«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 ապրիլի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11013167
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 ապրիլի 2013 թ. |
N 347-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1171-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետով և ՀՀ կառավարության 2005 թ. ապրիլի 14-ի «Բարձրագույն մասնագիտական և հետբուհական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը հաստատելու մասին» N 449-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Բարձրագույն մասնագիտական կրթության բակալավրի և մագիստրոսի որակավորման՝ ռազմական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները հաստատելու մասին» N 1171-Ն հրամանի առաջին կետով հաստատված 1-ից 18-րդ հավելվածների առաջին բաժինների առաջին պարբերություններում` «մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 20 թ.______________ թիվ _____որոշմամբ» բառերը փոխարինել «մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի N 1038-Ն որոշմամբ» բառերով:
Ա. Աշոտյան |