ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
17 ապրիլի 2013 թ. |
N 247-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՍՏՂԻԿ-1» ԱԿ-ԻՆ ՏՐՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և նույն մասի վերջին պարբերությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «ԳՌԶՈ ՊԼԱԶԱ» ՍՊԸ-ի 2013 թվականի ապրիլի 5-ի դիմումը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2013 թվականի ապրիլի 13-ի եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2010 թվականի օգոստոսի 25-ի N 680-Ա հրամանով ք. Երևան, Արամի փողոց 3 հասցեում «Աստղիկ-1» ԱԿ-ին տրված և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2011 թվականի հունվարի 26-ի N 27-Ա հրամանով «ԳՌԶՈ ՊԼԱԶԱ» ՍՊԸ-ը վերաձևակերպված՝ առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության N 000018 լիցենզիայի գործողությունը՝ 2013 թվականի ապրիլի 8-ից։
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանին։
Տ. Դավթյան