«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 ապրիլի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11413136
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
29 մարտի 2013 թ. |
N 29-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 105-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 224-Ն որոշմամբ հաստատված 1-ին և 3-րդ հավելվածների 11.1 և 11.2 կետերով, ինչպես նաև ՀՀ կառավարության 201-Ն որոշման 3-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2012 թվականի հոկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի, ինչպես նաև այդ պաշտոնները զբաղեցնող անձանց ատեստավորման ընթացակարգը, ատեստավորման և մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը հաստատելու մասին» թիվ 105-Ն հրամանի հավելված 1-ում 17-րդ և 18-րդ կետերը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«17. Եթե պետական կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար դիմել է մեկ քաղաքացի, ապա մրցույթը համարվում է չկայացած և հայտարարվում է նոր մրցույթ` ընդհանուր հիմունքներով:
18. Եթե մրցույթը սույն կարգի 17-րդ կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը»:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:
Ա. Սահակյան