«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
11 հուլիսի 2005 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10205253
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 հուլիսի 2005 թ. |
N 96-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 80-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների տրման կարգը (հավելված N 1)` կցվում է:
2. Հաստատել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման դիմումների հաշվառման մատյանի ձևը (հավելված N 2)` կցվում է:
3. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծննդյան դիմումների հաշվառման մատյանի ձևը (հավելված N 3)` կցվում է:
4. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տեղեկանքների վերաբերյալ դիմումների հաշվառման մատյանի ձևը (հավելված N 4)` կցվում է:
5. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականների ելքի հաշվառման մատյանի ձևը (հավելված N 5)` կցվում է:
6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Դ. Հարությունյան |
Հավելված N 1 |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՏՐՄԱՆ
Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների (այսուհետ` ՔԿԱԳ) վերաբերյալ վկայականի կրկնօրինակներն ու տեղեկանքները քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումը հաստատող փաստաթղթեր են, որոնք տրվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության հանրապետական արխիվի (այսուհետ` Արխիվ), Ամուսնության պալատի, Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժինների և Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ տարածքային մարմինների կողմից` քաղաքացիական կացության ակտերի գրառումների հիման վրա, քաղաքացիների դիմումների համաձայն:
1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակը տրամադրվում է`
ա) այն անձին, որի վերաբերյալ կատարվել է տվյալ քաղաքացիական կացության ակտի գրառումը.
բ) մահացածի ազգականին կամ շահագրգիռ անձին, եթե քաղաքացիական կացության ակտի գրառումը վերաբերում է մահացածին.
գ) ծնողներին, օրինական ներկայացուցիչներին կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչին, այն դեպքում, եթե անձը, որի վերաբերյալ կատարվել է քաղաքացիական կացության ակտի գրառումը, վկայականի կրկնօրինակի տրամադրման օրն անգործունակ է.
դ) այլ անձի, եթե նա քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակ ստանալու իրավունք ունեցող անձի կողմից ներկայացնում է օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր:
16-18 տարեկան երեխաները ծննդյան վկայականների կրկնօրինակներ կարող են ստանալ իրենց դիմումի հիման վրա, եթե ունեն անձը հաստատող փաստաթուղթ:
2. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակ չի տրամադրվում`
ա) երեխայի ծննդյան վկայականը` այն ծնողներին, որոնք այդ երեխայի նկատմամբ զրկված են ծնողական իրավունքներից կամ սահմանափակված են նրանց ծնողական իրավունքները: Այդ ծնողների դիմումով նրանց տրամադրվում է երեխայի ծննդյան պետական գրանցումը հաստատող տեղեկանք.
բ) քաղաքացիական կացության ակտերի այն գրառումների վերաբերյալ, որոնք անվավեր կամ չեղյալ են հայտարարվել, կամ վերացել են, կամ դադարել է այն իրավաբանական փաստը, որը հիմք է համարվել տվյալ գրանցումը կատարելու համար: Շահագրգիռ անձանց խնդրանքով ՔԿԱԳ տարածքային մարմինը տրամադրում է տեղեկանք, որով հաստատվում են քաղաքացիական կացության ակտերի գրանցումները: Տեղեկանքում նշվում է նաև ՔԿԱԳ անվավեր, չեղյալ հայտարարման, դադարման կամ վերացման հիմքը:
3. Վկայականի կրկնօրինակ ստանալու մասին դիմումի հետ միասին դիմումատուն ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթը:
Եթե վկայականի կրկնօրինակ ստանալու խնդրանքով ՔԿԱԳ տարածքային մարմին է դիմել լիազորված անձը, ապա նա վերը նշված փաստաթղթերից բացի ՔԿԱԳ տարածքային բաժին պետք է ներկայացնի նաև դիմումատուի անունից հանդես գալու վերաբերյալ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը, լիազորողի անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը:
4. Արխիվը վկայականի կրկնօրինակ և տեղեկանք է տրամադրում հետևյալ դեպքերում.
ա) երբ քաղաքացիական կացության ակտի գրանցման առաջին օրինակի գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային մարմնում բացակայում է տվյալ ակտային գրանցումը.
բ) արխիվում պահպանվող օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանությունների և հյուպատոսությունների կողմից կատարված ակտային գրանցումների հիման վրա.
գ) արխիվում պահպանվող Երևան քաղաքի մինչև 1947 թ. ծննդյան ակտային գրանցումների հիման վրա:
5. Եթե քաղաքացիական կացության ակտի գրանցումը, որի վերաբերյալ պահանջվում է վկայականի կրկնօրինակը, գտնվում է քաղաքացու (որի վերաբերյալ կազմվել է ակտային գրանցում) ոչ մշտական բնակության վայրի ՔԿԱԳ մարմնի արխիվում կամ ակտի առաջին օրինակի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմնի արխիվում այն բացակայում է (կորսվել է, այրվել է և այլն), նա կարող է դիմել իր բնակության վայրի ՔԿԱԳ մարմին` ակտի գրանցման վայրից կամ Արխիվից իր վկայականի կրկնօրինակը ստանալու խնդրանքով:
ՔԿԱԳ տարածքային մարմինն ընդունելով անձի դիմումը, այն համապատասխան գրությամբ ուղարկում է ակտի գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային մարմնին: Վերջինս ստանալով փաստաթղթերը` վկայականի կրկնօրինակն ուղարկում է համապատասխան ՔԿԱԳ տարածքային մարմին դիմողին հանձնելու համար:
ՔԿԱԳ տարածքային մարմնի արխիվում տվյալ ակտային գրանցման բացակայության (կորսված, այրված, անընթեռնելի և այլն) դեպքում ՔԿԱԳ տարածքային մարմնի աշխատակիցն այդ մասին նշում է կատարում վկայականի կրկնօրինակը տալու վերաբերյալ ստացված դիմումի վրա և ՔԿԱԳ մարմնի գրության հետ ուղարկում է Արխիվ: Ստանալով ՔԿԱԳ մարմնի կողմից ուղարկված փաստաթղթերը` Արխիվը վկայականի կրկնօրինակն ուղարկում է համապատասխան ՔԿԱԳ տարածքային մարմին` դիմողին հանձնելու համար:
Արխիվում ակտի գրանցման բացակայության դեպքում ՔԿԱԳ տարածքային մարմին է ուղարկվում համապատասխան տեղեկանք` դիմողին հանձնելու համար:
6. Վկայականի կրկնօրինակ չի տրամադրվում այն դեպքում, երբ չեն համապատասխանում ակտային գրանցման և անձի անձնագրում նշված տեղեկությունները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ժամանակը և վայրը) և կամ քաղաքացիական կացության ակտում կան անճշտություններ, թերի լրացված տեղեկություններ: Քաղաքացուն բացատրվում է քաղաքացիական կացության ակտերում փոփոխություններ, ուղղումներ և լրացումներ կատարելու կարգը, և նրա խնդրանքի առկայության դեպքում տրվում է քաղաքացիական կացության ակտի գրանցման փաստը հաստատող փաստաթուղթ:
7. Վկայականի կրկնօրինակներ տալու վերաբերյալ դիմումների ստուգումը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերով` դիմումում նշված օրվանից երկու տարի առաջ և երկու տարի հետո արձանագրված քաղաքացիական կացության ակտերի գրանցումներով:
8. Կրկնօրինակ վկայականների տվյալները (սերիա և համար) գրանցվում են տվյալ տեսակի քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար նախատեսված վկայականների հաշվառման մատյանում և տրվում են դիմումատուի ստորագրությամբ:
9. Կրկնօրինակ վկայականների տրամադրման համար հիմք հանդիսացող քաղաքացիական կացության ակտերի «անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշվում է տրված կրկնօրինակ վկայականի սերիան, համարը և տրման ժամանակը:
10. ՔԿԱԳ տարածքային մարմիններում պահպանվող ծննդյան ակտային գրանցման մատյաններում «ծննդավայրը» սյունակի բացակայության դեպքում վկայականի կրկնօրինակում քաղաքացու ծննդավայրը նշվում է նրա խնդրանքի առկայության դեպքում այն տարածքի անվանումը, որտեղ գրառվել է քաղաքացիական կացության ակտը:
11. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ վկայականների կրկնօրինակներ տալու դեպքում բնակավայրերի անունները նշվում են վկայականը տալու օրվա դրությամբ գոյություն ունեցող վարչատարածքային բաժանման համապատասխան, իսկ գրանցման վայրը` ՔԿԱԳ այն տարածքային մարմնի անվանումը, որը սպասարկում է տվյալ տարածքը:
12. Տրվող վկայականների վրա դրվում է «կրկնօրինակ» դրոշմակնիք:
13. ՔԿԱԳ առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկանքներ տրամադրվում են`
ա) անձին, որը դիմել է ՔԿԱԳ մարմին իր վերաբերյալ տեղեկություն ստանալու համար.
բ) ծնողներին (օրինական ներկայացուցիչներին), խնամակալության և հոգաբարձության մարմիններին.
գ) այլ անձի, եթե նա ներկայացնում է ՔԿԱԳ վերաբերյալ տեղեկանք ստանալու իրավունք ունեցող անձի կողմից սահմանված կարգով տրված լիազորագիր.
դ) երեխաներին` իրենց մահացած ծնողների վերաբերյալ:
16-18 տարեկան երեխաները ՔԿԱԳ վերաբերյալ տեղեկանք կարող են ստանալ իրենց դիմումի հիման վրա, եթե ունեն անձը հաստատող փաստաթուղթ:
Ծննդյան և հայրության ճանաչման ակտային գրանցման վերաբերյալ տեղեկանք կարող է տրամադրվել նաև չափահաս երեխայի ծնողներին:
Մահվան ակտային գրանցման վերաբերյալ տեղեկանքներ տրամադրվում է մահացածի հարազատներին կամ այլ շահագրգիռ անձի:
Որդեգրման վերաբերյալ ակտային գրանցման վերաբերյալ տեղեկանքներ կարող են տրամադրվել միայն որդեգրողներին:
Որդեգրման վերաբերյալ ակտային գրանցման բացակայության վերաբերյալ տեղեկանքներ քաղաքացիներին չեն տրամադրվում:
14. Ամուսնության ակտային գրանցման բացակայության վերաբերյալ տեղեկանքները ստանալու համար քաղաքացիները դիմում են ներկայացնում իրենց մշտական բնակության վայրի ՔԿԱԳ մարմին:
15. Տեղեկանքների տրամադրման վերաբերյալ դիմումների ստուգումը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերով` դիմումում նշված օրվանից երկու տարի առաջ և երկու տարի հետո արձանագրված քաղաքացիական կացության ակտերի գրանցումներով:
Ամուսնության բացակայման վերաբերյալ տեղեկանքների դիմումների ստուգումն իրականացվում է սկսած անձի ամուսնության տարիքի հասնելու օրվանից:
16. ՔԿԱԳ տարածքային մարմինների կողմից վկայականի կրկնօրինակներ և ՔԿԱԳ վերաբերյալ տեղեկանքներ տրամադրվում են ՔԿԱԳ մարմին դիմելուց հետո մեկ օրվա ընթացքում:
17. Ամուսնության և ամուսնալուծության ակտային գրանցման առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկանքները տրամադրվում են ՔԿԱԳ մարմին դիմելուց հետո եռօրյա ժամկետում:
18. ՔԿԱԳ վերաբերյալ տեղեկանքներ ստանալու վերաբերյալ քաղաքացիների դիմումները հաշվառվում են դրա համար նախատեսված մատյանում և տրվում են դիմումատուի ստորագրությամբ:
19. ՔԿԱԳ վկայականի կրկնօրինակների և ՔԿԱԳ վերաբերյալ տեղեկանքների տրման համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:
20. Վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու նպատակով վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք հայցողը սահմանված փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև փոստով: Օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք ներկայացնում են նաև անձնագրի հայերեն` նոտարի կողմից և (կամ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով հաստատված թարգմանությունը: Փոստով ներկայացնելու դեպքում դիմումի մեջ անհրաժեշտ է նշել նաև վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք հայցողի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն՝ թերի փաստաթղթեր ներկայացնելու դեպքում դրա մասին դիմողին ծանուցելու նպատակով: Դիմումը փոստով ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է, որպեսզի ստորագրությունը լինի հաստատված նոտարի կողմից և (կամ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:
(20-րդ կետը լրաց. 27.02.13 N 33-Ն)
21. Վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը, վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք հայցողի ցանկությամբ և իր հաշվին, կարող է տրամադրվել փոստով` պատվիրված նամակով, եթե դիմումատուն դիմումի մեջ նշել է դրա մասին:
(21-րդ կետը լրաց. 27.02.13 N 33-Ն)
22. Փոստային կապի ծառայության մատուցման համար վճարումն իրականացվում է վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք հայցողի կողմից` Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում գործող փոստային ծառայությունների սակագներին համապատասխան:
(22-րդ կետը լրաց. 27.02.13 N 33-Ն)
23. Վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը, վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք հայցողին տրամադրվում է փոստով` պատվիրված նամակով, եթե վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը վերաբերում է անձամբ իրեն:
(23-րդ կետը լրաց. 27.02.13 N 33-Ն)
(հավելվածը լրաց. 27.02.13 N 33-Ն)
Հավելված N 2 |
Հաստատված է |
Ք Կ Ա Գ Մ Ա Տ Յ Ա Ն
______________________________________
անվանումը
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
__________________________________________
ՔԿԱԳ տարածքային բաժնի անվանումը
Սկսված է ______ __________________________ 20____ թ.
Ավարտված է ______ __________________________ 20____ թ.
............... թ.
N/N |
Դիմումի տրման ժամանակը |
Դիմողների ազգանունը, անունը, հայրանունը |
Գրանցելու համար նշանակված ժամանակը |
Ակտի գրանցման համարը և ժամանակը |
N | ||||
N | ||||
N | ||||
N | ||||
N | ||||
N | ||||
N | ||||
N | ||||
N | ||||
N | ||||
N | ||||
N |
Հավելված N 3 |
Հաստատված է |
Ք Կ Ա Գ Մ Ա Տ Յ Ա Ն
ԾՆՆԴՅԱՆ
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
__________________________________________
ՔԿԱԳ տարածքային բաժնի անվանումը
Սկսված է ______ __________________________ 20____ թ.
Ավարտված է ______ __________________________ 20____ թ.
............... թ.
N/N |
Երեխայի ազգանունը, անունը, հայրանունը |
Ակտի գրանցման համարը և ժամանակը |
Տրման ժամանակը |
Վկայականի անվանումը |
Վկայականի սերիան և համարը |
Վկայական ստացողի ազգանունը և ստորագրությունը |
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N |
Հավելված N 4 |
Հաստատված է |
Մ Ա Տ Յ Ա Ն
ՔԿԱԳ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
______________________________________
անվանումը
________________________________________
ՔԿԱԳ տարածքային բաժնի անվանումը
Սկսված է ______ __________________________ 20____ թ.
Ավարտված է ______ __________________________ 20____ թ.
............... թ.
N/N |
Քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը |
Տրման ժամանակը |
Տեղեկանքի անվանումը |
Վկայական ստացողի ազգանունը և ստորագրությունը |
Հավելված N 5 |
Հաստատված է |
Ք Կ Ա Գ Մ Ա Տ Յ Ա Ն
______________________________________
անվանումը
ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԵԼՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
__________________________________________
ՔԿԱԳ տարածքային բաժնի անվանումը
Սկսված է ______ __________________________ 20____ թ.
Ավարտված է ______ __________________________ 20____ թ.
N/N |
Դիմողի(ների) ազգանունը, անունը, հայրանունը |
Ակտի գրանցման համարը և ժամանակը |
Տրման ժամանակը |
Վկայականի անվանումը (առաջնակի կամ կրկնակի) |
Վկայականի սերիան և համարը |
Վկայական ստացողի(ների) ստորագրությունը(ները) |
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N | ||||||
N |