Մ Ի Ջ Ա Զ Գ Ա Յ Ի Ն Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
ՍՊՈՐՏՈՒՄ ԴՈՊԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ
Փարիզ, հոկտեմբերի 19-ը, 2005 թվական
Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի հարցերով գլխավոր խորհրդաժողովը, այսուհետ` ՅՈՒՆԵՍԿՕ, հանդիպելով 2005 թվականի հոկտեմբերի 3-ից 21-ը Փարիզում կայացած իր 33-րդ նստաշրջանի ժամանակ,
հաշվի առնելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակը խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելն է` կրթության, գիտության և մշակույթի միջոցով աջակցելով ազգերի միջև համագործակցությանը,
վկայակոչելով մարդու իրավունքների վերաբերյալ գործող միջազգային փաստաթղթերը,
հաշվի առնելով Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողմից 2003 թվականի նոյեմբերի 3-ին ընդունված 58/5-րդ բանաձևը, որը վերաբերում է սպորտին` որպես դաստիարակությանը, առողջությանը, զարգացմանը և խաղաղությանն աջակցելու միջոցի, մասնավորապես բանաձևի 7-րդ պարբերությունը,
գիտակցելով, որ սպորտը պետք է կարևոր դեր ունենա առողջության պահպանման, բարոյական, մշակութային և ֆիզիկական դաստիարակության, ինչպես նաև միջազգային փոխըմբռնմանն ու խաղաղությանը նպաստելու հարցերում,
նշելով միջազգային համագործակցությունը խրախուսելու և համակարգելու անհրաժեշտությունը, որը պետք է ուղղված լինի սպորտում դոպինգի վերացմանը,
մտահոգված լինելով սպորտում մարզիկների կողմից դոպինգ օգտագործելու հանգամանքով և նրանց առողջության, արդար խաղի սկզբունքի, խարդախության վերացման և սպորտի ապագայի վրա ունեցող դրա հետևանքներով,
գիտակցելով, որ դոպինգը վտանգում է էթիկայի սկզբունքները և դաստիարակչական արժեքները, որոնք ամրագրված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆիզիկական դաստիարակության և սպորտի միջազգային խարտիայում և Օլիմպիական խարտիայում,
վկայակոչելով, որ «Դոպինգի օգտագործման դեմ» կոնվենցիան և դրա լրացուցիչ արձանագրությունը, որոնք ընդունվել են Եվրոպայի խորհրդի շրջանակներում, համարվում են միջազգային հանրային իրավունքի գործիքներ, որոնց վրա են հիմնվում երկրների հակադոպինգային քաղաքականությունը և միջկառավարական համագործակցությունը,
վկայակոչելով դոպինգի վերաբերյալ առաջարկությունները, որոնք ընդունվել են սպորտի և ֆիզիկական դաստիարակության համար պատասխանատու նախարարների և ղեկավար պաշտոնյաների երկրորդ, երրորդ և չորրորդ միջազգային խորհրդաժողովներում` կազմակերպված ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Մոսկվայում 1988 թվականին, Պունտա դել Էստեյում` 1999 թվականին և Աթենքում` 2004 թվականին, ինչպես նաև 32 C/9 բանաձևը` ընդունված ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովի 32-րդ նստաշրջանի ժամանակ` 2003 թվականին,
նկատի ունենալով Համաշխարհային հակադոպինգային գործակալության կողմից 2003 թվականի մարտի 5-ին Կոպենհագենում կայացած «Սպորտում դոպինգի վերաբերյալ» համաշխարհային խորհրդաժողովի ժամանակ ընդունված Համաշխարհային հակադոպինգային օրենսգիրքը, ինչպես նաև «Սպորտում դոպինգի դեմ պայքարի մասին» Կոպենհագենի հռչակագիրը,
գիտակցելով նաև առաջատար մարզիկների ազդեցությունը երիտասարդների վրա,
գիտակցելով դոպինգի հայտնաբերման նպատակներով հետազոտությունների իրականացման և դրանց օժանդակելու շարունակական անհրաժեշտությունը և այն գործոնների ավելի խորը ըմբռնումը, որոնք հանգեցնում են դոպինգի օգտագործմանը` վերջինիս կանխարգելման ռազմավարության առավելագույն արդյունավետությունն ապահովելու նպատակով,
հաշվի առնելով նաև մարզիկներին, մարզիկին օժանդակող անձնակազմին և լայն հասարակությանը դոպինգի օգտագործման կանխարգելման հարցերի շուրջ շարունակական իրազեկման կարևորությունը,
ուշադրություն դարձնելով հակադոպինգային ծրագրերի իրականացման համար Մասնակից պետությունների կարողությունները զարգացնելու անհրաժեշտությանը,
հաշվի առնելով, որ սպորտի համար պատասխանատու պետական մարմինները և կազմակերպությունները լրացուցիչ պատասխանատվություն են կրում սպորտում դոպինգի օգտագործման կանխարգելման և դրա դեմ պայքարի և, մասնավորապես արդար խաղի սկզբունքի հիման վրա, սպորտային իրադարձությունների պատշաճ անցկացման և դրանց մասնակիցների առողջության պահպանման համար,
գիտակցելով, որ նշված մարմինները և կազմակերպություններն այդ նպատակներով պետք է համատեղ աշխատեն` համապատասխան բոլոր մակարդակներում ապահովելով անկախության և թափանցիկության ամենաբարձ աստիճանը,
վճռական լինելով ձեռնարկել լրացուցիչ և ավելի գործուն համատեղ քայլեր սպորտում դոպինգը վերացնելու գործում,
գիտակցելով, որ սպորտում դոպինգը վերացնելը մասամբ կախված է հակադոպինգային չափանիշների և սպորտում գործելակերպի հետևողական համապատասխանեցումից, ինչպես նաև ազգային ու համաշխարհային մակարդակում համագործակցությունից,
ընդունում է սույն Կոնվենցիան 2005 թվականի հոկտեմբերի 19-ին:
I. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Հոդված 1
Կոնվենցիայի նպատակը
Սույն Կոնվենցիայի նպատակը, սպորտի և ֆիզիկական դաստիարակության բնագավառում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության ծրագրի և ռազմավարության շրջանակներում, սպորտում դոպինգի օգտագործման կանխարգելմանն ու դոպինգի դեմ պայքարին նպաստելն է` նպատակ ունենալով վերացնել այն:
Հոդված 2
Սահմանումները
Ստորև շարադրված սահմանումները պետք է մեկնաբանվեն Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համատեքստում: Սակայն վեճի դեպքում գերակայում են Կոնվենցիայի դրույթները:
Սույն Կոնվենցիայի նպատակներով`
1. «Դոպինգ-ստուգման հավատարմագրված լաբորատորիաներ» նշանակում է` լաբորատորիաներ, որոնք հավատարմագրված են Համաշխարհային հակադոպինգային գործակալության կողմից:
2. «Հակադոպինգային կազմակերպություն» նշանակում է` սուբյեկտ, որը պատասխանատու է դոպինգ-ստուգման գործընթացի յուրաքանչյուր մասի նախաձեռնման, իրականացման և կատարման վերաբերյալ կանոններ ընդունելու համար: Դրանք են, օրինակ` Միջազգային օլիմպիական կոմիտեն, Միջազգային պարօլիմպիկ կոմիտեն, այլ կազմակերպություններ, որոնք խոշոր միջոցառումներ են անցկացնում և տեղում իրականացնում տեստավորում, Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը, միջազգային ֆեդերացիաները և ազգային հակադոպինգային կազմակերպությունները:
3. «Հակադոպինգային կանոնների խախտում» սպորտում նշանակում է` մեկ կամ մի քանի հետևյալ խախտումները.
ա) արգելված նյութի (սուբստանցիայի) կամ դրա մետաբոլիտների կամ մարկերների առկայությունը մարզիկի օրգանիզմից վերցված նմուշներում.
բ) արգելված նյութի (սուբստանցիայի), արգելված միջոցների օգտագործումը կամ օգտագործման փորձը.
գ) նմուշ վերցնելու համար ներկայանալուց հրաժարվելը կամ, համաձայն հակադոպինգային կիրառվող կանոնների, ծանուցագիր ստանալուց հետո առանց հարգելի պատճառի նմուշ վերցնելու համար չներկայանալը, կամ նմուշ վերցնելուց այլ կերպ խուսափելը.
դ) կիրառվող այնպիսի պահանջները խախտելը, որոնք վերաբերում են մարզիկի հասանելիությանը արտամրցաշարային տեստավորման համար, այդ թվում` նրա գտնվելու վայրի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն չտրամադրելուն և այնպիսի տեստավորումներին չներկայանալուն, որոնք նշանակվել են ողջամիտ կանոնների հիման վրա.
ե) կեղծարարությունը կամ կեղծման փորձը դոպինգ-ստուգման ցանկացած փուլում.
զ) արգելված նյութեր (սուբստանցիաներ) կամ միջոցներ պահելը.
է) ցանկացած արգելված նյութի (սուբստանցիայի) կամ միջոցի վաճառքը.
ը) որևէ մարզիկի արգելված նյութեր (սուբստանցիաներ) ներարկելը կամ ներարկման փորձ կատարելը կամ նրա նկատմամբ արգելված միջոց օգտագործելը կամ օգտագործման փորձ կատարելը կամ աջակցելը, խրախուսելը, օգնելը, դրդելը, թաքցնելը կամ ցանկացած այլ կերպ գործակցելը, որոնք կապված են հակադոպինգային կանոնների խախտման կամ խախտման փորձի հետ:
4. «Մարզիկ» նշանակում է` դոպինգ-ստուգման նպատակներով, ցանկացած անձ, որն զբաղվում է սպորտով միջազգային կամ ազգային մակարդակում, ինչպես դա սահմանվում է ազգային հակադոպինգային յուրաքանչյուր կազմակերպության կողմից և ընդունվում Մասնակից պետությունների կողմից, ինչպես նաև ցանկացած այլ անձ` սպորտով զբաղվող կամ մարզական ավելի ցածր մակարդակի միջոցառումների մասնակցող, ինչպես դա ընդունվում է Մասնակից պետությունների կողմից: «Մարզիկ» նշանակում է` կրթական և ուսումնական նպատակներով, ցանկացած անձ, որն զբաղվում է սպորտով մարզական կազմակերպության հովանու ներքո:
5. «Մարզիկին օժանդակող անձնակազմ» նշանակում է` ցանկացած մարզիչ, տեսուչ, մենեջեր, գործակալ, թիմի անդամ, պաշտոնատար անձ, բժիշկ կամ կրտսեր կամ միջին դասի բժշկական անձնակազմ, որն աշխատում է այն մարզիկների հետ կամ զբաղվում է նրանց բուժմամբ, որոնք մասնակցում կամ նախապատրաստվում են մրցաշարին:
6. «Օրենսգիրք» նշանակում է` Համաշխարհային հակադոպինգային գործակալության կողմից 2003 թվականի մարտի 5-ին Կոպենհագենում ընդունված Համաշխարհային հակադոպինգային օրենսգիրք, որը ներկայացված է սույն Կոնվենցիայի 1-ին լրացման մեջ:
7. «Մրցաշար» նշանակում է` առանձին մրցավազք, մրցախաղ, խաղ կամ առանձին մրցում:
8. «Դոպինգ-ստուգում» նշանակում է` տեստերի անցկացումը ծրագրելը, նմուշներ վերցնելը և դրանց հետ աշխատանքը, լաբորատոր փորձաքննությունը, արդյունքներ մշակելը, լսումները և բողոքարկումները ներառող գործընթաց:
9. «Դոպինգը սպորտում» նշանակում է` հակադոպինգային կանոնների խախտման դեպք:
10. «Պատշաճ կերպով հավատարմագրված դոպինգ-ստուգման խմբեր» նշանակում է` դոպինգ-ստուգման խմբեր, որոնք գործում են միջազգային և ազգային հակադոպինգային կազմակերպությունների իրավասության շրջանակներում:
11. «Մրցաշարային» տեստավորում նշանակում է` տեստ անցկացնելը, մրցաշարային և արտամրցաշարային տեստավորումները տարբերակելու նպատակով, եթե միջազգային որևէ ֆեդերացիայի կամ հակադոպինգային այլ համապատասխան կազմակերպության կանոններով այլ բան նախատեսված չէ, երբ մարզիկը ընտրվում է տեստավորման համար կոնկրետ
մրցաշարի մասնակցելու կապակցությամբ:
12. «Միջազգային չափանիշ լաբորատորիաների համար» նշանակում է` չափանիշ, որը ներկայացված է սույն Կոնվենցիային կից 2-րդ լրացման մեջ:
13. «Միջազգային չափանիշ տեստավորման համար» նշանակում է` չափանիշ, որը ներկայացված է սույն Կոնվենցիային կից 3-րդ լրացման մեջ:
14. «Առանց նախապես տեղեկացնելու» նշանակում է` դոպինգ-ստուգում, որն անցկացվում է առանց մարզիկին նախապես տեղեկացնելու, և երբ մարզիկին շարունակ ուղեկցում են` նրան տեղեկացնելու պահից մինչև նմուշ վերցնելը:
15. «Օլիմպիական շարժում» վերաբերում է բոլոր նրանց, ովքեր համաձայնում են առաջնորդվել Օլիմպիական խարտիայով և ճանաչում են Միջազգային օլիմպիական կոմիտեի իրավասությունը. դրանք են` օլիմպիական խաղերի ծրագրերում ընդգրկված մարզաձևերի միջազգային ֆեդերացիաները, ազգային օլիմպիական կոմիտեները, օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեները, մարզիկները, մրցավարները, դատավորները, ընկերություններն ու ակումբները, ինչպես նաև միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչված բոլոր կազմակերպություններն ու հաստատությունները:
16. «Արտամրցաշարային» դոպինգ-ստուգում նշանակում է` ցանկացած դոպինգ-ստուգում, որը չի անցկացվում մրցաշարի ընթացքում:
17. «Արգելված ցուցակ» նշանակում է` սույն Կոնվենցիայի I հավելվածում ներառված ցուցակ, որտեղ նշված են արգելված նյութերը (սուբստանցիաները) և միջոցները:
18. «Արգելված միջոց» նշանակում է` սույն Կոնվենցիայի I հավելվածում ներառված Արգելված ցուցակում որպես այդպիսին նշված ցանկացած միջոց:
19. «Արգելված նյութ (սուբստանցիա)» նշանակում է` սույն Կոնվենցիայի I հավելվածում ներառված Արգելված ցուցակում որպես այդպիսին նշված ցանկացած նյութ (սուբստանցիա):
20. «Մարզական կազմակերպություն» նշանակում է` մեկ կամ մի քանի մարզաձևերում մարզական միջոցառումների անցկացման կանոնները հաստատող որևէ կազմակերպություն:
21. «Բուժման նպատակով օգտագործման թույլտվություն տալու չափանիշներ» նշանակում է` սույն Կոնվենցիայի II հավելվածում նշված չափանիշները:
22. «Տեստավորում» նշանակում է` դոպինգ-ստուգման գործընթաց, որը բաղկացած է տեստերի անցկացումը ծրագրելուց, նմուշներ վերցնելուց, դրանց հետ աշխատելուց ու դրանք լաբորատորիա տեղափոխելուց:
23. «Բուժման նպատակով օգտագործման թույլտվություն» նշանակում է` թույլտվություն, որը տրվում է բուժման նպատակով օգտագործման թույլտվություն տալու չափանիշների համաձայն:
24. «Օգտագործում» նշանակում է` արգելված նյութերի (սուբստանցիաների) և միջոցների օգտագործում, ընդունում (կուլ տալու միջոցով), ներարկում կամ ցանկացած այլ եղանակով սպառում:
25. «Համաշխարհային հակադոպինգային գործակալություն» (ՀհԴԳ) նշանակում է` Շվեյցարիայի իրավունքի համաձայն 1999 թվականի նոյեմբերի 10-ին ստեղծված հիմնադրամ:
Հոդված 3
Կոնվենցիայի նպատակներին հասնելու միջոցները
Կոնվենցիայի նպատակներին հասնելու համար Մասնակից պետությունները պարտավորվում են.
ա) Օրենսգրքի սկզբունքներին համապատասխան անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ներպետական և միջազգային մակարդակներում.
բ) խրախուսել միջազգային համագործակցության բոլոր ձևերը` ուղղված մարզիկների պաշտպանության ապահովմանը, սպորտում էթիկայի սկզբունքների պահպանմանը և հետազոտությունների արդյունքների համատեղ օգտագործմանը.
գ) աջակցել սպորտում դոպինգի դեմ պայքարի ոլորտում Մասնակից պետությունների և առաջատար կազմակերպությունների` մասնավորապես Համաշխարհային հակադոպինգային գործակալության միջև համագործակցությանը:
Հոդված 4
Կոնվենցիայի կապը Օրենսգրքի հետ
1. Սպորտում դոպինգի դեմ պայքարը ազգային և միջազգային մակարդակներում համակարգելու նպատակով Մասնակից պետությունները պարտավորվում են հետևել Օրենսգրքի սկզբունքներին` որպես սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածում սահմանված միջոցների ձեռնարկման հիմք: Սույն Կոնվենցիայում ոչինչ չի խոչընդոտում Մասնակից պետությունների կողմից, ի լրումն Օրենսգրքի, այլ միջոցներ ձեռնարկելը:
2. Օրենսգիրքը և դրա վերջին` 2-րդ, 3-րդ լրացումների տարբերակները ներկայացված են տեղեկատվական նպատակներով և սույն Կոնվենցիայի անբաժանելի մաս չեն կազմում: Լրացումները, որպես այդպիսիք, Մասնակից պետությունների համար միջազգային որևէ իրավական պարտավորություն չեն առաջացնում:
3. Հավելվածները կազմում են սույն Կոնվենցիայի անբաժանելի մասը:
Հոդված 5
Կոնվենցիայի նպատակներին հասնելուն ուղղված միջոցները
Յուրաքանչյուր Մասնակից պետություն, պահպանելով սույն Կոնվենցիայում ներկայացված պարտավորությունները, պարտավորվում է համապատասխան միջոցներ ձեռնարկել: Այդ միջոցներից են օրենսդրությունը, կանոնակարգը, քաղաքականությունը և վարչական գործելակերպը:
Հոդված 6
Առնչությունը այլ միջազգային փաստաթղթերին
Սույն Կոնվենցիան չի փոփոխում Մասնակից պետությունների իրավունքներն ու պարտավորությունները, որոնք ծագում են նախկինում կնքված և սույն Կոնվենցիայի առարկային և նպատակին համապատասխանող համաձայնագրերից: Դա չի ազդում մյուս Մասնակից պետությունների կողմից իրենց իրավունքների իրականացման կամ իրենց պարտավորությունների կատարման վրա:
II. ԴՈՊԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ
Հոդված 7
Ազգային համակարգումը
Մասնակից պետություններն ապահովում են սույն Կոնվենցիայի կիրառումը` մասնավորապես ներպետական գործողությունների միջոցով: Մասնակից պետությունները սույն Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները կատարելու համար կարող են ներգրավել հակադոպինգային կազմակերպություններ, ինչպես նաև մարզական հաստատություններ և կազմակերպություններ:
Հոդված 8
Սպորտում արգելված նյութերի (սուբստանցիաների) և միջոցների մատչելիության և օգտագործման սահմանափակումը
1. Մասնակից պետություններն անհրաժեշտության դեպքում միջոցներ են ձեռնարկում արգելված նյութերի (սուբստանցիաների) և միջոցների մատչելիության սահմանափակման ուղղությամբ` սպորտում մարզիկների կողմից դրանց օգտագործման սահմանափակման նպատակով, եթե դրանք չեն օգտագործվում բուժման նպատակով օգտագործման թույլտվության հիման վրա: Այդ միջոցներն են` մարզիկների շրջանում արգելված նյութերի (սուբստանցիաների) և միջոցների տարածման դեմ պայքարը և, այդ նպատակով, դրանց արտադրման, տեղափոխման, ներմուծման, բաշխման և վաճառքի նկատմամբ հսկողությունը:
2. Մասնակից պետություններն անհրաժեշտության դեպքում իրենց իրավասությունների շրջանակներում ստեղծում են համապատասխան մարմիններ, որոնք միջոցներ են ձեռնարկում սպորտում մարզիկների կողմից արգելված նյութեր (սուբստանցիաներ) և միջոցներ օգտագործելու և պահելու սահմանափակման և կանխարգելման ուղղությամբ, եթե դրանք չեն օգտագործվում բուժման նպատակով օգտագործման թույլտվության հիման վրա:
3. Սույն Կոնվենցիայի համաձայն ձեռնարկված ոչ մի միջոց չի խոչընդոտում նյութերի (սուբստանցիաների) և միջոցների մատչելիությունը օրինական նպատակներով, որոնք այլ դեպքերում արգելված են կամ վերահսկվում են սպորտում:
Հոդված 9
Մարզիկին օժանդակող անձնակազմի նկատմամբ կիրառվող միջոցները
Մասնակից պետություններն ինքնուրույն քայլեր են ձեռնարկում կամ աջակցում են մարզական և հակադոպինգային կազմակերպություններին` ձեռնարկելու միջոցներ. այդ թվում` մարզիկին օժանդակող այն անձնակազմի նկատմամբ պատժամիջոցներ կամ տուգանքներ կիրառելը, ովքեր խախտում են հակադոպինգային կանոնները, կատարում են այլ իրավախախտում` կապված սպորտում դոպինգի օգտագործման հետ:
Հոդված 10
Սննդային հավելումները
Անհրաժեշտության դեպքում Մասնակից պետությունները խրախուսում են սննդային հավելումներ արտադրողներին և տարածողներին` ներդնելու համար լավագույն գործելակերպ սննդային հավելումների մարկետինգի իրականացման և բաշխման գործում` ներառելով սննդային հավելումների քիմիական բաղադրության և որակի ապահովման մասին տեղեկություններ:
Հոդված 11
Ֆինանսական միջոցները
Մասնակից պետություններն անհրաժեշտության դեպքում`
ա) իրենց համապատասխան բյուջեների շրջանակներում տրամադրում են միջոցներ բոլոր մարզաձևերում տեստավորման ազգային ծրագրերի ֆինանսավորման համար կամ օգնություն են ցուցաբերում մարզական և հակադոպինգային կազմակերպություններին` դոպինգ-ստուգումը ֆինանսավորելու համար ուղղակի սուբսիդիաների կամ դրամաշնորհների տեսքով կամ, այդ կազմակերպություններին տրամադրվող սուբսիդիաների կամ դրամաշնորհների ընդհանուր գումարը որոշելիս, այդ ստուգման համար նախատեսված ծախսերը հաշվանցելով.
բ) դադարեցնում են այն մարզիկներին կամ մարզիկին օժանդակող անձնակազմին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, նրանց մասնակցության կասեցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում, որոնց մասնակցությունը կասեցվել էր հակադոպինգային կանոնների խախտման հետևանքով.
գ) մասամբ կամ ամբողջությամբ դադարեցնում են ցանկացած այն մարզական կամ հակադոպինգային կազմակերպությանը տրամադրվող ֆինանսական կամ որևէ այլ աջակցություն` կապված մարզական գործունեության հետ, որը խախտում է Օրենսգիրքը կամ չի պահպանում կիրառվող հակադոպինգային կանոնները` ընդունված Օրենսգրքին համապատասխան:
Հոդված 12
Դոպինգ-ստուգմանն աջակցելու միջոցները
Մասնակից պետություններն անհրաժեշտության դեպքում`
ա) խրախուսում և աջակցում են իրենց իրավասության շրջանակներում գործող մարզական և հակադոպինգային կազմակերպություններին Օրենսգրքով սահմանված կարգով դոպինգ-ստուգում անցկացնել` ներառելով, առանց նախապես տեղեկացման, մրցաշարային և արտամրցաշարային տեստավորումները.
բ) խրախուսում և աջակցում են մարզական և հակադոպինգային կազմակերպություններին` կնքել համաձայնագրեր, որոնք թույլ են տալիս նրանց մասնակիցներին պատշաճ կերպով անցնել տեստավորում այլ երկրների դոպինգ-ստուգում իրականացնող իրավասու խմբերում.
գ) պարտավորվում են աջակցել իրենց իրավասության տակ գտնվող մարզական և հակադոպինգային կազմակերպություններին` դոպինգ-ստուգման փորձաքննություն անցկացնելու նպատակով հասանելի դարձնել դոպինգ-ստուգման հավատարմագրված լաբորատորիաները:
III. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 13
Հակադոպինգային և մարզական կազմակերպությունների միջև համագործակցությունը
Մասնակից պետություններն աջակցում են իրենց իրավասության շրջանակներում գործող հակադոպինգային կազմակերպությունների, պետական մարմինների և մարզական կազմակերպությունների համագործակցությանը մյուս Մասնակից պետությունների իրավասության շրջանակներում գործող համանման հաստատությունների միջև` միջազգային մակարդակում սույն Կոնվենցիայի նպատակներին հասնելու համար:
Հոդված 14
Համաշխարհային հակադոպինգային գործակալության առաքելությանն աջակցելը
Մասնակից պետությունները պարտավորվում են աջակցել Համաշխարհային հակադոպինգային գործակալության` դոպինգի դեմ միջազգային պայքարի գործում կարևոր առաքելությանը:
Հոդված 15
Հավասարաչափ ֆինանսավորումը
Մասնակից պետությունները պաշտպանում են պետական մարմինների և օլիմպիական շարժման կողմից Համաշխարհային հակադոպինգային գործակալության հաստատված հիմնական տարեկան բյուջեն հավասարաչափ ֆինանսավորելու սկզբունքը:
Հոդված 16
Միջազգային համագործակցությունը դոպինգ-ստուգման ոլորտում
Գիտակցելով, որ սպորտում դոպինգի դեմ պայքարը կարող է լինել արդյունավետ միայն այն դեպքում, երբ մարզիկները տեստավորվեն առանց նախապես տեղեկացվելու, և նմուշները ժամանակին տեղափոխվեն լաբորատորիաներ փորձաքննության համար` Մասնակից պետությունները, անհրաժեշտության դեպքում և ներպետական իրավունքի և ընթացակարգերի համաձայն`
ա) հյուրընկալ երկրների համապատասխան կանոնակարգերի դրույթների պահպանմամբ օժանդակություն են ցուցաբերում Համաշխարհային հակադոպինգային գործակալությանը և հակադոպինգային կազմակերպություններին, որոնք գործում են Օրենսգրքի համաձայն, իրենց մարզիկների մրցաշարային և արտամրցաշարային դոպինգ-ստուգում անցկացնելու հարցում ինչպես իրենց երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս.
բ) աջակցում են դոպինգ-ստուգման` պատշաճ կերպով լիազորված խմբերի` ժամանակին սահմանի հատման ապահովմանը` դոպինգ-ստուգման միջոցառումներ անցկացնելիս.
գ) համագործակցում են նմուշները ժամանակին տեղափոխելու կամ սահմանով ժամանակին անցկացնելու ուղղությամբ` այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ապահովելու դրանց անվտանգությունն ու անձեռնմխելիությունը.
դ) աջակցում են հակադոպինգային տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող դոպինգ-ստուգման միջոցառումների միջազգային համակարգմանը և այդ նպատակով համագործակցում են Համաշխարհային հակադոպինգային գործակալության հետ.
ե) զարգացնում են համագործակցությունը դոպինգ-ստուգման` իրենց և համապատասխան մյուս Մասնակից պետությունների իրավասության շրջանակներում գործող լաբորատորիաների միջև: Մասնավորապես, իրենց տրամադրության տակ դոպինգ-ստուգման հավատարմագրված լաբորատորիաներ ունեցող Մասնակից պետությունները պետք է խրախուսեն իրենց իրավասության տակ գտնվող լաբորատորիաներին, որ վերջիններս օգնություն ցուցաբերեն մյուս Մասնակից պետություններին, որպեսզի այդ պետություններին հնարավորություն ընձեռվի ձեռք բերելու անհրաժեշտ փորձ ու հմտություններ և տիրապետելու անհրաժեշտ մեթոդների` ցանկության դեպքում սեփական լաբորատորիաներ ստեղծելու համար.
զ) Օրենսգրքի համաձայն խրախուսում և աջակցում են հակադոպինգային նշանակված կազմակերպությունների միջև երկուստեք կատարվող տեստավորումների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանը.
է) փոխադարձաբար ճանաչում են դոպինգ-ստուգման ընթացակարգերը և տեստերի արդյունքների մշակումը, ինչպես նաև դրանց հետ կապված պատժամիջոցները, որոնք Օրենսգրքի համաձայն կիրառում է հակադոպինգային որևէ կազմակերպություն:
Հոդված 17
Կամավոր հիմնադրամը
1. Սույնով հիմնադրվում է «Սպորտում դոպինգը վերացնելու հիմնադրամ»-ը (այսուհետ` Կամավոր հիմնադրամ): Կամավոր հիմնադրամը կազմվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսական կանոնակարգերի համաձայն հաստատված նպատակային միջոցներից: Մասնակից պետությունների, ինչպես նաև մյուս դերակատարների կողմից կատարվող բոլոր վճարումները կրում են կամավոր բնույթ:
2. Կամավոր հիմնադրամի միջոցները ձևավորվում են.
ա) Մասնակից պետությունների կողմից կատարվող վճարումներից,
բ) վճարումներից, նվիրատվություններից կամ կտակված գույքից, որոնք կարող են տրամադրվել`
i) այլ պետությունների կողմից.
ii) Միավորված ազգերի կազմակերպության համակարգում գործող կազմակերպությունների և ծրագրերի, մասնավորապես, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների կողմից.
iii) պետական և մասնավոր մարմինների կամ ֆիզիկական անձանց կողմից.
գ) Կամավոր հիմնադրամի միջոցների նկատմամբ հաշվարկվող ցանկացած տոկոսից.
դ) գանձումների միջոցով կատարված դրամական մուտքերից և Կամավոր հիմնադրամի համար կազմակերպված միջոցառումներից ստացված միջոցներից.
ե) Մասնակիցների խորհրդաժողովի կողմից մշակված Կամավոր հիմնադրամի կանոնադրությամբ չարգելված ցանկացած այլ միջոցներից:
3. Մասնակից պետությունների կողմից Կամավոր հիմնադրամ կատարված վճարումները չեն դիտարկվում որպես Մասնակից պետությունների` Համաշխարհային հակադոպինգային գործակալության տարեկան բյուջեում իրենց մասնաբաժնի վճարման պարտավորությունների փոխարինում:
Հոդված 18
Կամավոր հիմնադրամի կառավարումը և միջոցների օգտագործումը
Կամավոր հիմնադրամի միջոցները հատկացվում են Մասնակիցների խորհրդաժողովի կողմից հաստատված միջոցառումները ֆինանսավորելու համար` մասնավորապես աջակցելու Մասնակից պետություններին հակադոպինգային ծրագրերի մշակման և իրականացման գործում, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան` հաշվի առնելով Համաշխարհային հակադոպինգային գործակալության նպատակները, ինչպես նաև կարող են օգտագործվել սույն Կոնվենցիայի կիրարկման հետ կապված ծախսերը հոգալու համար: Կամավոր հիմնադրամ կատարվող վճարումները չպետք է պայմանավորվեն քաղաքական, տնտեսական կամ որևէ այլ գործոնով:
IV. ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Հոդված 19
Կրթության և վերապատրաստման ընդհանուր սկզբունքները
1. Մասնակից պետություններն իրենց հնարավորությունների սահմաններում պարտավորվում են մշակել կամ իրականացնել դոպինգի դեմ պայքարի վերաբերյալ կրթական և վերապատրաստման ծրագրեր և աջակցել դրանց: Մարզական հանրության համար այս ծրագրերը պետք է ուղղված լինեն հետևյալ հարցերով ստույգ և թարմացված տեղեկություններ տրամադրելուն.
ա) սպորտում դոպինգի պատճառած վնասը էթիկական արժեքներին,
բ) դոպինգի օգտագործման հետևանքները առողջության վրա:
2. Մարզիկների և մարզիկին օժանդակող անձնակազմի համար, հատկապես նրանց նախապատրաստման սկզբնական շրջանում, կրթական և ուսումնական ծրագրերը պետք է ուղղված լինեն հետևյալ հարցերով ստույգ և թարմացված տեղեկություններ տրամադրելուն.
ա) դոպինգ-ստուգման ընթացակարգեր,
բ) մարզիկների իրավունքները և պարտականությունները` կապված դոպինգի դեմ պայքարի հետ, ներառյալ Օրենսգրքի և համապատասխան մարզական ու հակադոպինգային կազմակերպությունների հակադոպինգային քաղաքականության մասին տեղեկությունները: Այդպիսի տեղեկությունները պետք է ներառեն հակադոպինգային կանոնների խախտման հետևանքների մասին տվյալներ,
գ) արգելված նյութերի (սուբստանցիաների) և միջոցների ցուցակը, ինչպես նաև բուժման նպատակով օգտագործման թույլտվությունը,
դ) սննդային հավելումները:
Հոդված 20
Մասնագիտական վարվեցողության կանոնագիրքը
Մասնակից պետությունները պետք է խրախուսեն համապատասխան իրավասու մասնագիտական ասոցիացիաներին և հաստատություններին` մշակելու և կիրառելու սպորտում դոպինգի դեմ պայքարի մասին համապատասխան վարվեցողության կանոնագիրք, լավագույն գործելակերպ և էթիկայի նորմեր, որոնք համապատասխանում են Օրենսգրքին:
Հոդված 21
Մարզիկներին և մարզիկին օժանդակող անձնակազմին ներգրավելը
Մասնակից պետությունները պետք է աջակցեն և իրենց հնարավորությունների սահմաններում օժանդակեն մարզիկների և մարզիկին օժանդակող անձնակազմի ակտիվ մասնակցությունը, բոլոր ուղղություններով, դոպինգի դեմ պայքարի` մարզական և համապատասխան այլ կազմակերպությունների աշխատանքներին, ինչպես նաև խրախուսեն իրենց իրավասությունների շրջանակներում գործող մարզական մյուս կազմակերպություններին` վարվել նման կերպ:
Հոդված 22
Մարզական կազմակերպությունները և դոպինգի դեմ պայքարի վերաբերյալ շարունակական կրթությունը և վերապատրաստումը
Մասնակից պետությունները պետք է խրախուսեն մարզական և հակադոպինգային կազմակերպություններին` բոլոր մարզիկների և մարզիկին օժանդակող անձնակազմի համար իրականացնելու կրթական և վերապատրաստման շարունակական ծրագրեր 19-րդ հոդվածում նշված թեմաների վերաբերյալ:
Հոդված 23
Կրթության և վերապատրաստման ոլորտում համագործակցությունը
Մասնակից պետությունները պետք է համագործակցեն միմյանց և համապատասխան կազմակերպությունների հետ, անհրաժեշտության դեպքում, հակադոպինգային արդյունավետ ծրագրերի իրականացման վերաբերյալ տեղեկատվության, մասնագետների և փորձի փոխանակման ուղղությամբ:
V. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 24
Դոպինգի դեմ պայքարի ուղղությամբ հետազոտությունների անցկացմանն աջակցելը
Մասնակից պետություններն իրենց տրամադրության տակ ունեցած միջոցների շրջանակներում պարտավորվում են նպաստել և աջակցել հակադոպինգային հետազոտությունների անցկացմանը` հետևյալ հարցերի շուրջ համագործակցելով մարզական և համապատասխան այլ կազմակերպությունների հետ.
ա) դոպինգի օգտագործման կանխում, հայտնաբերման մեթոդներ, վարքագծի և սոցիալական հարցեր, ինչպես նաև դոպինգի օգտագործման հետևանքներ առողջության համար.
բ) մարզիկի առողջությանը վնաս չհասցնող` հոգեբանական և ֆիզիոլոգիական նախապատրաստման` գիտականորեն հիմնավորված ծրագրերի մշակման եղանակներ ու միջոցներ.
գ) գիտական զարգացման արդյունք հանդիսացող բոլոր նոր նյութերի (սուբստանցիաների) և միջոցների կիրառում:
Հոդված 25
Հակադոպինգային հետազոտությունների բնույթը
Մասնակից պետությունները 24-րդ հոդվածում նշված հակադոպինգային հետազոտությունների անցկացմանն աջակցելու ընթացքում ապահովում են, որ այդ հետազոտություններն անցկացվեն.
ա) միջազգայնորեն ճանաչված էթիկայի նորմերը պահպանող գործելակերպի համաձայն.
բ) խուսափելով մարզիկներին արգելված նյութեր (սուբստանցիաներ) ներարկելուց և արգելված միջոցներ կիրառելուց.
գ) միայն անհրաժեշտ նախազգուշական միջոցների կիրառմամբ` հակադոպինգային հետազոտությունների արդյունքների սխալ օգտագործումը և դրանց` դոպինգի օգտին կիրառումը կանխելու նպատակով:
Հոդված 26
Հակադոպինգային հետազոտությունների արդյունքները համատեղ օգտագործելը
Մասնակից պետությունները, պահպանելով կիրառվող ազգային և միջազգային իրավունքը, անհրաժեշտության դեպքում փոխանակում են անցկացրած հակադոպինգային հետազոտությունների արդյունքները մյուս Մասնակից պետությունների և Համաշխարհային հակադոպինգային գործակալության հետ:
Հոդված 27
Սպորտի բնագավառում գիտական հետազոտությունները
Մասնակից պետությունները խրախուսում են.
ա) գիտնականներին և բժիշկներին` Օրենսգրքի սկզբունքների համաձայն իրականացնելու գիտական հետազոտություններ սպորտի բնագավառում.
բ) իրենց իրավասության շրջանակներում գործող մարզական կազմակերպություններին և մարզիկին օժանդակող անձնակազմին` Օրենսգրքի սկզբունքների համաձայն իրականացնելու գիտական հետազոտություններ սպորտի բնագավառում:
VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ
Հոդված 28
Մասնակիցների խորհրդաժողովը
1. Սույնով հիմնադրվում է Մասնակիցների խորհրդաժողովը: Մասնակիցների խորհրդաժողովը սույն Կոնվենցիայի գերագույն մարմինն է:
2. Որպես կանոն` Մասնակիցների խորհրդաժողովի հերթական նիստերն անցկացվում են երկու տարին մեկ: Մասնակիցների խորհրդաժողովը կարող է, համապատասխան որոշում ընդունելու դեպքում կամ Մասնակից պետությունների առնվազն մեկ երրորդի պահանջով, անցկացնել արտահերթ նիստ:
3. Մասնակիցների խորհրդաժողովում յուրաքանչյուր Մասնակից պետություն ունի մեկ ձայնի իրավունք:
4. Մասնակիցների խորհրդաժողովը ընդունում է իր ընթացակարգային կանոնները:
Հոդված 29
Մասնակիցների խորհրդաժողովի խորհրդակցական կազմակերպությունը և դիտորդները
Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը հրավիրվում է Մասնակիցների խորհրդաժողովին որպես խորհրդակցական կազմակերպություն: Միջազգային օլիմպիական կոմիտեն, Միջազգային պարօլիմպիկ կոմիտեն, Եվրոպայի խորհուրդը և Սպորտի և ֆիզիկական դաստիարակության միջկառավարական կոմիտեն (ՍՖԴՄԿ) հրավիրվում են որպես դիտորդներ: Մասնակիցների խորհրդաժողովը կարող է որոշում ընդունել որպես դիտորդ հրավիրելու այլ համապատասխան կազմակերպությունների:
Հոդված 30
Մասնակիցների խորհրդաժողովի գործառույթները
1. Սույն Կոնվենցիայում ամրագրված գործառույթներից բացի` Մասնակիցների խորհրդաժողովն ունի հետևյալ գործառույթները.
ա) աջակցել սույն Կոնվենցիայի նպատակին,
բ) քննարկել Համաշխարհային հակադոպինգային գործակալության հետ հարաբերություններին առնչվող հարցեր և ուսումնասիրել գործակալության հիմնական տարեկան բյուջեի ֆինանսավորման մեխանիզմները: Կոնվենցիայի մասնակից չհանդիսացող պետությունները կարող են հրավիրվել այս քննարկմանը,
գ) հաստատել Կամավոր հիմնադրամի միջոցների օգտագործման նախագիծը` 18-րդ հոդվածի համաձայն,
դ) քննարկել Մասնակից պետությունների ներկայացրած զեկույցները` 31-րդ հոդվածի համաձայն,
ե) մշտական հիմունքներով ուսումնասիրել սույն Կոնվենցիայի կատարման մոնիտորինգը` ի պատասխան հակադոպինգային համակարգերի մշակման` համաձայն 31-րդ հոդվածի: Մոնիտորինգի` 31-րդ հոդվածի սահմաններից դուրս բոլոր մեխանիզմներն ու միջոցները կֆինանսավորվեն 17-րդ հոդվածով ստեղծված Կամավոր հիմնադրամի կողմից,
զ) քննարկել, ընդունելու նպատակով, սույն Կոնվենցիայում փոփոխություններ կատարելու նախագիծը,
է) քննարկել, հաստատելու նպատակով, Կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն, Համաշխարհային հակադոպինգային գործակալության կողմից ընդունված Արգելված ցուցակում և բուժման նպատակով օգտագործման թույլտվության չափանիշում լրացումներ կատարելու հարցը,
ը) որոշել և իրականացնել սույն Կոնվենցիայի շրջանակներում Մասնակից պետությունների և Համաշխարհային հակադոպինգային գործակալության միջև համագործակցության մեխանիզմներն ու ուղղությունները,
թ) դիմել Համաշխարհային հակադոպինգային գործակալությանը` Օրենսգրքի կիրարկման վերաբերյալ զեկույց ներկայացնելու պահանջով` յուրաքանչյուր նիստին քննարկելու նպատակով:
2. Մասնակիցների խորհրդաժողովն իր գործառույթների իրականացման ընթացքում կարող է համագործակցել այլ միջկառավարական մարմինների հետ:
Հոդված 31
Մասնակիցների խորհրդաժողովում ներկայացվող ազգային զեկույցները
Մասնակից պետությունները երկու տարին մեկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական լեզուներից մեկով քարտուղարության միջոցով Մասնակիցների խորհրդաժողով են ներկայացնում սույն Կոնվենցիայի դրույթների կատարման նպատակով ձեռնարկված միջոցների վերաբերյալ համապատասխան բոլոր տեղեկությունները:
Հոդված 32
Մասնակիցների խորհրդաժողովի քարտուղարությունը
1. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը ապահովում է Մասնակիցների խորհրդաժողովին քարտուղարության կողմից տրամադրվող ծառայությունները:
2. Մասնակիցների խորհրդաժողովի դիմումի հիման վրա ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը հնարավորինս օգտագործում է Համաշխարհային հակադոպինգային գործակալության ծառայությունները` Մասնակիցների խորհրդաժողովի կողմից համաձայնեցված պայմաններով:
3. Կոնվենցիայի հետ կապված գործառույթներին առնչվող ծախսերը կֆինանսավորվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդհանուր բյուջեից` առկա միջոցների շրջանակներում` համապատասխան մակարդակով, 17-րդ հոդվածով ստեղծված Կամավոր հիմնադրամից կամ դրանց համապատասխան համակցությամբ, որը որոշվում է ամեն երկու տարին մեկ: Քարտուղարության ֆինանսավորումն ընդհանուր բյուջեի միջոցներից կհասցվի նվազագույնի` հաշվի առնելով, որ կամավոր ֆինանսավորում պետք է տրամադրվի Կոնվենցիայի կիրառությանն աջակցելու նպատակով:
4. Քարտուղարությունը նախապատրաստում է Մասնակիցների խորհրդաժողովի փոստաթղթերը և նիստերի օրակարգի նախագիծը, ինչպես նաև ապահովում է դրա որոշումների կիրարկումը:
Հոդված 33
Կոնվենցիայում կատարվող փոփոխությունները
1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն կարող է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին հասցեագրված գրավոր հաղորդագրության միջոցով, սույն Կոնվենցիայում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկ ներկայացնել: Գլխավոր տնօրենն այդ հաղորդագրությունն ուղարկում է բոլոր Մասնակից պետություններին: Եթե հաղորդագրությունն ուղարկելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում Մասնակից պետությունների առնվազն կեսը տալիս է իր համաձայնությունը, Գլխավոր տնօրենն այդ առաջարկները ներկայացնում է` Մասնակիցների խորհրդաժողովի հաջորդ նիստում քննարկելու համար:
2. Փոփոխություններն ընդունվում են Մասնակիցների խորհրդաժողովին ներկա և քվեարկող Մասնակից պետությունների ձայների երկու երրորդ մեծամասնությամբ:
3. Ընդունվելուց հետո, սույն Կոնվենցիայում կատարված փոփոխությունները ներկայացվում են Մասնակից պետություններին` վավերացման, ընդունման, հաստատման կամ դրանց միանալու համար:
4. Այն Մասնակից պետությունների համար, որոնք վավերացրել, ընդունել, հաստատել են փոփոխությունները կամ միացել են դրանց, այդ փոփոխություններն ուժի մեջ են մտնում Մասնակից պետությունների երկու երրորդի կողմից` սույն հոդվածի 3-րդ պարբերությունում նշված փաստաթղթերն ի պահ հանձնելուց երեք ամիս հետո: Դրանից հետո, յուրաքանչյուր Մասնակից պետության համար, որը վավերացնում, ընդունում, հաստատում է փոփոխությունը կամ միանում է դրան, նշված փոփոխությունն ուժի մեջ է մտնում այդ Մասնակից պետության կողմից վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց երեք ամիս հետո:
5. Այն պետությունը, որը դառնում է սույն Կոնվենցիայի մասնակից կատարված փոփոխությունները` սույն հոդվածի 4-րդ պարբերության համաձայն ուժի մեջ մտնելուց հետո, եթե այլ մտադրություն չարտահայտվի, համարվում է.
ա) սույն Կոնվենցիայի մասնակից` առաջարկած փոփոխություններով.
բ) չփոփոխված Կոնվենցիայի մասնակից` այն Մասնակից պետությունների մասով, որոնք պարտավորված չեն փոփոխություններով:
Հոդված 34
Կոնվենցիայի հավելվածներում փոփոխություններ կատարելու հատուկ ընթացակարգը
1. Եթե Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը փոփոխություններ է կատարում Արգելված ցուցակում կամ բուժման նպատակով օգտագործման թույլտվության չափանիշի մեջ, ապա այն կարող է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին հասցեագրված գրավոր հաղորդագրության միջոցով, տեղեկացնել նրան փոփոխությունների մասին: Գլխավոր տնօրենն անհապաղ ծանուցում է բոլոր Մասնակից պետություններին այդ փոփոխությունների մասին` որպես Կոնվենցիայի համապատասխան հավելվածներում առաջարկվող փոփոխություններ: Հավելվածներում կատարված փոփոխությունները հաստատվում են Մասնակիցների խորհրդաժողովի նիստերից մեկի ընթացքում կամ գրավոր խորհրդակցությունների միջոցով:
2. Մասնակից պետությունները Գլխավոր տնօրենից ստացված ծանուցման օրվանից հետո իրենց տրամադրության տակ ունեն 45 օր, որպեսզի հայտնեն իրենց առարկությունները առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ` կա´մ Գլխավոր տնօրենին հասցեագրված գրավոր հաղորդագրության միջոցով, գրավոր խորհրդակցությունների դեպքում, կա´մ Մասնակիցների խորհրդաժողովի ժամանակ: Առաջարկվող փոփոխությունները համարվում են Մասնակիցների խորհրդաժողովի կողմից ընդունված, եթե Մասնակից պետությունների երկու երրորդը չի հայտնել իր առարկությունների մասին:
3. Գլխավոր տնօրենը Մասնակից պետություններին տեղեկացնում է Մասնակիցների խորհրդաժողովի կողմից ընդունված փոփոխությունների մասին: Այդ փոփոխություններն ուժի մեջ են մտնում այդ ծանուցման օրվանից 45 օր հետո` բացառությամբ այն Մասնակից պետության համար, որը նախապես Գլխավոր տնօրենին ծանուցել է, որ ինքն այդ փոփոխությունները չի ընդունում:
4. Այն Մասնակից պետությունը, որը Գլխավոր տնօրենին ծանուցել է այն մասին, որ ինքը չի ընդունում նախորդ պարբերությունների համաձայն հաստատված փոփոխությունները, մնում է պարտավորված չփոփոխված հավելվածներով:
VII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 35
Դաշնային և ոչ միասնական սահմանադրական համակարգերը
Այն Մասնակից պետությունների նկատմամբ, որոնք ունեն դաշնային կամ ոչ միասնական սահմանադրական համակարգ, գործում են հետևյալ դրույթները`
ա) սույն Կոնվենցիայի այն դրույթների դեպքում, որոնց կիրարկումը դաշնային կամ կենտրոնական օրենսդիր մարմնի իրավասության տակ է, դաշնային կամ կենտրոնական կառավարությունը կրում է նույն պատասխանատվությունը, ինչ դաշնային պետություն չհանդիսացող Մասնակից պետությունը.
բ) սույն Կոնվենցիայի այն դրույթների դեպքում, որոնց կիրարկումը գտնվում է պետության կազմի մեջ մտնող առանձին նահանգների, մարզերի, շրջանների կամ կանտոնների իրավասության տակ, որոնք ըստ դաշնության սահմանադրական համակարգի պարտավոր չեն օրենսդրական միջոցներ ձեռնարկել, դաշնային կառավարությունը տեղեկացնում է նահանգների, մարզերի, շրջանների կամ կանտոնների իրավասու մարմիններին նշված դրույթների մասին` դրանց ընդունման վերաբերյալ իր առաջարկությունների հետ մեկտեղ:
Հոդված 36
Վավերացնելը, ընդունելը, հաստատելը կամ միանալը
Սույն Կոնվենցիան ենթակա է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունների կողմից վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալուն` համաձայն իրենց համապատասխան սահմանադրական ընթացակարգերի: Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին:
Հոդված 37
Ուժի մեջ մտնելը
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին երեսուներորդ փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո մեկամսյա ժամանակահատվածի լրանալու օրվան հաջորդող ամսվա առաջին օրը:
2. Ցանկացած պետության համար, որը հետագայում կհայտնի սույն Կոնվենցիայով պարտավորված լինելու իր համաձայնության մասին, այն ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո մեկամսյա ժամանակահատվածի լրանալու օրվան հաջորդող ամսվա առաջին օրը:
Հոդված 38
Կոնվենցիայի գործողության տարածքային կիրառությունը
1. Ցանկացած պետություն իր վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս կարող է նշել այն տարածքները, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է, և որոնց նկատմամբ կիրառվում է սույն Կոնվենցիան:
2. Ցանկացած Մասնակից պետություն կարող է ավելի ուշ ՅՈՒՆԵՍԿՕ-ին հասցեագրված հայտարարությամբ տարածել սույն Կոնվենցիայի կիրառությունը հայտարարության մեջ նշված ցանկացած այլ տարածքի նկատմամբ: Այդպիսի տարածքի համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում հայտարարությունն ավանդապահի կողմից ստանալու օրվանից հետո մեկամսյա ժամանակահատվածի լրանալու օրվան հաջորդող ամսվա առաջին օրը:
3. Նախորդ երկու պարբերություններին համապատասխան արված ցանկացած հայտարարություն կարելի է, ՅՈՒՆԵՍԿՕ հասցեագրված ծանուցման միջոցով, հետ վերցնել` այդպիսի հայտարարությունում նշված տարածքների մասով: Հայտարարությունը հետ վերցնելն ուժի մեջ է մտնում ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից հետո մեկամսյա ժամանակահատվածի լրանալու օրվան հաջորդող ամսվա առաջին օրը:
Հոդված 39
Կոնվենցիան չեղյալ հայտարարելը
Ցանկացած Մասնակից պետություն կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան: Չեղյալ հայտարարելու մասին ծանուցումը կատարվում է գրավոր փաստաթղթի միջոցով, որն ի պահ է հանձնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարելու մասին փաստաթուղթն ստանալու օրվանից հետո վեցամսյա ժամանակահատվածի լրանալու օրվան հաջորդող ամսվա առաջին օրը: Այն ոչ մի կերպ չի ազդում համապատասխան Մասնակից պետության ֆինանսական պարտավորությունների վրա` մինչև Կոնվենցիայից դուրս գալն ուժի մեջ մտնելու օրը:
Հոդված 40
Ավանդապահը
Սույն Կոնվենցիայի և դրանում կատարված փոփոխությունների ավանդապահը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն է: Որպես ավանդապահ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը սույն Կոնվենցիայի Մասնակից պետություններին, ինչպես նաև կազմակերպության անդամ պետություններին տեղեկացնում է`
ա) վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին ցանկացած փաստաթուղթ ի պահ հանձնելու,
բ) 37-րդ հոդվածի համաձայն սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրվա,
գ) 31-րդ հոդվածի դրույթների համաձայն պատրաստված ցանկացած զեկույցի,
դ) 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն ընդունված` Կոնվենցիայում կամ հավելվածներում կատարված ցանկացած փոփոխության և դրանք ուժի մեջ մտնելու օրվա,
ե) 38-րդ հոդվածի դրույթների համաձայն ներկայացված ցանկացած հայտարարության կամ ծանուցման,
զ) 39-րդ հոդվածի դրույթների համաձայն ներկայացված ցանկացած ծանուցման և դրա չեղյալ հայտարարելն ուժի մեջ մտնելու օրվա,
է) սույն Կոնվենցիայի հետ կապված ցանկացած այլ ակտի, ծանուցման կամ հայտարարության մասին:
Հոդված 41
Գրանցումը
Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան` սույն Կոնվենցիան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի դիմումի հիման վրա, գրանցվում է Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությունում:
Հոդված 42
Հավասարազոր տեքստերը
1. Սույն Կոնվենցիան, ներառյալ դրա հավելվածները, կազմված են արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն. ընդ որում` վեց տեքստերն էլ հավասարազոր են:
2. Սույն Կոնվենցիայի լրացումները ներկայացված են արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն:
Հոդված 43
Վերապահումները
Որևէ վերապահում, որն անհամատեղելի է սույն Կոնվենցիայի նպատակի և առարկայի հետ, չի թույլատրվում:
Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2010թ. ապրիլի 1-ին
Ս Պ Ո Ր Տ ՈՒ Մ Դ Ո Պ Ի Ն Գ Ի Դ Ե Մ Պ Ա Յ Ք Ա Ր Ի
Մ Ա Ս Ի Ն Մ Ի Ջ Ա Զ Գ Ա Յ Ի Ն Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
ՀԱՎԵԼՎԱԾ I
ԱՐԳԵԼՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿ - ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇ
Փարիզ, 1-ը հունվարի 2009 թվական
2009թ-ի ԱՐԳԵԼՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱԿԱԴՈՊԻՆԳԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Ուժի մեջ է 2009թ. հունվարի 1-ից
Ցանկացած դեղամիջոցի օգտագործումը պետք է սահմանափակվի բժշկության կողմից արդարացված ցուցումներով
Բոլոր արգելված նյութերը պետք է դիտարկվեն որպես «Հատուկ միջոցներ»` բացառությամբ Ն1, Ն2, Ն4.4 և Ն6(ա) խմբերում ներառված նյութերի և Մ1, Մ2 և Մ3 խմբերում ներառված արգելված մեթոդների:
ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐ
(ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ)
ԱՐԳԵԼՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԸ
Ն1. ԱՆԱԲՈԼԻԿ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐ
Անաբոլիկ դեղանյութերն արգելված են:
Ն1.1.Անաբոլիկ անդրոգեն ստերոիդները (ԱԱՍ)
ա) Էգզոգեն* ԱԱՍ, ներառյալ`
1-androstendiol (5α-androst-1-ene-3β,17β-diol ); 1-androstendione (5α-androst-1-ene-3, 17-dione); bolandiol (19-norandrostenediol); bolasterone; boldenone; boldione (androsta-1,4-diene-3,17-dione); calսsterone; clostebol; danazol (17α-etհynyl-17β-հydroxyandrost-4-eno[2,3-d]isoxazole); deհydrocհlormetհyltestosterone (4-cհloro 17β-հydroxy-17α-metհylandrosta-1,4-dien-3-one); desoxymetհyltestosterone (17α-metհyl-5α-androst-2-en-17β-ol); drostanolone; etհylestrenol (19-nor-17α-pregn-4-en-17-ol); flսoxymesterone; formebolone; fսrazabol (17β-հydroxy-17α-metհyl-5α-androstano[2,3-c]-fսrazan); gestrinone; 4-հydroxytestosterone (4,17β-diհydroxyandrost-4-en-3-one); mestanolone; mesterolone; metenolone; metհandienone (17β-հydroxy-17α-metհylandrosta-1,4-dien-3-one); metհandriol; metհasterone (2a, 17α-dimetհyl-5α-androstane-3-one-17β-ol); metհyldienolone (17β-հydroxy-17α-metհylestra-4,9-dien-3-one); metհyl-1-testosterone (17β-հydroxy-17α-metհyl-5α-androst-1-en-3-one); metհylnortestosterone (17β-հydroxy-17α-metհylestr-4-en-3-one); metհyltrienolone (17β-հydroxy-17α-metհylestra-4,9,11-trien-3-one); metհyltestosterone; mibolerone; nandrolone; 19-norandrostenedione (estr-4-ene-3,17-dione); norboletone; norclostebol; noretհandrolone; oxabolone; oxandrolone; oxymesterone; oxymetհolone; prostanozol (17β-հydroxy-5α-androstano [3,2-c]pyrazole); qսinbolone; stanozolol; stenbolone; 1-testosterone (17β-հydroxy-5α-androst-1-en-3-one); tetraհydrogestrinone (18a-հomo-pregna-4,9,11-trien-17β-ol-3-one); trenbolone-ը և նմանատիպ քիմիական կառուցվածք կամ կենսաբանական ազդեցություն(ներ) ունեցող այլ նյութեր:
բ) Էնդոգեն** ԱԱՍ` արտաքին օգտագործման դեպքում
Androstenediol (androst-5-ene-3β,17β-diol); androstenedione (androst-4-ene-3,17-dione); diհydrotestosterone (17β-հydroxy-5α-androstan-3-one); prasterone (deհydroepiandrosterone, DHEA); testosterone և հետևյալ մետաբոլիտներն ու իզոմերները`
5α-androstane-3α,17α-diol; 5α-androstane-3α,17β-diol; 5α-androstane-3β,17α-diol; 5α-androstane-3β,17β-diol; androst-4-ene-3α,17α-diol; androst-4-ene-3α,17β-diol; androst-4-ene-3β,17α-diol; androst-5-ene-3α,17α-diol; androst-5-ene-3α,17β-diol; androst-5-ene-3β,17α-diol; 4-androstenediol (androst-4-ene-3β,17β-diol); 5-androstenedione (androst-5-ene-3,17-dione); epi-diհydrotestosterone; epitestosterone; 3α-հydroxy-5α-androstan-17-one; 3β-հydroxy-5α-androstan-17-one; 19-norandrosterone; 19-noretiocհolanolone.
[Ծանոթագրություն Ն1.1(բ) խմբին. եթե օրգանիզմը բնական կերպով ընդունակ է արտադրելու անաբոլիկ անդրոգեն ստերոիդ, ապա համարվում է, որ նմուշը պարունակում է այդ արգելված նյութը, եթե մարզիկի օրգանիզմից վերցված նմուշում արգելված նյութի կամ դրա մետաբոլիտների կամ մարկերների և (կամ) այլ նշանակալի չափաքանակ(ներ)ի կոնցենտրացիան այնքան է շեղվում մարդկանց մոտ սովորաբար առկա ցուցանիշներից, որ հավանական չէ, որ այդ շեղումը բնական էնդոգեն արտադրության արդյունք լինի: Նմուշը չի համարվում արգելված նյութ պարունակող, եթե մարզիկը փաստերով ապացուցում է, որ արգելված նյութի կամ դրա մետաբոլիտների կամ մարկերների և (կամ) այլ նշանակալի չափաքանակ(ներ)ի կոնցենտրացիան մարզիկի օրգանիզմից վերցված նմուշում հայտնվել է ֆիզիոլոգիական կամ պաթոլոգիական վիճակի հետևանքով:
Բոլոր դեպքերում և ցանկացած կոնցենտրացիայի դեպքում համարվում է, որ մարզիկի օրգանիզմից վերցված նմուշում արգելված նյութ է պարունակվում և լաբորատորիան հայտնում է հետազոտության բացասական արդյունքի մասին, եթե հիմնվելով հետազոտության վստահելի մեթոդի վրա (օր.` IRMS)` այն կարողանում է ցույց տալ, որ արգելված նյութը էգզոգեն ծագում ունի: Այդ դեպքում, լրացուցիչ հետաքննության անհրաժեշտություն չի առաջանում:
Եթե չի արձանագրվել մարդկանց մոտ սովորաբար առկա ցուցանիշներից շեղում, և հետազոտության վստահելի մեթոդի (օր.` IRMS) միջոցով չի որոշվել նյութի էգզոգեն ծագումը, սակայն եթե առկա են արգելված նյութի հնարավոր օգտագործման մասին հիմքեր` ինչպես, օրինակ, ստերոիդների պրոֆիլների համեմատության արդյունքում, կամ եթե լաբորատորիան հայտնել է տեստոստերոն/էպիտեստոստերոն ավելի քան չորսը (4) մեկի (1) հարաբերակցության մասին, և հետազոտության վստահելի մեթոդի (օր.` IRMS) միջոցով չի որոշվել նյութի էգզոգեն ծագումը, ապա համապատասխան հակադոպինգային գործակալությունը պետք է լրացուցիչ հետաքննություն իրականացնի` վերանայելով նախկին տեստ(եր)ի արդյունքները կամ լրացուցիչ տեստեր անցկացնի:
Եթե այդպիսի լրացուցիչ հետաքննության անհրաժեշտություն է առաջանում, լաբորատորիան հայտնում է որպես ոչ տիպիկ, այլ ոչ թե բացասական արդյունքի մասին: Եթե հիմնվելով հետազոտության վստահելի մեթոդի վրա (օր.` IRMS)` լաբորատորիան հայտնում է, որ արգելված նյութը էգզոգեն ծագում ունի, լրացուցիչ հետաքննության անհրաժեշտություն չի առաջանում, և համարվում է, որ նմուշը պարունակում է այդպիսի արգելված նյութ:
Եթե հետազոտության վստահելի լրացուցիչ մեթոդ (օր.` IRMS) չի կիրառվել, և առնվազն վերջին երեք տեստի արդյունքները հասանելի չեն, մարզիկի ստերոիդային պրոֆիլը երկարատև ժամանակահատվածում որոշվում է համապատասխան հակադոպինգային կազմակերպության կողմից երեք ամսվա ընթացքում երեք տեստի անցկացմամբ` առանց նախօրոք ծանուցման: Այդ երկարատև ժամանակահատվածում ստացված արդյունքը հայտնվում է որպես ոչ տիպիկ: Եթե երկարատև ժամանակահատվածում հետագա տեստերի միջոցով որոշված մարզիկի ստերոիդային պրոֆիլը ֆիզիոլոգիական տեսանկյունից նորմալ չէ, ապա հայտնվում է հետազոտության բացասական արդյունքի մասին:
Առանձին շատ հազվադեպ դեպքերում մեզում կարող է հայտնաբերվել շատ փոքր կոնցենտրացիայով (մեկ միլիլիտրում մի քանի նանոգրամ) էնդոգեն ծագում ունեցող բոլդենոն: Եթե լաբորատորիան հայտնել է բոլդենոնի այդպիսի ցածր կոնցենտրացիայի մասին, և հետազոտության վստահելի մեթոդի (օր.` IRMS) միջոցով չի որոշվել նյութի էգզոգեն ծագումը, ապա հետագա տեստ(եր)ի միջոցով կարող է լրացուցիչ հետաքննություն իրականացվել:
19-norandrosterone-ի դեպքում լաբորատորիայի հայտնած հետազոտության բացասական արդյունքը համարվում է գիտականորեն հիմնավորված` արգելված նյութի էգզոգեն ծագման վավեր ապացույց: Այդ դեպքում լրացուցիչ հետաքննության անհրաժեշտություն չի առաջանում:
Եթե մարզիկը չի համաձայնում համագործակցել հետաքննության ընթացքում, ապա համարվում է, որ մարզիկի օրգանիզմից վերցված նմուշը արգելված նյութ է պարունակում:]
Սույն բաժնի նպատակներով` |
Ն1.2. Այլ Անաբոլիկ դեղանյութեր, ներառյալ, բայց չսահմանափակվելով`
Clenbսterol, selective androgen receptor modսlators (SARMs), tibolone, zeranol, zilpaterol.
Ն.2. ՀՈՐՄՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՆՅՈՒԹԵՐԸ
Հետևյալ նյութերը և դրանց ռելիզինգ գործոններն արգելված են`
1. Erytհropoiesis-Stimսlating Agents (օր.` erytհropoietin (EPO), darbepoietin (dEPO), հematide);
2. Growtհ Hormone (GH), Insսlin-like Growtհ Factors (օր.` IGF-1), Mecհano Growtհ Factors (MGFs);
3. Cհorionic Gonadotropհin (CG) and Lսteinizing Hormone (LH) in males;
4. Insսlins;
5. Corticotropհins
և նմանատիպ քիմիական կառուցվածք կամ կենսաբանական ազդեցություն(ներ) ունեցող այլ նյութեր:
[Ծանոթագրություն Ն2 խմբին. եթե մարզիկը չի ապացուցում, որ հայտնաբերված կոնցենտրացիան կապված է ֆիզիոլոգիական կամ պաթոլոգիական վիճակի հետ, նմուշը համարվում է (վերը թվարկված) արգելված նյութ պարունակող, եթե արգելված նյութի կամ դրա մետաբոլիտների և (կամ) այլ նշանակալի չափաքանակների կամ մարկերների կոնցենտրացիան մարզիկի օրգանիզմից վերցված նմուշում համապատասխանում է Համաշխարհային հակադոպինգային կազմակերպության կողմից սահմանված պոզիտիվության չափորոշիչին կամ այլ կերպ այնքան է գերազանցում մարդկանց մոտ սովորաբար առկա ցուցանիշները, որ հավանական չէ, որ այդ շեղումը բնական էնդոգեն արտադրության արդյունք լինի:
Եթե հիմնվելով հետազոտության վստահելի մեթոդի վրա (օր.` IRMS)` լաբորատորիան հայտնում է, որ արգելված նյութը էգզոգեն ծագում ունի, համարվում է, որ նմուշը պարունակում է արգելված նյութ, և հայտնվում է հետազոտության բացասական արդյունքի մասին:]
Ն3. ԲԵՏԱ-2- ագոնիստները
Բոլոր բետա-2 ագոնիստները, ներառյալ դրանց D- և L- իզոմերները, արգելված են: Հետևաբար, formoterol, salbսtamol, salmeterol and terbսtaline ինհալյացիայի միջոցով օգտագործման դեպքում, պահանջվում է բուժման նպատակով օգտագործման թույլտվություն` Բուժման նպատակով օգտագործման թույլտվություն միջազգային չափանիշի համապատասխան բաժնի համաձայն:
Չնայած բուժման նպատակով օգտագործման թույլտվության տրամադրմանը` եթե մեզում առկա է salbսtamol-ի միլիլիտրում 1000 նգ-ից մեծ կոնցենտրացիա, դա համարվում է հետազոտության բացասական արդյունք, եթե մարզիկը չի ապացուցում, վերահսկվող ֆարմակոկինետիկ ուսումնասիրության միջոցով, որ այդ արտասովոր արդյունքը բուժման նպատակով ինհալյացիայի միջոցով օգտագործված salbսtamol –ի հետևանքն է:
Ն4. Հորմոնային անտագոնիստները և մոդուլյատորները
Հետևյալ խմբերն արգելված են`
1. Արոմատազի ինհիբիտորներ` ներառյալ, բայց չսահմանափակվելով` anastrozole, letrozole, aminoglսtetհimide, exemestane, formestane, testolactone:
2. Սելեկտիվ էստրոգեն ռեցեպտոր մոդուլյատորներ (SERMs)` ներառյալ, բայց չսահմանափակվելով` raloxifene, tamoxifen, toremifene:
3. Այլ հակաէստրոգենային նյութեր` ներառյալ, բայց չսահմանափակվելով clomipհene, cyclofenil, fսlvestrant.
4. Միոստատինային ֆունկցիաները փոփոխող դեղանյութեր` ներառյալ, բայց չսահմանափակվելով միոստատինային ինհիբիտորներով:
Ն5. ՄԻԶԱՄՈՒՂ ՆՅՈՒԹԵՐԸ (ԴԻՈՒՐԵՏԻԿՆԵՐ) ԵՎ ԱՅԼ ՔՈՂԱՐԿՈՂ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐ
Քողարկող դեղանյութերի օգտագործումն արգելվում է:
Դրանք ներառում են diսretics, probenecid, plasma expanders (օր.` albսmin, dextran, հydroxyetհyl starcհ և mannitol-ի երակային ներարկում) և նմանատիպ կենսաբանական ազդեցություն(ներ) ունեցող այլ նյութեր:
Դիուրետիկները ներառում են`
Acetazolamide, amiloride, bսmetanide, canrenone, cհlortհalidone, etacrynic acid, fսrosemide, indapamide, metolazone, spironolactone, tհiazides (օր.` bendroflսmetհiazide, cհlorotհiazide, հydrocհlorotհiazide), triamterene, և նմանատիպ քիմիական կառուցվածք ու կենսաբանական ազդեցություն(ներ) ունեցող այլ նյութեր (բացառությամբ drosperinone և topical dorzolamide և brinzolamide, որոնք արգելված չեն):
[Ծանոթագրություն Ն5 խմբին. Բուժման նպատակով օգտագործման թույլտվությունը վավերական չէ, եթե մարզիկի մեզում դիուրետիկի հետ մեկտեղ պարունակվում է արգելքի սահմանին կամ ենթաշեմին մոտ գտնվող էգզոգեն բնույթի արգելված նյութ(եր):]
ԱՐԳԵԼՎԱԾ ՄԵԹՈԴՆԵՐԸ
Մ1. ԹԹՎԱԾՆԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԽԹԱՆԵԼԸ
Արգելված են հետևյալները`
1) Արյան դոպինգը` ներառյալ աուտոլոգիական, հոմոլոգիական կամ հետերոլոգիական արյան կամ արյան կարմիր բջիջների հիման վրա ցանկացած ծագման նյութերի օգտագործումը:
2) Թթվածնի կլանման, փոխանցման և մատակարարման արհեստական խթանումը, ներառյալ, բայց չսահմանափակվելով պերֆլուրոքիմիական նյութերով, էֆապրոքսիրալը (RSR13) և փոփոխված հեմոգլոբինային միջոցները (օր`. հեմոգլոբինի հիմքով արյան փոխարինողներ, միկրոկապսուլացված հեմոգլոբինային նյութեր):
Մ2. ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ
1. Արգելվում է դոպինգ-ստուգման ընթացքում հավաքված նմուշների ամբողջականությունը կամ իսկությունը փոխելու նպատակով կեղծումը կամ կեղծման փորձը: Սրանք ներառում են, բայց չեն սահմանափակվում երակային ներարկումներով, կատետերիզացիայով և (կամ) մեզի փոխարինմամբ:
2. Երակային ներարկումներն արգելվում են` բացառությամբ վիրահատական միջամտության, անհետաձգելի բժշկական օգնության կամ կլինիկական հետազոտության դեպքերի:
Մ3. ԳԵՆԱՅԻՆ ԴՈՊԻՆԳ
Արգելվում է այն բջիջների, գենային տարրերի տեղափոխումը կամ բջիջների, գենային տարրերի կամ դեղաբանական նյութերի օգտագործումը` էնդոգեն գեների էքսպրեսիան մոդուլացնելու համար, ինչը կարող է բարելավել մարզիկի արդյունքը:
Peroxisome Proliferator Activated Receptor δ (PPARδ) ագոնիստները (օր.` GW 1516) և PPARδ-AMP-activated protein kinase (AMPK) axis ագոնիստները (օր.` AICAR) արգելվում են:
ՄՐՑԱՇԱՐԵՐՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐԸ
Ի հավելումն վերը սահմանված Ն1-ից Ն5 և Մ1-ից Մ3 կատեգորիաների` մրցաշարերում արգելված են հետևյալ կատեգորիաները`
ԱՐԳԵԼՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԸ
Ն6. ԽԹԱՆԻՉՆԵՐ
Բոլոր խթանիչները (ներառյալ դրանց օպտիկական (D- և L-) իզոմերները, եթե առկա են) արգելված են` բացառությամբ տեղային օգտագործման համար նախատեսված իմիդազոլի ածանցյալների և 2009 թվականի մոնիտորինգի ծրագրում ներառված խթանիչների:
Խթանիչները ներառում են`
ա) հատուկ կատեգորիային չդասվող խթանիչներ
Adrafinil, amfepramone, amipհenazole, ampհetamine, ampհetaminil, benzpհetamine, benzylpiperazine, bromantan, clobenzorex, cocaine, cropropamide, crotetamide, dimetհylampհetamine, etilampհetamine, famprofazone, fencamine, fenetylline, fenflսramine, fenproporex, fսrfenorex, mefenorex, mepհentermine, mesocarb, metհampհetamine (D-), metհylenedioxyampհetamine, metհylenedioxymetհampհetamine, pmetհylampհetamine, modafinil, norfenflսramine, pհendimetrazine, pհenmetrazine, pհentermine, 4-pհenylpiracetam (carpհedon), prolintane:
Սույն բաժնում հստակ չնշված խթանիչը համարվում է հատուկ նյութ:
բ) հատուկ խթանիչներ (օրինակներ)
Adrenaline**, catհine***, epհedrine****, etamivan , etilefrine, fenbսtrazate, fencamfamin, հeptaminol, isometհeptene, levmetհamfetamine, meclofenoxate, metհylepհedrine****, metհylpհenidate, niketհamide, norfenefrine, octopamine, oxilofrine, paraհydroxyampհetamine, pemoline, pentetrazol, pհenprometհamine, propylհexedrine, selegiline, sibսtramine, strycհnine, tսaminoհeptane և նմանատիպ քիմիական կառուցվածք կամ կենսաբանական ազդեցություն(ներ) ունեցող այլ նյութեր:
* 2009 թվականի մոնիտորինգի ծրագրում ներառված հետևյալ նյութերը (bսpropion, caffeine, pհenylepհrine, pհenylpropanolamine, pipradol, pseսdoepհedrine, synepհrine) չեն համարվում արգելված նյութեր:
** Adrenaline-ի օգտագործումը տեղային ցավազրկող դեղանյութերի հետ միասին կամ դրա տեղային օգտագործումը (օր.` քթի, աչքի մեջ) արգելված չէ:
*** Catհine-ն արգելված է այն դեպքում, երբ մեզում դրա կոնցենտրացիան գերազանցում է 5 միկրոգրամը միլիլիտրում:
****Epհedrine և metհylepհedrine արգելված են, եթե մեզում դրանց կոնցենտրացիան գերազանցում է 10 միկրոգրամը միլիլիտրում:
Ն7. ԹՄՐԱԴԵՂԵՐ
Արգելված են հետևյալ թմրադեղերը`
Bսprenorpհine, dextromoramide, diamorpհine (հeroin), fentanyl և դրա ածանցյալները` հydromorpհone, metհadone, morpհine, oxycodone, oxymorpհone, pentazocine, petհidine:
Ն8. ԿԱՆՆԱԲԻՆՈԻԴՆԵՐ
Կաննաբինոիդները (օր.` հաշիշը, կանեփը) արգելված են:
Ն9. ԳԼՈՒԿՈԿՈՐՏԻԿՈՍՏԵՐՈԻԴՆԵՐ
Բոլոր գլուկոկորտիկոստերոիդներն արգելվում են, եթե օգտագործվում են օրալ, երակային, միջմկանային կամ ռեկտալ եղանակով:
Բուժման նպատակով օգտագործման թույլտվության միջազգային չափանիշին համապատասխան` մարզիկը լրացնում է օգտագործման վերաբերյալ հայտարարություն այն գլուկոկորտիկոստերոիդների համար, որոնք օգտագործվել են ներհոդային, շուրջհոդային, շուրջջլային, էպիդուրալ, ներմաշկային և ինհալյացիոն ուղիներով` բացառությամբ ստորև նշվածների:
Ականջի, թշային, մաշկային (էլեկտրաֆորեզ/ֆոնոֆորեզ), լնդային, քթային, ակնային և շուրջհետանցքային խանգարումների դեպքում տեղային օգտագործման համար նախատեսված նյութերը արգելված չեն, և դրանց համար չի պահանջվում ոչ բուժման նպատակով օգտագործման թույլտվություն, ոչ էլ օգտագործման վերաբերյալ հայտարարություն:
ՈՐՈՇԱԿԻ ՄԱՐԶԱՁԵՎԵՐՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԸ
P1. ԱԼԿՈՀՈԼ
Ալկոհոլը (էթանոլ) արգելվում է միայն մրցաշարերի ընթացքում հետևյալ մարզաձևերում: Դրա առկայությունը հայտնաբերվում է շնչառության և (կամ) արյան հետազոտման միջոցով: Դոպինգ-խախտման շեմը (հեմատոլոգիական ցուցանիշներ) 0,10 գ/լ է:
● Աերոնավտիկա (FAI)
● Նետաձգություն (FITA, IPC)
● Ավտոմոբիլային սպորտ (FIA)
● Պետանկ (IPC)
● Կարատե (WKF)
● Ժամանակակից հնգամարտ (UIPM), ներառյալ հրաձգություն ներառող մարզաձևերի համար,
● Մոտոսպորտ (FIM)
● Կեգլի և բոուլինգ
● Ջրային մոտորային սպորտ (UIM):
P2. ԲԵՏԱ-ԱՐԳԵԼԱԿԻՉՆԵՐ
Եթե այլ բան նախատեսված չէ, բետա-արգելակիչներն արգելվում են միայն մրցաշարերի ընթացքում հետևյալ մարզաձևերում`
● Աերոնավտիկա (FAI)
● Նետաձգություն (FITA, IPC) (ինչպես նաև մրցաշարերից դուրս)
● Ավտոմոբիլային սպորտ (FIA)
● Բիլիարդ և սնուկեր (WCBS)
● Բոբսլեյ (FIBT)
● Պետանկ (CMSB, IPC)
● Բրիջ (FMB)
● Քյորլինգ (WCF)
● Գոլֆ (IGF)
● Մարմնամարզություն (FIG)
● Մոտոսպորտ (FIM)
● Ժամանակակից հնգամարտ (UIPM), ներառյալ հրաձգություն ներառող մարզաձևերի համար
● Կեգլի և բոուլինգ (FIQ)
● Ջրային մոտորային սպորտ (UIM)
● Առագաստանավային սպորտ (ISAF) միայն թիմային մրցումների համար
● Հրաձգություն (ISSF, IPC) (նաև արգելված է մրցաշարերից դուրս)
● Դահուկասպորտ/սնոուբորդ (FIS), դահուկացատկ և ազատ ոճի, հալֆփայփ ցատկ և հալֆփայփ սնոուբորդում/բիգէյր
● Ըմբշամարտ (FILA)
Բետա-արգելակիչները ներառում, բայց չեն սահմանափակվում հետևյալ դեղամիջոցներով`
Acebսtolol, alprenolol, atenolol, betaxolol, bisoprolol, bսnolol, carteolol, carvedilol, celiprolol, esmolol, labetalol, levobսnolol, metipranolol, metoprolol, nadolol, oxprenolol, pindolol, propranolol, sotalol, timolol.
ՍՊՈՐՏՈՒՄ ԴՈՊԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՀԱՎԵԼՎԱԾ II
ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Փարիզ, 1-ը հունվարի 2009 թվական
Քաղվածք Համաշխարհային հակադոպինգային գործակալության (ՀհԴԳ) 2009 թվականի հունվարի 1-ի
«ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ» փաստաթղթից
ՄԱՍ ԵՐԿՈՒ: ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
4.0 Բուժման նպատակով օգտագործման թույլտվություն տրամադրման չափորոշիչները
Մարզիկին բուժման նպատակով օգտագործման թույլտվություն (ԲնՕԹ) կարող է տրամադրվել` թույլատրելով օգտագործել արգելված նյութերի ցանկում նշված արգելված նյութը կամ կիրառել արգելված մեթոդը: ԲնՕԹ ստանալու համար դիմումն ուսումնասիրում է Բուժման նպատակով օգտագործումը թույլատրող կոմիտեն (ԲնՕԹԿ): ԲնՕԹԿ-ը կնշանակվի հակադոպինգային կազմակերպության կողմից: Թույլտվությունը կտրամադրվի միայն հետևյալ խիստ չափորոշիչներին համապատասխան:
[Մեկնաբանություն: Սույն չափորոշիչը կիրառվում է բոլոր մարզիկների նկատմամբ, ինչպես սահմանված է Օրենսգրքով և պահպանելով դրա դրույթները, այսինքն` առողջ մարզիկների և հաշմանդամ մարզիկների նկատմամբ: Սույն չափորոշիչը կկիրառվի անհատական հանգամանքների հիման վրա: Օրինակ, հաշմանդամ մարզիկին համապատասխանող թույլտվությունը կարող է անհամապատասխան լինել մյուս մարզիկների համար:]
4.1 Մարզիկը պետք է ԲնՕԹ-ի համար դիմում ներկայացնի առնվազն 21 օր այն օրվանից առաջ, երբ նա ցանկանում է մասնակցության հաստատում ստանալ (օր.` մարզական միջոցառման):
4.2 Մարզիկը կարող է առողջական խնդիրներ ունենալ, երբ սուր կամ քրոնիկ հիվանդության բուժման ընթացքում նա չկարողանա արգելված նյութեր օգտագործել կամ արգելված մեթոդ կիրառել:
4.3 Բուժման նպատակով արգելված նյութ օգտագործելը կամ արգելված մեթոդ կիրառելը չի կարող հանգեցնել սպորտային արդյունքի բարելավման, ինչը հնարավոր կլիներ ակնկալել արդարացված բուժում պահանջող վիճակի բարելավումից հետո նորմալ առողջական մարզավիճակի վերադառնալուց հետո: Նորմայի ցածր սահմանագծում գտնվող էնդոգեն հորմոնի մակարդակը բարձրացնելու նպատակով ցանկացած արգելված նյութի օգտագործումը կամ արգելված մեթոդի կիրառումը չի համարվում բուժման նպատակով ընդունելի միջամտություն:
4.4 Արգելված նյութի օգտագործման կամ արգելված մեթոդի կիրառմանը համարժեք խելամիտ բուժման այլընտրանք չկա:
4.5 Արգելված նյութի օգտագործման կամ արգելված մեթոդի կիրառման անհրաժեշտությունը չի կարող մասամբ կամ ամբողջությամբ նախկինում ոչ բուժման նպատակով նյութի օգտագործման հետևանք լինել:
4.6 ԲնՕԹ-ը կկասեցվի այն տրամադրող մարմնի կողմից, եթե`
ա) մարզիկը պատշաճ կերպով և ժամանակին չի կատարում թույլտվություն տրամադրող Հակադոպինգային կազմակերպության սահմանած պահանջները կամ պայմանները,
բ) լրացել է ԲնՕԹ-ի ժամկետը,
գ) մարզիկն իրազեկվել է, որ Հակադոպինգային կազմակերպությունը հետ է վերցրել ԲնՕԹ-ը:
[Մեկնաբանություն. յուրաքանչյուր ԲնՕԹ պետք է ունենա ԲնՕԹԿ-ի կողմից սահմանված որոշակի տևողություն: Հնարավոր են դեպքեր, երբ ԲնՕԹ-ի ժամկետը լրացել է կամ այն հետ է վերցվել, բայց ԲնՕԹ ստացման ենթակա արգելված նյութը դեռևս առկա է մարզիկի օրգանիզմում: Նման դեպքերում Հակադոպինգային կազմակերպությունը, անցկացնելով հետազոտության բացասական արդյունքի սկզբնական վերանայում, դիտարկում է այն հարցը, թե արդյոք արդյունքը համատեղելի է ԲնՕԹ ժամկետի լրացման կամ դրա հետ վերցնելու հետ:]
4.7 ԲնՕԹ ստանալու դիմումը չի քննարկվի` հետին թվով այն հաստատելու նպատակով` բացառությամբ այն դեպքերի, երբ
ա) անհետաձգելի բուժման կամ առողջական կտրուկ վատ վիճակից դուրս բերելու անհրաժեշտություն է եղել,
բ) բացառիկ հանգամանքները հաշվի առնելով` դիմողը դիմում ներկայացնելու համար բավարար ժամանակ և հնարավորություն չի ունեցել, իսկ ԲնՕԹԿ-ը` դիմումն ուսումնասիրելու համար` նախքան դոպինգ-ստուգումն սկսելը:
[Մեկնաբանություն. անհետաձգելի բուժում պահանջող կամ առողջական կտրուկ վատ վիճակից դուրս բերելու համար այլ դեպքերում պահանջվող արգելված նյութի օգտագործումը կամ արգելված մեթոդի կիրառումը` նախքան ԲնՕԹ ստանալը, շատ հազվադեպ է տեղի ունենում: Նմանապես հազվադեպ են այն հանգամանքները, որոնք պահանջում են ԲնՕԹ ստանալու դիմումի պարզեցված քննարկման ընթացակարգ` պայմանավորված այն փաստով, որ մրցումներին քիչ ժամանակ է մնացել: ԲնՕԹ-ներ տրամադրող հակադոպինգային կազմակերպությունները պետք է ունենան ներքին ընթացակարգեր, որոնք թույլ կտան լուծում տալ նման իրավիճակներին]:
5. 0 Տեղեկատվության գաղտնիությունը
5.1 Դիմողը պետք է գրավոր համաձայնություն տա ԲնՕԹԿ-ի անդամներին, իսկ անհրաժեշտության դեպքում, բժշկական կամ գիտական այլ անկախ փորձագետներին կամ ԲնՕԹ-ների կառավարման, վերանայման կամ բողոքարկման գործում ներգրավված աշխատակազմի անհրաժեշտ անդամներին ներկայացվող դիմումին առնչվող ամբողջ տեղեկատվությունը փոխանցելու համար: Եթե արտաքին, անկախ փորձագետների աջակցության անհրաժեշտություն առաջանա, դիմումի բոլոր մանրամասները կտարածվեն` չբացահայտելով մարզիկի ինքնությունը: Դիմողը պետք է նաև գրավոր համաձայնություն տա` ԲնՕԹԿ-ի որոշումները այլ հակադոպինգային կազմակերպություններին տրամադրելու համար` Օրենսգրքի դրույթներին համապատասխան:
5.2 ԲնՕԹԿ-ի անդամները և Հակադոպինգային կազմակերպությունից ներգրավված ղեկավար պաշտոնյաները իրենց գործունեությունը պետք է իրականացնեն հույժ գաղտնիության պայմաններում: ԲնՕԹԿ-ի բոլոր անդամները և ներգրավված ողջ աշխատակազմը պետք է ստորագրեն գաղտնիության ապահովման համաձայնագրեր: Մասնավորապես, գաղտնի կպահվեն հետևյալ տեղեկությունները`
ա) մարզիկի և նրա խնամքով զբաղվող բժշկի (բժիշկների) տրամադրած բոլոր բժշկական տեղեկությունները և տվյալները,
բ) դիմումի բոլոր մանրամասները` ներառյալ գործընթացում ներգրավված բժշկի (բժիշկների) ինքնությունը:
Եթե մարզիկը ցանկանա չեղյալ հայտարարել ԲնՕԹԿ-ի կամ ՀհԴԳ-ի ԲնՕԹԿ-ի` մարզիկի առողջության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունքը, ապա նա պետք է այդ փաստի մասին գրավոր ծանուցի իր բժշկին: Նման որոշման արդյունքում մարզիկը չի ստանա ԲնՕԹ կամ առկա ԲնՕԹ-ի ժամկետի երկարաձգում:
6.0 Բուժման նպատակով օգտագործում թույլատրող կոմիտեները (ԲնՕԹԿ)
ԲնՕԹԿ-ները պետք է ձևավորվեն և գործեն հետևյալ ուղեցույցի համաձայն`
6.1 ԲնՕԹԿ-ներում պետք է ներգրավվի առնվազն երեք բժիշկ, որոնք ունեն մարզիկների բուժման և խնամքի փորձ, ինչպես նաև կլինիկական, սպորտային և պրակտիկ բժշկության հիմնավոր գիտելիքներ: Որոշումների անկախության մակարդակն ապահովելու համար` ԲնՕԹԿ-ի անդամների մեծամասնության գործունեությունը չպետք է կապված լինի շահերի բախման կամ հակադոպինգային կազմակերպության շրջանակներում քաղաքականության որոշմանն առնչվող որևէ պարտականություն կատարելու հետ: ԲնՕԹԿ-ի բոլոր անդամները պետք է ստորագրեն «Շահերի բախումից խուսափելու մասին համաձայնագիր»: Հաշմանդամ մարզիկների դիմումների քննարկման համար ԲնՕԹԿ-ի առնվազն մեկ անդամ պետք է հաշմանդամ մարզիկների խնամքի և բուժման առանձնահատուկ փորձ ունենա:
6.2 ԲնՕԹԿ-ները կարող են պահանջել ցանկացած բժշկական կամ գիտական փորձաքննության անցկացում, որ նրանք անհրաժեշտ կհամարեն ԲնՕԹ ստանալու ցանկացած դիմումին առնչվող հանգամանքների ուսումնասիրման ժամանակ:
6.3 ՀհԴԳ ԲնՕԹԿ-ը պետք է կազմվի` 6.1 կետի չափորոշիչներին համապատասխան: ՀհԴԳ-ի ԲնՕԹԿ-ը ստեղծվում է` իր իսկ նախաձեռնությամբ վերանայելու հակադոպինգային կազմակերպությունների տրամադրած ԲնՕԹ որոշումները: Ինչպես նշված է Օրենսգրքի 4.4 հոդվածում, ՀհԴԳ ԲնՕԹԿ-ը, հակադոպինգային կազմակերպության կողմից ԲնՕԹ մերժում ստացած մարզիկների դիմումների հիման վրա, կվերանայի այդ որոշումները` դրանք փոփոխելու իրավունքով:
7.0 Բուժման նպատակով օգտագործման թույլտվություն (ԲնՕԹ) ստանալու համար դիմումներ ներկայացնելու գործընթացը
7.1 ԲնՕԹ-ը կուսումնասիրվի` միայն բոլոր համապատասխան փաստաթղթերը ներառող լրացված դիմումի ձևը ստանալուց հետո (տես Հավելված 2-ը` ԲնՕԹ-ի ձև): Դիմումներ ընդունելու գործընթացը պետք է ընթանա բժշկական խիստ գաղտնիության սկզբունքներին համապատասխան:
7.2 ԲնՕԹ-ի դիմումի ձև(եր)ը, ինչպես սահմանված է 2-րդ հավելվածում, կարող է (են) փոփոխվել հակադոպինգային կազմակերպության կողմից` լրացուցիչ տեղեկություններ պահանջող կետեր ավելացնելու համար, սակայն այն իրավունք չունի հանել առկա բաժինները կամ կետերը:
7.3 ԲնՕԹ-ի դիմումի ձև(եր)ը կարող է (են) թարգմանվել այլ լեզուներով հակադոպինգային կազմակերպությունների կողմից, բայց անգլերեն և ֆրանսերեն տարբերակները պետք է պահպանվեն դիմումի ձև(եր)ում:
7.4 Մարզիկը ԲնՕԹ ստանալու համար չի կարող դիմել մեկից ավելի հակադոպինգային կազմակերպությունների: Դիմումի մեջ պետք է նշված լինի մարզիկի սպորտաձևը և, անհրաժեշտության դեպքում, մարզաձևն ու հատուկ դիրքը կամ նվաճումները:
7.5 Դիմումի մեջ պետք է նշվի այլ արգելված նյութ օգտագործելու կամ արգելված մեթոդ կիրառելու թույլտվության համար նախկին և (կամ) ընթացիկ դիմումները, ինչպես նաև այն մարմինը, որին ուղղված է դիմումը և այդ մարմնի կայացրած որոշումը:
7.6 Դիմումը պետք է պարունակի հիվանդության ամբողջական պատմությունը և դիմումին առնչվող բոլոր ուսումնասիրությունների, լաբորատոր հետազոտությունների, նկարահանումների արդյունքները: Ախտորոշմանը և բուժմանը, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերի վավերականության ժամկետներին առնչվող փաստարկները պետք է կցվեն ՀհԴԳ-ի «ԲնՕԹԿ-ների որոշումները հիմնավորելու համար նախատեսված բժշկական տեղեկատվություն» փաստաթղթին: Ասթմայի դեպքում, պետք է պահպանվեն 1-ին հավելվածում ամրագրված հատուկ պայմանները:
7.7 ՀհԴԳ ԲնՕԹԿ-ի կողմից պահանջվող ցանկացած լրացուցիչ հետազոտության, ուսումնասիրության կամ նկարահանման ծախսերը պետք է կրի դիմողը կամ վերջինիս երկրի սպորտի հարցերով զբաղվող պետական մարմինը:
7.8 Դիմումը պետք է պարունակի համապատասխան որակավորում ունեցող բժշկի եզրակացություն, որտեղ հաստատվում է մարզիկի բուժման համար այլ արգելված նյութի օգտագործման կամ արգելված մեթոդի կիրառման անհրաժեշտությունը և բացատրվում է, թե ինչու թույլատրված այլ դեղամիջոց չի կարող կամ չէր կարող օգտագործվել այդօրինակ բուժման համար:
7.9 Պետք է նշվեն արգելված նյութի օգտագործման կամ արգելված մեթոդի կիրառման չափաբաժինը, հաճախականությունը, եղանակը և տևողությունը:
7.10 Սովորական հանգամանքներում ԲնՕԹԿ-ի որոշումները պետք է տրամադրվեն համապատասխան փաստաթղթերն ստանալու օրվանից հետո 30 օրվա ընթացքում, և համապատասխան հակադոպինգային կազմակերպությունը պետք է դրանք գրավոր փոխանցի մարզիկին: Եթե ԲնՕԹ-ն ստանալու համար դիմումը ներկայացվում է պատշաճ ժամկետում` մինչև միջոցառման մեկնարկը, ԲնՕԹԿ-ը պետք է լավագույն ջանքեր գործադրի` ավարտելու ԲնՕԹ գործընթացը մինչև միջոցառման մեկնարկը: Եթե ԲնՕԹ-ը տրամադրվում է մարզիկին հակադոպինգային կազմակերպության անցկացրած տեստավորման փուլի ընթացքում, ապա մարզիկին և ՀհԴԳ-ին անմիջապես կտրամադրվի հաստատող փաստաթուղթ, որը կներառի ԲնՕԹ-ի ժամկետի և դրան առնչվող ցանկացած պայմանների վերաբերյալ տեղեկատվություն:
7.11 ա) Մարզիկի կողմից վերանայման դիմում ստանալուց հետո, ՀհԴԳ ԲնՕԹԿ-ը կարող է, ինչպես նշված է Օրենսգրքի 4.4 հոդվածում, չեղյալ հայտարարել հակադոպինգային որևէ կազմակերպության կողմից ԲնՕԹ տրամադրման մասին որոշումը: Մարզիկը պարտավոր է ՀհԴԳ ԲնՕԹԿ-ին տրամադրել ԲնՕԹ ստանալու համար նախապես ներկայացված ամբողջ տեղեկատվությունը, և վճարել դիմումի համար գանձվող վճարը: Մինչև վերանայման գործընթացի ավարտը` ուժի մեջ է մնում սկզբնական որոշումը: Գործընթացը չպետք է գերազանցի ՀհԴԳ կողմից բոլոր տեղեկություններն ստանալու օրվանից սկսած 30-օրյա ժամկետը:
բ) ՀհԴԳ-ը կարող է, իր նախաձեռնությամբ, ցանկացած ժամանակ վերանայում իրականացնել:
7.12 Եթե ԲնՕԹ տրամադրելու վերաբերյալ որոշումը վերանայման արդյունքում չեղյալ է հայտարարվում, այն հետադարձ ուժ չի ունենում, չի հանդիսանում ԲնՕԹ տրամադրման ժամանակահատվածում մարզիկին որակազրկելու պատճառ, և ուժի մեջ է մտնում ոչ ուշ, քան մարզիկին որոշման մասին ծանուցելու օրվանից 14 օր հետո:
7.13. Բետա-2 ագոնիստների օգտագործումը ինհալյացիայի միջոցով
Ինհալյացիայի միջոցով formoterol, salbսtamol, salmeterol, terbսtaline-ի օգտագործումն արտացոլում է կլինիկական ներկայիս գործելակերպը: Այդ նյութերի օգտագործման մասին պետք է հայտարարել ADAMS-ում, եթե դա հնարավոր է իրատեսության սահմաններում, և Օրենսգրքին համապատասխան` համապատասխան նյութի կիրառման դեպքում, ինչպես նաև հայտարարել դոպինգ-ստուգման ձևում` տեստավորման ժամանակ: Չհայտարարելու փաստը հաշվի կառնվի արդյունքների մշակման գործընթացում` մասնավորապես հետին թվով ԲնՕԹ ստանալու դիմում ներկայացնելու դեպքում: Ինհալյացիայի միջոցով վերը նշված նյութերն օգտագործող մարզիկները պետք է ունենան այդ օգտագործումն արդարացնող և 1-ին հավելվածում նշված նվազագույն պահանջները բավարարող բժշկական փաստաթուղթ:
Մարզիկի կատեգորիայից կախված` բժշկական փաստաթուղթը գնահատվում է հետևյալ կերպ`
- Միջազգային ֆեդերացիայի տեստավորման գրանցված բազայում ընդգրկված բոլոր մարզիկների համար պահանջվում է սովորական ԲնՕԹ, որը հաստատվում է նախքան նյութն օգտագործելը:
- Միջազգային միջոցառմանը մասնակցող, սակայն Միջազգային ֆեդերացիայի տեստավորման գրանցված բազայում չընդգրկված մարզիկների համար պահանջվում է կամ ԲնՕԹ, կամ էլ, հետազոտության բացասական արդյունքի դեպքում, հետին թվով ԲնՕԹ-ի ստացում` Միջազգային ֆեդերացիայի կամ մարզական խոշոր միջոցառման համար պատասխանատու կազմակերպության կանոնին համապատասխան:
- Ազգային մակարդակի մարզիկների համար, որոնք ընդգրկված չեն Միջազգային ֆեդերացիայի տեստավորման գրանցված բազայում, անկախ այն հանգամանքից` նրանք ընդգրկված են տեստավորման ազգային գրանցված բազայում, թե` ոչ, պահանջվում է կամ ԲնՕԹ, կամ էլ, հետազոտության բացասական արդյունքի դեպքում, հետին թվով ԲնՕԹ-ի ստացում` ազգային հակադոպինգային կազմակերպության կանոններին համապատասխան:
- Հետին թվով ԲնՕԹ չի տրամադրվի, եթե չպահպանվեն 1-ին հավելվածի պահանջները, ի նկատի ունենալով, որ լաբորատորիայի հայտնած հետազոտության ցանկացած բացասական արդյունք, այդ հանգամանքներում, կհանգեցնի հակադոպինգային կանոնի խախտման:
- Ցանկացած մարզիկ կարող է ցանկացած ժամանակ դիմել` ԲնՕԹ ստանալու համար:
- Ցանկացած մարզիկ, ով դիմել է ԲնՕԹ կամ հետին թվով ԲնՕԹ ստանալու համար, և որին մերժվել է այդպիսի ԲնՕԹ-ը, չի կարող օգտագործել նյութը առանց ԲնՕԹ նախնական տրամադրման (հետին թվով որևէ ԲնՕԹ չի թույլատրվում):
8.0 Օգտագործման վերաբերյալ հայտարարություն ներկայացնելը
8.1 Հայտնի է, որ արգելված նյութերի ցանկում ընդգրկված որոշ նյութեր օգտագործվում են` մարզիկների շրջանում հաճախ հանդիպող հիվանդությունները բուժելու համար: Մոնիտորինգի նպատակներով, այդպիսի նյութերի դեպքում, որոնց համար օգտագործման եղանակն արգելված չէ, կպահանջվի օգտագործման վերաբերյալ սովորական հայտարարություն: Դա վերաբերում է միայն գլյուկոկորտիկոստերոիդներին, որոնք օգտագործվում են չհամակարգված ուղիներով, մասնավորապես` ներհոդային, շուրջհոդային, շուրջջլային, էպիդուրալ ներմաշկային ներարկումների միջոցով և ինհալյացիոն ուղիներով:
8.2 Նշված նյութերի դեպքում, օգտագործման վերաբերյալ հայտարարությունը պետք է ներկայացվի մարզիկի կողմից ADAMS-ի միջոցով, եթե դա հնարավոր է իրատեսության սահմաններում, և Օրենսգրքին համապատասխան` օգտագործումն սկսելու ժամանակ: Հայտարարության մեջ պետք է նշվի ախտորոշումը, նյութի անվանումը, օգտագործված չափաքանակը, բժշկի անունը և կոնտակտային տվյալները:
Բացի այդ, մարզիկը պետք է ներկայացնի նյութի օգտագործման վերաբերյալ տեղեկությունները դոպինգ-ստուգման ձևում:
9.0 ՀհԴԳ-ի տեղեկատվական կենտրոնը
9.1 Հակադոպինգային կազմակերպությունները պարտավոր են ՀհԴԳ-ին տրամադրել ազգային կամ միջազգային տեստավորման գրանցված բազայում ընդգրկված մարզիկների համար հաստատված բոլոր ԲնՕԹ-ները և կից փաստաթղթերը` 7-րդ բաժնին համապատասխան:
9.2 Օգտագործման վերաբերյալ հայտարարությունները պետք է հասանելի լինեն ՀհԴԳ-ին (ADAMS):
9.3 Տեղեկատվական կենտրոնը պետք է երաշխավորի բժշկական ամբողջ տեղեկատվության հույժ գաղտնիությունը:
10.0 Անցումային դրույթ
Բուժման նպատակով օգտագործման թույլտվությունը, որը տրամադրվել է պարզեցված ընթացակարգով մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը, շարունակում է կարգավորվել ԲնՕԹ 2005 թվականի չափանիշով: Պարզեցված ընթացակարգով տրամադրվող` բուժման նպատակով օգտագործման այդպիսի թույլտվությունները շարունակում են ուժի մեջ մնալ մինչև 2009 թվականի հունվարի 1-ը, մինչև
ա) այն օրը, երբ դրանք կասեցվել են իրավասու ԲնՕԹԿ-ի կողմից` ԲնՕԹ 2005 թվականի չափանիշի 8.6 հոդվածին համապատասխան վերանայելուց հետո.
բ) դրանց ժամկետի լրանալը, ինչպես նշված է պարզեցված ընթացակարգով տրամադրվող` բուժման նպատակով օգտագործման թույլտվության մեջ.
գ) 2009 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հավելված 1: Ասթմայի և դրա կլինիկական տարբերակների դեպքում ԲնՕԹ գործընթացի համար օգտագործվող բժշկական փաստաթղթին ներկայացվող նվազագույն պահանջները
Փաստաթուղթը պետք է արտացոլի տվյալ ժամանակահատվածի բժշկական լավագույն գործելակերպը և ներառի`
1) հիվանդության ամբողջական պատմություն,
2) կլինիկական ուսումնասիրության վերաբերյալ համապարփակ զեկույց` հատուկ ուշադրություն դարձնելով շնչառական համակարգին,
3) սպիրոմետրիայի մասին զեկույց` մեկ վայրկյանում օդի հոսքի ծավալի չափման տվյալների (FEV1) հետ մեկտեղ,
4) շնչառական ուղիների խցանման դեպքում, սպիրոմետրիան կկրկնվի կարճատև ազդեցություն ունեցող բետա-2 ագոնիստի ինհալյացիայի միջոցով` բրոնխների նեղացման հակադարձելիությունը ցուցադրելու համար,
5) շնչառական ուղիների հակադարձելի խցանման բացակայության դեպքում, անհրաժեշտ է բրոնխային պրովոկացիոն տեստ` շնչառական ուղիների հիպերզգայունության առկայությունը որոշելու համար,
6) ուսումնասիրություն իրականացնող բժշկի ճշգրիտ անունը/ազգանունը, մասնագիտությունը, հասցեն (ներառյալ` հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը, ֆաքսի համարը):
ԼՐԱՑՈՒՄ 1
ՕՐԵՆՍԳԻՐՔ
Հենվելով Կանոնակարգի կիրառմամբ ձեռք բերված փորձի վրա, ինչպես նաև համաշխարհային հակադոպինգային ծրագրերը բարելավելու նպատակով` ՀՀԴԳ-ը (WADA) 2006 թվականին ձեռնարկեց խորհրդատվական գործընթաց` Կանոնակարգի դրույթների գործնական վերանայման և ճշգրտման համար: Վերանայման գործընթացի ընթացքում ՀՀԴԳ-ի կողմից խրախուսվեցին թե իր շահառուների, և թե այն մարդկանց դիտողություններն ու առաջարկությունները, որոնք նախընտրում են մաքուր և արդար սպորտը, որից կշահի մարզիկների համաշխարհային միությունը: Երեք փուլ ներառող բաց և թափանցիկ խորհրդատվական գործընթացին, ինչպես նաև մի քանի սկզբնական նախագծերի հրապարակմանը հետևեց վերանայված Կանոնակարգի (2009թ-ի Կանոնակարգ) միաձայն ընդունումը ՀՀԴԳ-ի հիմնադիր վարչության կողմից, որը հաստատվեց 2007 թվականի նոյեմբերի 17-ին Մադրիդում (Իսպանիա) կայացած «Դոպինգը սպորտում» թեմայով երրորդ համաշխարհային կոնֆերանսի եզրափակիչ օրը ներկա 1500 պատվիրակների կողմից: Կանոնակարգի փոփոխություններն ուժի մեջ են մտել 2009 թվականի հունվարի 1-ից: Կանոնակարգի վերանայման գործընթացը հանգեցրել է առավել հզոր և կայուն գործիքի ստեղծմանը, ինչը կապահովի, որ բոլոր մարզիկներն օգտվեն միևնույն հակադոպինգային ընթացակարգերից և արտոնություններից` անկախ մարզաձևից, ազգությունից կամ ներկայացվող երկրից, ուստի արդյունքում մարզիկները կմասնակցեն առավել անվտանգ և արդար մրցաշարերի: Տեղեկատվության ներբեռնման կենտրոնի «Q & A» և «Արդար խաղ» ամսագրերը մանրամասն տեղեկություններ են տրամադրում Կանոնակարգում տեղ գտած կարևոր փոփոխությունների վերաբերյալ, որոնք ուժի մեջ են մտել 2009 թվականի հունվարի 1-ից:
ԼՐԱՑՈՒՄ 2
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Լաբորատորիաների համար Միջազգային չափանիշների (ԼՄՉ) նպատակն է ապահովել հետազոտությունների ճշգրիտ արդյունքների և ապացույց հանդիսացող տվյալների տրամադրումը, ինչպես նաև հասնել միանման և ներդաշնակ արդյունքների ու հաշվետվությունների ստացմանը բոլոր հավատարմագրված լաբորատորիաներից: 2009 թվականի ԼՄՉ-ը հաստատվեցին ՀՀԴԳ գործադիր կոմիտեի կողմից 2008 թվականի սեպտեմբերի 20-ին և ուժի մեջ մտան 2009 թվականի հունվարի 1-ից: 2009 թվականի ԼՄՉ-ը ներառում են մի շարք տեխնիկական լրամշակումներ` ներդաշնակեցնելով վերջինիս դրույթները 2009 թվականի համաշխարհային հակադոպինգային կանոնակարգի հետ: ԼՄՉ-ի նախորդ (2008 թ.-ի ԼՄՉ) տարբերակը, որը գործել է մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը, նույնպես հասանելի է Տեղեկատվության ներբեռնման կենտրոնում:
ԼՐԱՑՈՒՄ 3
ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ (ԹՄՉ)
Թեստավորման միջազգային չափանիշների (ԹՄՉ) նպատակն է ծրագրել արդյունավետ թեստավորում և պահպանել նմուշների ամբողջականությունը և ինքնությունը` մարզիկին տեղեկություններ տրամադրելուց սկսած մինչև նմուշները հետազոտության ուղարկելը: 2009թ-ի ԹՄՉ-ը, որոնք ուժի մեջ են 2009թ-ի հունվարի 1-ից, ՀՀԴԳ-ի կողմից շահագրգիռ կողմերի հետ ուղղակի խորհրդակցությունների միջոցով ընթացող վերանայման գործընթացի արդյունքն են` ի հավելումն Համաշխարհային հակադոպինգային կանոնակարգի վերանայման ընթացքում ներկայացված համապատասխան դիտողությունների: Որպես համատեղ աշխատանքի արդյունք` 2009թ-ի ԹՄՉ-ը հավանության արժանացան ՀՀԴԳ-ի գործադիր կոմիտեի կողմից 2008թ-ի մայիսի 10-ին: Տեղեկատվության ներբեռնման կենտրոնում զետեղված «Հարցեր և պատասխաններ» կայքէջում լուսաբանված կարևոր փոփոխությունների շարքում 2009թ-ի ԹՄՉ-ը ներառում են տեղեկատվության գտնվելու վայրի և բաց թողնված թեստերի մասին տեղեկություններ: ԹՄՉ-ի նախորդ (ԹՄՉ 2003) տարբերակը, որը գործել է մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը, նույնպես հասանելի է Տեղեկությունների ներբեռնման կենտրոնում: