ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
25 դեկտեմբերի 2012 թ. |
N 1070-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐԹՈՒՐ ՕՀԱՆՅԱՆ» ԱՁ-ԻՆ ՏՐՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և նույն մասի վերջին պարբերությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «Արթուր Օհանյան» ԱՁ-ի 2012 թվականի դեկտեմբերի 11-ի դիմումը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 20-ի եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 13-ի N 1031-Ա հրամանով ք. Երևան, Գարեգին Նժդեհի գետնանց, 1-11 տարածք հասցեում «Արթուր Օհանյան» ԱՁ-ին տրված առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության N 000093 լիցենզիան՝ 2012 թվականի դեկտեմբերի 13-ից։
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանին։
Տ. Դավթյան
