ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
7 նոյեմբերի 2017 թվականի |
թիվ 21 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 18-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան,
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից՝
կիրառել Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի պարզաբանումները (I - VI հատորներ)՝ համաձայն թիվ 1 հավելվածի, այն փոփոխություններով պարզաբանումների փոխարեն, որոնք նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարականներով՝ ըստ թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ցանկի։
VI հատորի 85-րդ խմբում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8540 71 000 0 - 8540 79 000 9» ծածկագրերը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8540 71 000 1 - 8540 79 000 9» ծածկագրերով։
(հավելվածը փոփ. ԵՏՀԿ 21.11.17 թիվ 26)
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |