ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 հուլիսի 2012 թ. |
N 1740-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐՍԱՆԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Արսանա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի` Լ. Խաչատուրյանի 18.07.2012 թ. N 18738 դիմումը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել 2009 թվականի հոկտեմբերի 11-ին «Արսանա» փակ բաժնետիրական ընկերությանը տրված դեղատնային գործունեության /դեղատնային կրպակ/ թիվ Կ-XX-001296 լիցենզիան:
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`
1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) «Արսանա» փակ բաժնետիրական ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.
3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Դ. Դումանյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|