ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
19 սեպտեմբերի 2013 թ. ք. Երևան |
N 423-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի N 21/2 եզրակացությունը.
1. Անհատ ձեռնարկատեր ԱՂՎԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ տրամադրել Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ` N 00001-ից մինչև N 00005-ը ներառյալ:
2. Անհատ ձեռնարկատեր ՍԱՄՎԵԼ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ տրամադրել Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ` N 00001-ից մինչև N 00003-ը ներառյալ:
3. «ԳՌԱՄ ԳՌՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 00732 լիցենզիայի ներդիրներ` N 00049-ից մինչև N 00051-ը ներառյալ:
4. «ԴԻՊԻԷՄ-ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 00602 լիցենզիայի ներդիրներ` N 00045-ից մինչև N 00056-ը ներառյալ:
5. Անհատ ձեռնարկատեր ԱՐՏԱՇԵՍ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻՆ տրամադրել Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 00251 լիցենզիայի ներդիրներ` N 00042-ից մինչև N 00046-ը ներառյալ:
6. «ԳԵՎԱՆԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 00337 լիցենզիայի ներդիր` N 00022:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |