«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հունվարի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 10313017
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
28 նոյեմբերի 2012 թ. |
N 1010-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱԳՆԻՍԱԿԱՆ, ՕՊՏԻԿԱԿԱՆ, ԹՎԱՅԻՆ, ԼԱԶԵՐԱՅԻՆ ԵՎ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼ ՏԻՊԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՐԻՉՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔ (ՀԱՎԱՍՏԱԳԻՐ) ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ՏԵՂԵԿԱՆՔԻ ԵՎ ԴՐԱ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի N 1371-Ն որոշման հավելվածի 9-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Հաստատել`
1) մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների (այսուհետ` էլեկտրոնային կրիչներ) արտադրության կամ ներմուծման իրավունք ստանալու դիմումի օրինակելի ձևը` համաձայն հավելված 1-ի.
2) էլեկտրոնային կրիչների արտադրության կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանքի ձևը` համաձայն հավելված 2-ի.
3) էլեկտրոնային կրիչների արտադրության կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանքի տրամադրումը մերժելու մասին որոշման ձևը` համաձայն հավելված 3-ի։
Տ. Դավթյան |
Հավելված 1 ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2012 թ. նոյեմբերի 28-ի N 1010-Ն հրամանի |
ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
մտավոր սեփականության գործակալություն
Դ Ի Մ ՈՒ Մ
Խնդրում եմ տալ ______________________________________________________
____________________________________________________________________
էլեկտրոնային կրիչ(ներ)ի արտադրման/ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանք:
Դիմումատու՝ _________________________________________________________
(անուն, ազգանուն կամ իրավաբանական անձի անվանումը)
Գտնվելու կամ բնակության վայրը_________________________________________
Հեռախոս/ֆաքս, էլեկտր. փոստի հասցե ___________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
Դիմումին կից ներկայացվում է.
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
Ես տեղեկացված եմ, որ պատասխանատվություն եմ կրում դիմումներին կից ներկայացված պայմանագրերի իսկության և դրանցում տեղ գտած տվյալների հավաստիության համար:
Դիմող՝ ______________________________
(ստորագրություն)
« »____________________201 թ.
Հավելված 2 ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2012 թ. նոյեմբերի 28-ի N 1010-Ն հրամանի |
ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
մտավոր սեփականության գործակալություն
Երևան 0010, Գլխավոր պող., Կառավարական տուն 3, հեռ. 010 52 06 73
_________________________________________________________________
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Էլեկտրոնային կրիչի արտադրման /ներմուծման/ իրավունքը հաստատելու մասին
Դիմումատու՝__________________________________________________________
Դիմումի ներկայացման թվականը և մտից համարը___________________________
Հիմք ընդունելով «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի մարտի 19-ի ՀՕ-44 օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի «Մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների արտադրման կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանք (հավաստագիր) տալու կարգը հաստատելու մասին» N 1371-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի պահանջները՝ սույնով հաստատվում է ներքոնշյալ կրիչ(ներ)ի արտադրման/ներմուծման իրավունքը.
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
Գործակալության պետ՝
« »___________________ 201 թ.
Հավելված 3 ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2012 թ. նոյեմբերի 28-ի N 1010-Ն հրամանի |
ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
մտավոր սեփականության գործակալություն
Երևան 0010, Գլխավոր պող., Կառավարական տուն 3, հեռ. 010 52 06 73
_________________________________________________________________
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Էլեկտրոնային կրիչի արտադրման/ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանքի տրամադրումը մերժելու մասին
Դիմումատու՝__________________________________________________________
(անուն, ազգանուն կամ իրավաբանական անձի անվանումը)
Դիմումի ներկայացման թվականը և մտից համարը ___________________________
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի «Մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների արտադրման կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանք (հավաստագիր) տալու կարգը հաստատելու մասին» N 1371-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները՝ գործակալությունը որոշեց մերժել դիմումը, քանի որ`