Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
11 հոկտեմբերի 2007 թվականի N 1276-Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այգավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող գույքը`
1) ուղղակի վաճառքի ձևով օտարել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այգավանի գյուղական համայնքին` համաձայն N 1 հավելվածի.
2) անհատույց սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այգավանի գյուղական համայնքին` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել անկախ գնահատողի կողմից 2007 թվականի հուլիսի 12-ի դրությամբ շուկայական մեթոդով` 2 811 600 դրամ արժեքով գնահատված, ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը` 3.0 մլն դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով սահմանված գումարը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այգավանի գյուղական համայնքի կողմից վճարվելուց հետո, 10-օրյա ժամկետում, սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետին համապատասխան պայմանագրերի կնքումը` դրանցում նախատեսելով, որ նշված համայնքը պարտավոր է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրերի կնքման հետ կապված ծախսերը և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով:
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
|
|
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
| Անվանումը | Հասցեն | Շահագործման հանձնելու տարեթիվը |
Քանակը | Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
Գնահատված արժեքը (դրամ) |
Վաճառքի գինը (դրամ) |
| Փայտյա տնակ | գ. Այգավան | 1997 թ. | 1 | 300 000 | 96 000 | 133 680 |
| Էլ. ցանց | գ. Այգավան | 1996 թ. | 1 | 1 392 000 | 486 000 | 523 680 |
| Պահեստ | գ. Այգավան | 1977 թ. | 1 | 151 000 | 1 450 000 | 1487 680 |
| Կշռատուն | գ. Այգավան | 1977 թ. | 1 | 170 000 | 770 000 | 807 680 |
| Չորանոց | գ. Այգավան | 1977 թ. | 1 | 69 000 | 9 600 | 47 280 |
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |
|
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
| Անվանումը | Հասցեն | Շահագործման հանձնելու տարեթիվը |
Քանակը | Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
| Խորքային հոր | գ. Այգավան | 1996 թ. | 1 | 4 117 000 |
| Ջրագիծ | գ. Այգավան | 1995 թ. | 1 | 36 000 |
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |