ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
15 փետրվարի 2013 թ. ք. Երևան |
N 67-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 2-րդ, 7-րդ և 10-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2013 թվականի փետրվարի 8-ի N 5/12 եզրակացությունը.
1. Կասեցնել ներքոհիշյալ կազմակերպություններին տրամադրված լիցենզիաների գործողությունը մինչև խախտման պատճառի վերացումը.
1) «ՀԱՍ ԵՎ ԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մարտի 21-ի ՏԾ N 00095 լիցենզիան:
2) «ՍՈՒԻԹ ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի ապրիլի 11-ի ՏԾ N 00111 լիցենզիան:
3) «ՄԻԿԱ-ՄԱՐԻՅԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի ապրիլի 11-ի ՏԾ N 00135 լիցենզիան:
4) «ՔՆԱՐՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի ապրիլի 11-ի ՏԾ N 00145 լիցենզիան:
5) «ՏԱՔՍԻ ԴԵ ՍՊԱՍԻՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մայիսի 8-ի ՏԾ N 00171 լիցենզիան:
6) «ՎԻԶԱ-ԱՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մայիսի 8-ի ՏԾ N 00193 լիցենզիան:
7) «ՀՐԱՇՔ ԱՊԱԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մայիսի 8-ի ՏԾ N 00228 լիցենզիան:
8) «ԱՐՄԵՆ Ա.Գ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի հունիսի 9-ի ՏԾ N 00234 լիցենզիան:
9) «ԳՈՌ ԵՎ ԱՐՄԻՆԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի հունիսի 9-ի ՏԾ N 00264 լիցենզիան:
10) «ԲԻ ԷՖ ԷՔՍՊՐԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի հունիսի 27-ի ՏԾ N 00279 լիցենզիան:
11) «ՊԻՐՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի հունիսի 27-ի ՏԾ N 00289 լիցենզիան:
12) «ՄՈՒԶ ՏԱՔՍԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի հունիսի 27-ի ՏԾ N 00290 լիցենզիան:
13) «ԳՈԼԴՈՒԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի հունիսի 27-ի ՏԾ N 00294 լիցենզիան:
14) «ՍՈՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի հունիսի 27-ի ՏԾ N 00313 լիցենզիան:
15) «ՏԱՆՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի հունիսի 27-ի ՏԾ N 00315 լիցենզիան:
16) «ՍԱԳԱՊՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի հուլիսի 18-ի ՏԾ N 00322 լիցենզիան:
17) «ԷՅ ՍԻ ԷՅ ԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի հուլիսի 18-ի ՏԾ N 00345 լիցենզիան:
18) «Ս.Մ.Վ.-ՄԱՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի հոկտեմբերի 7-ի ՏԾ N 00421 լիցենզիան:
19) «ԱԼԻԿ-ԳՐԻԳՈՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի դեկտեմբերի 5-ի ՏԾ N 00468 լիցենզիան:
20) «ԿԱՐԱՎԵԼԼԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՏԾ N 00478 լիցենզիան:
21) Անհատ ձեռնարկատեր ՎԱՀԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՏԾ N 00484 լիցենզիան:
22) «ԱՐՍԱԶ» փակ բաժնետիրական ընկերության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՏԾ N 00485 լիցենզիան:
23) «ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՏԾ N 00492 լիցենզիան:
24) «ՎՈԼԳԱԴՈՆՍԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՏԾ N 00496 լիցենզիան:
25) Անհատ ձեռնարկատեր ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 2009 թվականի հունվարի 29-ի ՏԾ N 00527 լիցենզիան:
26) «ՇՎԱՌՑՌՈԲ-ԼԻԶԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի հունվարի 29-ի ՏԾ N 00528 լիցենզիան:
27) Անհատ ձեռնարկատեր ՆԱՐԻՆԵ ԴՈՒՄԻԿՅԱՆԻ 2009 թվականի մայիսի 20-ի ՏԾ N 00965 լիցենզիան:
28) «ԴԻԱԴՐԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի մայիսի 20-ի ՏԾ N 00966 լիցենզիան:
29) Անհատ ձեռնարկատեր ՄԱՐԻԱՄ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ 2009 թվականի մայիսի 20-ի ՏԾ N 00969 լիցենզիան:
30) «ՎԻԿԻ ՕՖ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի մայիսի 20-ի ՏԾ N 00970 լիցենզիան:
31) «ՆԱԷՐԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի հունիսի 12-ի ՏԾ N 01082 լիցենզիան:
32) «ԹԻԷՄ ԸՆԴ ՋԻ ԿԱՀՈՒՅՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի օգոստոսի 3-ի ՏԾ N 01197 լիցենզիան:
33) «ԲԱՈԲԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի օգոստոսի 3-ի ՏԾ N 01199 լիցենզիան:
34) «Ա.Ա.Ա.-ՏՐԱՆՍՍԵՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2010 թվականի փետրվարի 12-ի ՏԾ N 01636 լիցենզիան:
35) «ԼԱՅՖԼԱՅՆ-ՄԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2011 թվականի մարտի 10-ի ՏԾ N 02197 լիցենզիան:
36) Անհատ ձեռնարկատեր ԿԱՐԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ 2011 թվականի հուլիսի 6-ի ՏԾ N 02409 լիցենզիան:
2. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |