«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
14 սեպտեմբերի 2011 թ. |
N 29-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՅՏԻ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 28.06.12 N 107-Ն)
Ղեկավարվելով «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին և 21-րդ ենթակետերով`
(նախաբանը խմբ. 28.06.12 N 107-Ն)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել`
1) բուսասանիտարական հաշվառման, վերահաշվառման, հաշվառման կասեցման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հաշվառման հայտի, բուսասանիտարական հաշվառման վկայականի և գրանցամատյանի ձևերը` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը խմբ. 28.06.12 N 107-Ն)
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
Ա. Բախչագուլյան |
Հավելված 1 պետական ծառայության պետի 2011 թվականի սեպտեմբերի 14-ի N 29-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարիայի բնագավառում բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող, պահեստավորող ֆիզիկական և իրավաբանական անձանց (այսուհետ` Անձ) բուսասանիտարական հաշվառման (այսուհետ` հաշվառում), հաշվառման վկայականի տրամադրման, վերահաշվառման, հաշվառման կասեցման և գրանցամատյանի վարման կարգի (այսուհետ` կարգ) հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն՝ բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ, արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող, պահեստավորող անձանց հաշվառման, հաշվառման վկայականի (այսուհետ` վկայական) տրամադրման, հաշվառման գրանցամատյանի (այսուհետ` գրանցամատյան), այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակի վարման ու պահպանման, վերահաշվառման, հաշվառման կասեցման գործընթացներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ` Ծառայություն) իր բուսասանիտարիայի տեսչության և իր մարզային ստորաբաժանումների բուսասանիտարական վերահսկողություն իրականացնող մասնագետ-տեսուչների (այսուհետ` տեսուչ) միջոցով:
3. Հաշվառումը նպատակաուղղված է (վերահսկողության նպատակով) Անձանց վերաբերյալ տվյալների հավաքագրմանը, դասակարգմանը, պահպանմանը, թարմացմանը և օգտագործմանը:
4. Հաշվառման ենթակա չեն այն Անձինք, որոնք բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ արտադրում, փոխադրում, ներմուծում, արտահանում, վերամշակում, պահեստավորում են անձնական կամ ընտանեկան օգտագործման համար:
5. Բուսասանիտարական հաշվառման գործընթացը՝ բուսասանիտարական հաշվառման վկայականի տրամադրումը, արտադրողների և պահեստավորողների տնտեսություններում բուսասանիտարական զննումները, գրանցամատյանում գրանցումը, էլեկտրոնային բազայում մուտքագրումն իրականացվում է անվճար:
II. ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Հաշվառման համար բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ արտադրող, փոխադրող, իրացնող, վերամշակող, պահեստավորող Անձինք Ծառայության մարզային ստորաբաժանումում, իսկ Երևանում՝ գործունեություն իրականացնող Անձինք, Ծառայության Երևանի կենտրոնում լրացնում են սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված (ձև N 1) բուսասանիտարական հաշվառման հայտը (այսուհետ՝ Հայտ):
7. Հայտի մեջ ներառվում են հետևյալ տեղեկությունները`
1) ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը և հայրանունը, բնակության վայրը.
2) իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը, գործունեության իրականացման վայրը, պետական գրանցման համարը.
3) հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.
4) գործունեության տեսակը(ները).
5) գործունեության առարկան(ները).
6) քանակը (հա, կգ, հատ, լիտր և այլն).
7) հայտի ներկայացման տարին, ամիսը, ամսաթիվը և ստորագրությունը:
8. Հաշվառման համար ֆիզիկական անձինք հայտին կից ներկայացնում են անձնագրի պատճենը:
9. Արտադրող, վերամշակող, պահեստավորող Անձինք ներկայացնում են նաև գործունեության տարածքի սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենները:
10. Հայտը և սույն կարգով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո տեսուչը արտադրող, պահեստավորող, փոխադրող, իրացնող և վերամշակող Անձանց անմիջապես տալիս է հաշվառման վկայական՝ 3 տարի ժամկետով: Տեսուչը ներկայացված տվյալները մուտքագրում է սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված (ձև 3) գրանցամատյանում:
11. Բույսեր, բուսական արտադրանք և կարգավորվող առարկաների ներմուծման կամ արտահանման ժամանակ ներմուծող կամ արտահանող Անձինք Ծառայության սահմանային հսկիչ կետում լրացնում են Հայտը, ֆիզիկական անձի դեպքում ներկայացնում են նաև անձնագրի պատճենը: Տեսուչը անմիջապես տալիս է հաշվառման վկայական՝ 3 տարի ժամկետով, և ներկայացված տվյալները մուտքագրում է սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված (ձև 3) գրանցամատյանում:
12. Մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը տեսուչները նախորդ ամսում հաշվառված Անձանց վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում են Ծառայության բուսասանիտարիայի տեսչություն: Տեսչությունում համապատասխան աշխատակիցը ներկայացված տվյալները մուտքագրում է էլեկտրոնային բազայում:
13. Հաշվառված անձանց մասին տեղեկությունները ենթակա չեն հրապարակման:
14. Վերահաշվառում կատարվում է, եթե՝
1) հաշվառման վկայականի ժամկետը լրացել է, և այդ նպատակով Անձը դիմել է Տեսուչին և լրացրել է հայտը.
2) մինչև 3 տարին լրանալը գործունեության տեսակի փոփոխություն է կատարվել, և այդ նպատակով Անձը դիմել է Տեսուչին և լրացրել է հայտը։
15. Վերահաշվառումը կատարվում է սույն կարգով սահմանված հաշվառման ընթացակարգով:
16. Հաշվառումը կասեցվում է, եթե Անձը դադարեցրել է իր գործունեությունը և այդ նպատակով դիմել է Տեսուչին ու լրացրել է հայտը։
III. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
17. Գրանցամատյանում ներառվում են հետևյալ տեղեկությունները`
1) գրանցամատյանում Անձի հաշվառման հերթական համարը.
2) հաշվառման վկայականի համարը.
3) Անձի հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը.
4) ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը.
5) ֆիզիկական անձի դեպքում` բնակության վայրը, իրավաբանական անձի դեպքում` գտնվելու վայրը.
6) գործունեության վայրը.
7) գործունեության տեսակը.
8) գործունեության առարկան.
9) հեռախոսահամարը.
10) ծանոթություն:
18. Գրանցամատյանը լրացվում է բուսասանիտարական հաշվառման նպատակով Անձանց կողմից լրացված հայտի հիման վրա և ներառվում է հայտում և (կամ) հաշվառման վկայականում առկա տեղեկատվությունը համապատասխան սյունակներում:
19. 1-ին սյունակում լրացվում է Անձի հաշվառման հերթական համարը:
20. 2-րդ սյունակում լրացվում է Անձի հաշվառման վկայականի համարը:
21. 3-րդ սյունակում լրացվում է Անձի հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը:
22. 4-րդ սյունակում ֆիզիկական անձի դեպքում լրացվում է անունը, ազգանունը հայրանունը, իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը:
23. 5-րդ սյունակում ֆիզիկական անձի դեպքում լրացվում է նրա բնակության վայրը, իրավաբանական անձի դեպքում՝ գտնվելու վայրը:
24. 6-րդ սյունակում լրացվում են գործունեության իրականացման վայրի վերաբերյալ տվյալներ:
25. 7-րդ սյունակում լրացվում է գործունեության տեսակը, որով զբաղվում է Անձը:
26. 8-րդ սյունակում լրացվում են այն տեսակի գյուղատնտեսական մշակաբույսերի անվանումները, որոնց հետ է կապված Անձի գործունեությունը:
27. 9-րդ սյունակում լրացվում է Անձի հեռախոսահամարը:
28. 10-րդ սյունակում լրացվում են Անձի կողմից ներկայացված տեղեկությունները և դրանց փոփոխությունները, եթե այդպիսիք կան:
29. Անձի հաշվառման վկայականի համարը այլ Անձի չի տրամադրվում:
IV. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
30. Հաշվառման վկայականում ներառվում են հետևյալ տեղեկությունները`
1) հաշվառման վկայականի համարը.
2) ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, բնակության վայրը.
3) իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը և գտնվելու վայրը.
4) գործունեության տեսակը(ները).
5) գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը.
6) հաշվառման վկայականը տրամադրող մարմնի անվանումը, պաշտոնատար անձի անունը, ազգանունը:
(հավելվածը խմբ. 28.06.12 N 107-Ն)
Հավելված 2 պետական ծառայության պետի 2011 թվականի սեպտեմբերի 14-ի N 29-Ն հրամանի |
ՁԵՎ N 1
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՅՏ
___________________
______________________________________
Տարին, ամիսը, ամսաթիվը
1. Անձնական տվյալներ
____________________________________________________________________
____________________________________________________________________
Ֆիզիկական անձի Ա.Ա.Հ., բնակության և գործունեության իրականացման վայրը
____________________________________________________________________
____________________________________________________________________
Իրավաբանական անձի լրիվ անվանումը, գտնվելու և գործունեության իրականացման վայրը
Անձնագրի պատճենը □ (ֆիզիկական անձանց համար)
Պետական գրանցման համարը _______________ (իրավաբանական անձանց համարը)
Գործունեության տարածքի սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը
(արտադրող, վերամշակող, պահեստավորող անձի դեպքում) □
Հեռախոսը, ֆաքս __________________________ _____________________
Էլ. փոստը _________________________________
Խնդրում եմ □ հաշվառել ____ □ վերահաշվառել _________ □ հաշվառումը կասեցնել __
2. Ծավալվող գործունեությունը | |
2.1. Գործունեության տեսակը □ Արտադրող □ բաց գրոն □ ջերմոց □ իրացնող □ փոխադրող □ ներմուծող □ արտահանող □ վերամշակող □ պահեստավորող |
2.2. Գործունեության առարկան □ միրգ □ բանջարեղեն □ հացահատիկ □ կարտոֆիլ □ սերմացու □ տնկանյութ □ փայտանյութ □ ծաղիկ □ այլ |
3. Քանակը (հա, կգ, հատ, լիտր և այլն)___________________
___________________
4. Նշումներ
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
5. Ձև 1-ը լրացվում է տպագիր մեծատառերով:
__________________________ ղեկավար (սեփականատեր) |
___________________ ստորագրություն |
_____________________ անունը, ազգանունը |
ՁԵՎ N 2
ՀՀ ԳՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ________________________________________________ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ N____________ |
_______________________________________________________________________ ֆիզիկական անձի դեպքում` անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը _______________________________________________________________________ իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը _______________________________________________________________________ գտնվելու վայրը _______________________________________________________________________ գործունեության տեսակ(ներ)
Գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը _____________________________
………………………… մասնագետ-տեսուչ …………………………… …..……………. (տարածքային մարմնի անվանումը) (անուն, ազգանուն) (ստորագրություն)
Ուժի մեջ է մինչև ————— ————————- Կ.Տ. |
ՁԵՎ N 3
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Հ/հ |
Հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը |
Հաշվառման վկայականի համարը |
Ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը |
Բնակության վայրը, գտնվելու վայրը |
Գործու- |
Գործու- |
Գործու- |
Հեռախոսա-համարը |
Ծանո- |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
(հավելվածը խմբ. 28.06.12 N 107-Ն)
Հավելված 3 պետական ծառայության պետի 2011 թվականի սեպտեմբերի 14-ի N 29-Ն հրամանի |
(հավելվածը հանվել է 28.06.12 N 107-Ն)