«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 օգոստոսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11813315
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
6 օգոստոսի 2013 թ. |
թիվ 673-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշման հավելված 1-ով հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 120-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել հանձնման-ընդունման արձանագրության ձևը` համաձայն հավելված N 1-ի և «հավելված N 1-ով սահմանված հանձնման-ընդունման արձանագրության ձևի լրացման պահանջները»` համաձայն հավելված N 2-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թվականի հոկտեմբերի 14-ի «Հանձնման-ընդունման արձանագրության ձևը և դրա լրացման պահանջները հաստատելու մասին» N 786-Ն հրամանը:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:
Դ. Սարգսյան |
Հավելված N 1 ՀՀ ֆինանսների նախարարի 2013 թվականի օգոստոսի 6-ի N 673-Ն հրամանի |
Կատարող ___________________________ ___________________________ գտնվելու վայրը _______________ հհ _________________________ ___________________________ հվհհ _______________________ |
Պատվիրատու _____________________________ _____________________________ գտնվելու վայրը _________________ հհ____________________________ ______________________________ հվհհ___________________________ |
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ
«____» «__________________» 20 թ.
Պայմանագրի անվանումը` ____________________________________________
__________________________________________________________________
Պայմանագրի կնքման ամսաթիվը` «____» «__________________» 20 թ.
Պայմանագրի համարը` __________
Պատվիրատուն՝ ի դեմս _____________________________________________ և
Կատարողը՝ ի դեմս__________________________________________________, հիմք ընդունելով, որ պայմանագրով նախատեսված՝ ստորև նշված աշխատանքները, մատակարարումները և ծառայությունները (այսուհետև՝ աշխատանքներ) համապատասխանում են պայմանագրով ամրագրված տեխնիկական բնութագրերին և գնման ժամանակացույցին՝ կազմեցին սույն արձանագրությունը հետևյալի մասին.
Պայմանագրի շրջանակներում Կատարողը ____ _____________ 20___թ-ից __ ___________ 20__ թ. ընկած ժամանակահատվածում իրականացրել է հետևյալ աշխատանքները՝
Գնման առարկայի անվանումը |
Գնման առարկայի քանակական ցուցանիշը |
Աշխատանքների կատարման ժամկետը |
Վճարման ենթակա գումարը (հազար դրամ) |
Վճարման ժամկետը (ըստ ժամա- նակացույցի) |
Ընդամենը |
Վերոհիշյալ աշխատանքների կատարման վերաբերյալ բոլոր հաշիվ-ապրանքագրերը հանդիսանում են սույն արձանագրության բաղկացուցիչ մասը և կցվում են:
Աշխատանքը հանձնեց |
Աշխատանքը ընդունեց |
___________________________ ստորագրություն |
___________________________ ստորագրություն |
___________________________ ազգանուն, անուն |
___________________________ ազգանուն, անուն |
Կ.Տ. |
Կ.Տ. |
Հավելված N 2 ՀՀ ֆինանսների նախարարի 2013 թվականի օգոստոսի 6-ի N 673-Ն հրամանի |
ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ՀԱՎԵԼՎԱԾ N 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ»
Հավելված N 1-ով սահմանված՝ Հանձնման-ընդունման արձանագրության ձևը լրացվում է հետևյալ կերպ՝
● «Պատվիրատուն` ի դեմս» տողում լրացվում է պատվիրատուի պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և անուն-ազգանունը։
● «Կատարողը` ի դեմս» տողում լրացվում է պատվիրատուի հետ պայմանագիր կնքած անձի պաշտոնը և անուն-ազգանունը։
● Սյունակի «Գնման առարկայի անվանումը» բաժինը լրացվում է պայմանագրից քաղվածքում նշված ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի, ծառայության անվանումը:
● Սյունակի «Գնման առարկայի քանակական ցուցանիշը» բաժինը լրացվում է պայմանագրով նախատեսված և տվյալ ժամանակահատվածում փաստացի ձեռք բերված ապրանքների, կատարված աշխատանքի և մատուցված ծառայության քանակական ցուցանիշները, ըստ գնումների պլանի:
● Սյունակի «Աշխատանքների կատարման ժամկետը» բաժնում նշվում է ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի, ծառայության համար պայմանագրով նախատեսված համապատասխան ժամկետը:
● Սյունակի «Վճարման ենթակա գումարը» բաժնում նշվում է տվյալ ժամանակահատվածում փաստացի մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի և մատուցված ծառայության դիմաց վճարման ենթակա գումարը:
● Սյունակի «Վճարման ժամկետը (ըստ ժամանակացույցի)» բաժնում նշվում է տվյալ ժամանակահատվածի համար փաստացի մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի և մատուցված ծառայության դիմաց վճարման ժամանակացույցով նախատեսված ամսաթիվը:
● (պարբերությունն ուժը կորցրել է 10.10.13 թիվ 896-Ն)
(հավելվածը փոփ. 10.10.13 թիվ 896-Ն)