«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 հունիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 12112259
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 հունիսի 2012 թ. |
N 06-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների օրինակելի աշխատակարգերը հաստատելու մասին» N 12-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանով հաստատված N 1 հավելվածի (այսուհետ՝ N 1 հավելված) 8-րդ կետում «մասնակիցներին» բառը փոխարինել «մրցույթի մասնակիցներին (այսուհետ՝ մասնակիցներ)» բառերով.
2) N 1 հավելվածի 10-րդ կետի «ե» ենթակետում «մրցույթի մասնակիցների (այսուհետ՝ մասնակիցներ)» բառերը փոխարինել «մասնակիցների» բառով.
3) Հրամանով հաստատված N 2 հավելվածի (այսուհետ՝ N 2 հավելված) 6-րդ կետում «մրցույթի» բառը փոխարինել «ատեստավորման» բառով.
4) N 2 հավելվածի 8-րդ, 8.5-րդ կետերում և 15-րդ կետի «գ» ենթակետում «մասնակիցներին» բառը փոխարինել «ատեստավորվող համայնքային ծառայողներին» բառերով.
5) N 2 հավելվածի 10-րդ կետի «ե» և «ի» ենթակետերը ուժը կորցրած ճանաչել.
6) N 2 հավելվածի 16-րդ կետում «համայնքի ղեկավարին եզրակացություն տալու պահից» բառերը փոխարինել «ատեստավորման արդյունքները հրապարակվելու պահից»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից։
|
Ա. Գևորգյան |