«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 նոյեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 33013447
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
7 հոկտեմբերի 2013 թ. ք. Երևան |
N 6-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 1-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հունվարի 14-ի ՆԿ-1-Ն կարգադրության հավելված 1-ի 6-րդ կետի և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2009 թվականի փետրվարի 2-ի N 1-Ն հրամանի N 1 հավելվածի 28-րդ կետի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2009 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակի թեկնածուներ ընտրելու և առաջադրելու աշխատանքներն իրականացնող հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի գործունեության կարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 1-Ն հրամանի N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի քարտուղարությանը` սույն հրամանը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով յոթնօրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Յու. Վարդանյան |
Հավելված |
«Հավելված N 2 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2009 թվականի փետրվարի 2-ի N 1-Ն հրամանի |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Յուրի Վարդանյան | - Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ), | |
2. Ավետիս Բերբերյան | - Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական, | |
3. Նազարեթ Մնացականյան | - Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, | |
4. Մհեր Անանյան |
- Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) ղեկավար, | |
5. Հովհաննես Հարությունյան |
- Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական, | |
6. Տիգրան Միքայելյան |
- Աշխատակազմի մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ, | |
7. Նարինե Շահբազյան |
- Աշխատակազմի սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության պետ, | |
8. Ռազմիկ Ստեփանյան |
- «Հայաստան» մարզական միություն հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահության անդամ (համաձայնությամբ), | |
9. Վահրամ Առաքելյան |
- Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ (համաձայնությամբ), | |
10. Դերենիկ Գաբրիելյան |
- Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահության անդամ (համաձայնությամբ), | |
11. Գաբրիել Ղազարյան |
- Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի բաժնի պետ, Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի նախագահ (համաձայնությամբ), | |
12. Սմբատ Լպուտյան |
- «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամի տնօրեն, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, միջազգային գրոսմայստեր (համաձայնությամբ)»: |
Աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար |
Մ. Անանյան |