«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 հոկտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11212358
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
10 սեպտեմբերի 2012 թ. ք. Երևան |
թիվ 12-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2003 թվականի դեկտեմբերի 10-ի «Ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման չափի մասին» թիվ 11-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Հրամանի վերնագրից, հրամանի նախաբանից և հրամանով հաստատված հավելվածներից հանել «(որակավորում)» և «(որակավորման)» բառերը:
2. Հրամանի 2.1. և 3-րդ կետերում «ֆինանսատնտեսագիտական» բառը փոխարինել «ֆինանսաբյուջետային» բառով:
3. Հրամանի 2.2. կետում «ավագ» բառից առաջ լրացնել «, միջին» բառը:
4. Հրամանի 3-րդ կետում «ակադեմիայի և ուսումնական կենտրոնի» բառերը փոխարինել «կրթահամալիրի» բառով, իսկ «առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ա. Մահտեսյանին» բառերը` «տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ա. Օսիկյանին» բառերով:
5. Հրամանի 1-ին հավելվածի 1.2 կետից հանել «15 հոդվածի 11-րդ մասի 4-րդ կետի համաձայն գործուղվել է վերապատրաստման,» և «63 հոդվածի 2-րդ մասի համաձայն անցնում է երկամյա պարտադիր ուսուցում» բառերը, իսկ «5-րդ» թիվը փոխարինել «9-րդ» թվով:
6. Հրամանի 2-րդ հավելվածի «Հաշվառում» ձևաթղթի 2-րդ սյունակում «զորանոցային» և «ոչ զորանոցային» բառերը համապատասխանաբար փոխարինել «հանրակացարանային» և «ոչ հանրակացարանային» բառերով:
7. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գեներալ-լեյտենանտ |
Վ. Գասպարյան |