«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հունիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11613254
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
17 հունիսի 2013 թ. ք. Երևան |
N 263-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Միջազգային. Եվրոպա 2013. Փոստային առաքման միջոցներ թեմային նվիրված «EUROPA» նամականիշի, համաձայն հավելվածի:
2. Գործողության մեջ դնել` Միջազգային. Եվրոպա 2013. Փոստային առաքման միջոցներ թեմային նվիրված «EUROPA» նամականիշը, սահմանելով անվանագինը` 350 դրամ, տպաքանակը` 41 000 հատ:
(2-րդ կետը փոփ. 24.07.13 N 339-Ն)
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Գ. Բեգլարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի հունիսի 17-ի N 263-Ն հրամանի |