հանձնելու մասին համապատասխան հանձնարարականի առկայության դեպքում աշխատակազմի հաշվեկշռում արտացոլելու նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկել այն երկամսյա ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը (աշխատակազմին գույքը հանձնելու մասին համապատասխան հիմքերի պատճենը, գույքի հանձնման-ընդունման ակտը` համաձայն սույն հրամանի 1-ին և 2-րդ հավելվածների, եթե գույք հանձնողն անհայտ է, կամ եթե գույք հանձնողը հրաժարվում է իրականացնել վերջինիս հանձնումը, կամ եթե այլ պատճառներով հնարավոր չէ իրականացնել գույքի հանձնումը, ապա Հանձնաժողովի կողմից կազմված գույքի միակողմանի ընդունման ակտը համաձայն սույն հրամանի 3-րդ և 4-րդ հավելվածների, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի առկայության դեպքում` բնօրինակը) ձեռք բերելու և աշխատակազմի պետական գույքի տնօրինման վարչությանն ու հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչությանը տրամադրելու ուղղությամբ,
2) գույքի մասնավորեցման կամ օտարման, նվիրատվության և նվիրաբերության դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի համապատասխան հանձնարարականով պայմանագրում ամրագրված ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` կազմելով գույքի հանձնման-ընդունման ակտ` համաձայն սույն հրամանի 5-րդ և 6-րդ հավելվածների,
3) հանձնաժողովի կողմից արդեն իսկ հաստատված ակտերում փոփոխություններ կատարելու դեպքում` համապատասխան փոփոխությունը ներկայացնել արձանագրության (քաղվածք) տեսքով,
4) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական մասնակցության նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա առանձնացվող և աշխատակազմին հանձնվող գույքի հանձնման-ընդունման ընթացքում (դեպքում) կազմակերպության ղեկավարությունից պահանջել գրավոր հավաստում նշված գործառույթի արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված վճարման կարգի մասին տեղյակ լինելու վերաբերյալ,
5) հանձնման-ընդունման աշխատանքների հետ կապված գործուղումների անհրաժեշտություն առաջանալու դեպքում՝ 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմի ղեկավարին ներկայացնել առաջարկություն համապատասխան հրամանի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին:
(2-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 16.10.13 N 81-Ն)
3. Սահմանել, որ.
1) գույքի արժեքի բացակայության դեպքում գնահատող կազմակերպության (անկախ գնահատողի) կողմից ներկայացված գնահատման եզրակացությամբ (հաշվետվությամբ) նշված արժեքը ներառվում է գույքի հանձնման-ընդունման ակտում (գույքի միակողմանի ընդունման ակտում) որպես գույքի արժեք՝ 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված կարգով:
(3-րդ կետը փոփ., լրաց.16.10.13 N 81-Ն)
4. Պետական գույքի տնօրինման վարչության պետին՝
1) անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցում չունենալու դեպքում 6 (վեց)-ամսյա ժամկետում ապահովել գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը,
2) գույքի հանձնման-ընդունման ակտում և անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական առաջնային գրանցման վկայականում ամրագրված գույքի մակերեսների տարբերության դեպքում՝ 3 (երեք)-օրյա ժամկետում համապատասխան տեղեկատվություն տրամադրել աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչությանը,
3) հանձնման-ընդունման ակտերին կից ստացված սեփականության իրավունքի վկայականների, ինչպես նաև փոփոխված և նոր գրանցված գույքի սեփականության իրավունքի վկայականների պատճենները տրամադրել հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչությանը:
(4-րդ կետը խմբ.16.10.13 N 81-Ն)
4.1. Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության պետին՝
գույքի հանձնման-ընդունման սահմանված կարգով հաստատված ակտի առկայության դեպքում՝ գույքը հաշվառել աշխատակազմի հաշվեկշռում, գույքի գրանցումից հետո ի հայտ եկած մակերեսների տարբերությունների առկայության դեպքում՝ պետական գույքի տնօրինման վարչությունից տեղեկատվությունը ստանալուց հետո աշխատակազմի հաշվապահական հաշվառման մեջ կատարել գույքի մակերեսների ճշգրտում:
(4.1-ին կետը լրաց.16.10.13 N 81-Ն)
5. Եթե անշարժ գույքի ընդունման պահին բացակայում է անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը, ապա հանձնաժողովը համապատասխան նշում է կատարում հանձնման-ընդունման ակտում` համաձայն որի հանձնման-ընդունման ակտում նշված անշարժ գույքի մակերեսի չափը համարվում է նախնական և հետագա գործողությունների համար հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված անշարժ գույքի մակերեսի չափը:
6. Գույքի հանձնման-ընդունման աշխատանքներ իրականացնելիս հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամներից ստեղծում է առնվազն երկու հոգուց բաղկացած աշխատանքային խումբ` գույքի գտնվելու վայր գործուղվելու և տեղում անշարժ ու շարժական գույքի ուսումնասիրություններ անցկացնելու համար:
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թվականի նոյեմբերի 2-ի «Պետական գույքի հանձնման-ընդունման և մասնավորեցման կամ օտարման նախապատրաստական աշխատանքները կանոնակարգելու մասին» N 229-Ն և 2008 թվականի փետրվարի 13-ի «Պետական գույքի հանձնման-ընդունման և մասնավորեցման կամ օտարման նախապատրաստական աշխատանքները կանոնակարգելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թվականի նոյեմբերի 2-ի N 229-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 10-Ն հրամանները:
8. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել աշխատակազմի ղեկավարին:
Վարչության պետ` |
Կ. Կիրակոսյան |
Հավելված 1 ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2009 թ. օգոստոսի 13-ի թիվ 74-Ն հրամանի |
ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ - ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 20—-թ. —————ի թիվ ——- Ա հրամանով ստեղծված հանձնաժողովը մի կողմից (այսուհետ` Ընդունող), և —————————————————————————————————————- մյուս կողմից (այսուհետ` Հանձնող), ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հանձնողը հանձնեց, իսկ Ընդունողն ընդունեց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնվող ———————————————- գույքը (Տրանսպորտային միջոցների համար` նաև մակնիշը, պետ. համարանիշը, թափքը և այլն):
Գույքի սկզբնական արժեքը —————————— դրամ,
Գույքի մաշվածությունը —————————— դրամ,
Գույքի մնացորդային (հաշվեկշռային) արժեքը —————————— դրամ,
Գույքի շահագործման տարեթիվը _________ թ.,
Գույքի ձեռքբերման տարեթիվը _________ թ.,
Այլ տվյալներ ———- ——————————————————————————————————-:
ՀՀ կառավարության 15.02.95թ. թիվ 73 կամ 25.04.95 թ. թիվ 235 որոշումներով սահմանված հիմնական միջոցների վերագնահատման Գ1 գործակիցը ————----- ——————:
Գույքը հանձնեց |
Գույքն ընդունեց |
________________ |
Հանձնաժողովի կազմ |
______________ |
________________ |
(ստորագրությունը) |
________________ |
Կ.Տ. |
___ ___________ __ թ. |
Հավելված 2 ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2009 թ. օգոստոսի 13-ի թիվ 74-Ն հրամանի
ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ - ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2009թ. —————ի թիվ ——- -Ա հրամանով ստեղծված հանձնաժողովը մի կողմից (այսուհետ` Ընդունող), և —————————————————————————————————————- ------------------------------------ մյուս կողմից (այսուհետ` Հանձնող), ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հանձնողը հանձնեց, իսկ Ընդունողն ընդունեց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված ————--- հասցեում գտնվող ———————------- ընդհանուր մակերես (որից նկուղ` ——-- քառ. մետր, կիսանկուղ ——---քառ. մետր) և ——————— հաշվեկշռային արժեք ունեցող անշարժ գույքը:
Գույքի սկզբնական արժեքը —————————— դրամ,
Գույքի մաշվածությունը —————————— դրամ,
Գույքի մնացորդային (հաշվեկշռային) արժեքը —————————— դրամ,
Գույքի շահագործման տարեթիվը _________ թ.,
Գույքի ձեռքբերման տարեթիվը __________ թ.,
Այլ տվյալներ ———- ——————————————————————————————————-:
Գույքը հանձնեց Գույքն ընդունեց ________________ Հանձնաժողովի կազմ ______________ ________________ (ստորագրությունը) ________________ Կ.Տ. ___ ___________ __ թ.
Հավելված 3 ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2009 թ. օգոստոսի 13-ի թիվ 74-Ն հրամանի |
ԳՈՒՅՔԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2009թ. —————ի թիվ ——- -Ա հրամանով ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` Ընդունող) ստորագրեց սույն ակտն այն մասին, որ Գույք հանձնողն անհայտ է (կամ —————————————————- հրաժարվում է իրականացնել գույքի հանձնումը, կամ այն պատճառը, որի հետևանքով հնարավոր չէ իրականացնել Գույքի հանձնումը) և Ընդունողը միակողմանի ընդունեց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնվող ———————————————— գույքը (Տրանսպորտային միջոցների համար` նաև մակնիշը, պետ. համարանիշը, թափքը և այլն):
Գույքի սկզբնական արժեքը (գույքի ձեռքբերման արժեք) —————————— դրամ,
Գույքի մաշվածությունը —————————— դրամ,
Գույքի մնացորդային (հաշվեկշռային) արժեքը —————————— դրամ,
Գույքի շահագործման տարեթիվը _________ թ.,
Գույքի ձեռքբերման տարեթիվը _________ թ.,
Այլ տվյալներ ———- ——————————————————————————————————:
ՀՀ կառավարության 15.02.95թ. թիվ 73 կամ 25.04.95 թ. թիվ 235 որոշումներով սահմանված հիմնական միջոցների վերագնահատման Գ1 գործակիցը ————----- ——————:
Գույքն ընդունեց
Հանձնաժողովի կազմ
________________________
_______________________
_______________________
____ _______________ ____ թ.
Հավելված 4 ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2009 թ. օգոստոսի 13-ի թիվ 74-Ն հրամանի
ԳՈՒՅՔԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2009թ. —————ի թիվ ——- -Ա հրամանով ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` Ընդունող) ստորագրեց սույն ակտն այն մասին, որ Գույք հանձնողն անհայտ է (կամ —————————————————- հրաժարվում է իրականացնել գույքի հանձնումը, կամ այն պատճառը, որի հետևանքով հնարավոր չէ իրականացնել Գույքի հանձնումը) և ընդունողը միակողմանի ընդունեց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնվող ——————---- հասցեում գտնվող ———————- ընդհանուր մակերես (որից նկուղ` ——--քառ. մետր, կիսանկուղ ——---քառ. մետր) և ———————------ հաշվեկշռային արժեք ունեցող անշարժ գույքը:
Գույքի սկզբնական արժեքը (գույքի ձեռքբերման արժեք)—————————— դրամ,
Գույքի մաշվածությունը —————————— դրամ,
Գույքի մնացորդային (հաշվեկշռային) արժեքը —————————— դրամ,
Գույքի շահագործման տարեթիվը _________ թ.,
Գույքի ձեռքբերման տարեթիվը _________ թ.,
Այլ տվյալներ ———- ——————————————————————————————————-:
Գույքն ընդունեց
Հանձնաժողովի կազմ
________________________
_______________________
_______________________
____ _______________ ____ թ.
Հավելված 5 ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2009 թ. օգոստոսի 13-ի թիվ 74-Ն հրամանի
ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ - ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2009թ. —————ի թիվ ——- - -Ա հրամանով ստեղծված հանձնաժողովը մի կողմից (այսուհետ` Հանձնող), և —————————————————————————————————————----------- մյուս կողմից (այսուհետ` Ընդունող),
ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հանձնողը հանձնեց, իսկ Ընդունողն ընդունեց ՀՀ կառավարության —----------- թվականի ————————---------ի թիվ ———— որոշմամբ մասնավորեցված (օտարված) ————————————————— գույքը (Տրանսպորտային միջոցների համար` նաև մակնիշը, պետ. համարանիշը, թափքը և այլն):
Գույքը հանձնեց Գույքն ընդունեց (գնորդ) Հանձնաժողովի կազմ __________________________ _______________ _______________ _____________________ ________________ (ստորագրությունը) Կ.Տ. ___ ___________ __ թ.
Հավելված 6 ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2009 թ. օգոստոսի 13-ի թիվ 74-Ն հրամանի
ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ - ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004թ. ——————————----------ի թիվ ——- -Ն հրամանով ստեղծված հանձնաժողովը մի կողմից (այսուհետ` Հանձնող), և —————————————————————————————————————- մյուս կողմից (այսուհետ` Ընդունող), ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հանձնողը հանձնեց, իսկ Ընդունողն ընդունեց ՀՀ կառավարության ——- թվականի ————————---------ի թիվ ———— որոշմամբ մասնավորեցված (օտարված) ————————— հասցեում գտնվող ——————————————————- ընդհանուր մակերես և ————————————————————————————- արժեք ունեցող անշարժ գույքը:
Գույքը հանձնեց Գույքն ընդունեց (գնորդ) Հանձնաժողովի կազմ __________________________ _______________ _______________ _____________________ ________________ (ստորագրությունը) Կ.Տ. ___ ___________ __ թ.