«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հոկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 12113389
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
4 սեպտեմբերի 2013 թ. |
N 8-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի նոյեմբերի 7-ի «Համայնքային ծառայողների անձնական գործերը վարելու կարգը սահմանելու մասին» N 20-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանով սահմանված կարգի (այսուհետ` կարգ) 3-րդ կետում «համայնքի ղեկավարի աշխատակազմը (Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը)» բառերը փոխարինել «քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմը» բառերով.
2) կարգի 7-րդ կետում`
ա. «թ» ենթակետում «2005 թվականի մարտի 3-ի «Համայնքային ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 310» բառերը փոխարինել «2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801» բառերով.
բ. «ժթ» ենթակետում «համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու մասին իրավական ակտերի» բառերը փոխարինել «տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող` կադրերի ռեզերվում գրանցված անձի մասին տեղեկություններ ստանալու և նրա հետ պայմանգիր կնքելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին (այսուհետ` լիազորված մարմին) ուղղված գրավոր դիմումի և դրա վերաբերյալ լիազորված մարմնի գրավոր պատասխանի».
գ. «իգ» ենթակետից հանել «` մինչև կարգապահական տույժի ժամկետը լրանալը կամ կարգապահական տույժը հանելը» բառերը.
3) կարգի 10-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
4) կարգի N 2 ձևում`
ա. 11-րդ կետում «Համայնքային կամ քաղաքացիական ծառայության դասային աստիճանը» բառերը փոխարինել «Համայնքային կամ հանրային ծառայության մյուս տեսակների դասային աստիճանը (կոչումը)» բառերով.
բ. վերջին պարբերությունում «համայնքի ղեկավարի աշխատակազմին» բառերը փոխարինել «քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմին» բառերով.
5) կարգի N 3 ձևի «բ» կետում «2005 թվականի մարտի 3-ի N 310» բառերը փոխարինել «2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801» բառերով.
6) կարգի N 3 ձևի «դ» և N 4 ձևի «ա» կետերում «10 և ավելի տոկոս բաժնեմաս» բառերը փոխարինել «մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ)» բառերով.
7) կարգի N 3 ձևի «ե» և N 4 ձևի «բ» կետերում «և մանկավարժական» բառերը փոխարինել «, մանկավարժական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
Ա. Գևորգյան |