«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 հոկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 10613400
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
8 հոկտեմբերի 2013 թ. ք. Երևան |
N 184-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 68-րդ, 69-րդ և 70-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.
68. |
Խոզերի կարմրախտ և պարվովիրուս վարակի նկատմամբ ակտիվազրկված Պորցիլիս Երի+Պարվո (Porcilis Ery+Parvo) պատվաստանյութ |
Նիդերլանդներ |
«ԻՆՏԵՐՎԵՏ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ Բ.Վ.» կազմակերպություն |
69. |
Թռչունների ռինոտրախեիտ հիվանդության նկատմամբ կենդանի չոր Նոբիլիս Ռինո ՍՎ (Nobilis Rhino CV) պատվաստանյութ |
Նիդերլանդներ |
«ԻՆՏԵՐՎԵՏ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ Բ.Վ.» կազմակերպություն |
70. |
Թռչունների ռեովիրուս վարակի նկատմամբ ակտիվազրկված, էմուլգացված Նոբիլիս ՌԵՈ ինակ (Nobilis REՕ inac) պատվաստանյութ |
Նիդերլանդներ |
«ԻՆՏԵՐՎԵՏ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ Բ.Վ.» կազմակերպություն |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ս. Կարապետյան |