«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 օգոստոսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 12413298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
17 հուլիսի 2013 թ. |
N 312-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 20-ի N 670-Ն որոշմամբ սահմանված պարզեցված կարգի 5-րդ կետի համաձայն`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Պարզեցված մաքսային հայտարարագրի ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ |
Գ. Խաչատրյան |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի հուլիսի 17-ի N 312-Ն հրամանի |
Ձ Ե Վ
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ
N |
Դաշտի անվանումը |
Լրացվող տեղեկատվությունը | |
1 |
Ռեժիմ |
Ընտրված մաքսային ռեժիմը |
|
2 |
Ներմուծող/ Արտահանող |
1. Անունը, ազգանունը, հայրանունը (եթե հայրանունն առկա է անձնագրում) |
|
2. Անձնագրի համարը (այն անձնագրի, որը ներկայացվել կամ ներկայացվելու է սահմանապահ ծառայությանը` սահմանը հատելու ընթացքում) |
|||
3. Նույնականացման համարը |
|||
4. Քաղաքացիությունը |
|||
5. Բնակության վայրը կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառման վայրի մասին տեղեկությունները |
|||
3 |
Տրանսպորտային միջոցի նկարագիր |
1. Մակնիշը |
|
2. Մոդելը |
|||
3. Թողարկման տարեթիվը |
|||
4. Հաշվառման համարանիշը |
|||
5. Նույնականացման համարը |
|||
6. Հաշվառման երկիրը |
|||
4 |
Մաքսային արժեք` արտահայտված |
Ավտոտրանսպորտային միջոցի մաքսային արժեքը |
|
5 |
Ժամկետ |
«Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով հայտարարագրելու դեպքում` հայտարարատուի կողմից խնդրարկվող ժամանակավոր ներմուծման ժամկետը, «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով հայտարարագրելու դեպքում` հայտարարատուի կողմից խնդրարկվող ժամանակավոր արտահանման ժամկետը |
|
6 |
Լրացուցիչ տեղեկատվություն/ փաստաթղթեր |
«Վերաարտահանում» մաքսային ռեժիմով հայտարարագրելու դեպքում՝ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի հայտարարագրի ներկայացման մաքսային մարմինը, համարը և ամսաթիվը, «Վերաներմուծում» մաքսային ռեժիմով հայտարարագրելու դեպքում՝ «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի հայտարարագրի ներկայացման մաքսային մարմինը, համարը և ամսաթիվը |
|
7 |
Մաքսավճար |
1. Մաքսային ձևակերպումների իրականացման համար |
|
2. Փաստաթղթերի տրամադրման համար |
|||
3. Մաքսային հսկողության իրականացման համար |
|||
8 |
Մաքսային հսկողություն |
1. Ընտրված ուղին |
|
2. Ստորագրությունը, Կնիքը |
|||
9 |
Հայտարարատու |
1. Անունը, ազգանունը |
|
2. Ստորագրությունը |
1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ավտոտրանսպորտային միջոցը տեղափոխող անձի կողմից օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների խախտման դեպքում անձը ենթակա է օրենքով սահմանված պատասխանատվության:
2. Հայտարարագրի 7-րդ և 8-րդ տողերը լրացվում են մաքսային մարմնի կողմից: