ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 ապրիլի 2013 թ. ք. Երևան |
N 992-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐՄԵՆ ԵՎ Ա» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և «Արմեն և Ա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2013 թվականի մարտի 29-ին ներկայացված փաստաթղթերը` դեղագործի կրթությունը հավաստող փաստաթուղթ և աշխատանքային պայմանագիր նրա հետ, և դիմումը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Վերացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի մարտի 18-ի թիվ 636-Ա հրամանով սահմանված «Արմեն և Ա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի նոյեմբերի 12-ին տրված թիվ Կ-XX-001178 լիցենզիայի գործողության կասեցումը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցումը վերացնելու մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Դ. Դումանյան