ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
|
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
|
1. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն |
Սոցիալական, առողջապահության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով |
|
2. «ՀՀ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ |
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով |
|
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
|
4. «ՀՀ դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին |
Աժ պատգամավորներ |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
|
5. ՀՀ դատական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
|
6. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին |
Կառավարություն |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
|
7. ա) «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ |
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով |
|
8. ա) «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
Կառավարություն |
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
|
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
|
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
|
1. ա) «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն 22.10.2007 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
|
2. ա) Երկաթուղային տրանսպորտի մասին |
Կառավարություն |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
|
3. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի գործունեության ծրագիր |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
|
4. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2008 թ. տարեկան գործունեության ծրագիր |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Թորոսյան |
|
|