«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 մարտի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11612168
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
16 մարտի 2012 թ. |
N 127-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
2012 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ, ՏՊԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԹԻՎ 104-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.
1. Հաստատել 2012 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը, համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի մարտի 14-ի «2011 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2010թ. դեկտեմբերի 28-ի թիվ 797-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» թիվ 104-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
հրամանի հավելվածի «15-րդ», «25-րդ» և «28-րդ» կետերը ուժը կորցրած ճանաչել:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Մ. Վարդանյան |
ՀաՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի մարտի16-ի թիվ 127-Ն հրամանի |
2012 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ ԵՎ ՏՊԱՔԱՆԱԿԸ
Հ/հ |
Փոստային վճարման պետական նշանների անվանումը |
Քանակը |
Գործողության մեջ դնելու ժամկետը |
Անվանագինը |
Տպաքանակը |
1. |
Հայկական բանակի ստեղծման 20-ամյակը |
2 նամականիշ |
I եռամսյակ |
50 000 x 2 |
200 |
2. |
Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության անդամակցության 20-ամյակը |
1 նամականիշ |
I եռամսյակ |
50 000 |
350 |
3. |
Վեցերորդ նույնատիպ թողարկում |
7 նամականիշ |
II եռամսյակ |
10 |
500 000 |
4. |
Տիգրան Չուխաջյանի ծննդյան 175-ամյակը |
1 նամականիշ |
II եռամսյակ |
330 |
40 000 |
5. |
Գայի (Հայկ Բժշկյանց) ծննդյան 125-ամյակը |
1 նամականիշ |
II եռամսյակ |
280 |
40 000 |
6. |
Ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ծննդյան |
1 նամականիշ |
II եռամսյակ |
280 |
40 000 |
7. |
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 20-ամյակը |
1 նամականիշ |
II եռամսյակ |
380 |
40 000 |
8. |
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը |
1 նամականիշով ծրար |
II եռամսյակ |
350 |
10 000 |
9. |
Միջազգային. Եվրոպա 2012. Այցելություն |
1 նամականիշ |
II եռամսյակ |
350 |
50 000 |
10. |
Հայկական տպագրության հիմնադրման 500-ամյակը. Երևանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք |
Գեղաթերթիկ 1 նամականիշով |
II եռամսյակ |
560 |
30 000 |
11. |
Կրոն. Էջմիածնի գանձեր |
3 նամականիշ |
II եռամսյակ |
200 |
40 000 x 3 |
12. |
Պերճ Պռոշյանի ծննդյան 175-ամյակը |
1 նամականիշ |
II եռամսյակ |
170 |
40 000 |
13. |
Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի ծննդյան 125-ամյակը |
1 նամականիշ |
II եռամսյակ |
170 |
40 000 |
14. |
Մանկական ֆիլատելիա |
2 նամականիշ |
II եռամսյակ |
100 |
40 000 x 2 |
15. |
Լուսինե Զաքարյանի ծննդյան 75-ամյակը |
1 նամականիշ |
II եռամսյակ |
220 |
40 000 |
16. |
Համատեղ թողարկում. Հայաստան-Ռումինիա |
1 նամականիշ |
III եռամսյակ |
380 |
120 000 |
17. |
Սայաթ-Նովայի ծննդյան |
Գեղաթերթիկ 1 նամականիշով |
III եռամսյակ |
560 |
30 000 |
18. |
Սպորտ. 30-րդ Օլիմպիական խաղեր. Լոնդոն |
3 նամականիշ |
III եռամսյակ |
170 |
40 000 x 3 |
19. |
Սպորտ. Հայաստանը՝ 2011 թվականի Շախմատի աշխարհի չեմպիոն |
2 նամականիշ |
III եռամսյակ |
200 |
50 000 x 2 |
20. |
Սպորտ. Օլիմպիական չեմպիոններ. Իսրայել Միլիտոսյան, Մնացական Իսկանդարյան, Հրաչյա Պետիկյան, Արմեն Նազարյան |
Գեղաթերթիկ 4 նամականիշով |
III եռամսյակ |
120 |
30 000 |
21. |
Հայաստանի ազգային պատկերասրահ |
2 նամականիշ |
III եռամսյակ |
220 |
40 000 x 2 |
22. |
Կրոն. Եկեղեցիներ |
Գեղաթերթիկ 3 նամականիշով |
III եռամսյակ |
200 |
30 000 |
23. |
Հայկական մշակույթ. «Անուշ» օպերա |
1 նամականիշով բացիկ |
III եռամսյակ |
240 |
1 000 |
23.1. |
Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 10-ամյակը |
1 նամականիշ |
III եռամսյակ |
230 | 40 000 |
23.2 |
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության 20-ամյակը |
1 նամականիշ |
III եռամսյակ |
330 | 40 000 |
24. |
Պետական պարգևներ. Փառքի շքանշան. Մովսես Խորենացու մեդալ |
1 նամականիշով միակողմանի 2 բացիկ |
IV եռամսյակ |
240 |
1 000 x 2 |
25. |
Համատեղ թողարկում. Հայաստան-Հնդկաստան |
2 նամականիշ |
IV եռամսյակ |
120 |
40 000 x 2 |
26. |
Մշակութային օջախներ |
1 նամականիշով 2 բացիկ |
IV եռամսյակ |
240 |
1 000 x 2 |
27. |
Հայաստանի Հանրապետության տեսարժան վայրեր |
1 նամականիշով բացիկ |
IV եռամսյակ |
240 |
1 000 |
28. |
Անանիա Շիրակացու ծննդյան 1400-ամյակը |
Գեղաթերթիկ 1 նամականիշով |
IV եռամսյակ |
870 |
30 000 |
29. |
Հայաստանի ֆլորա և ֆաունա. Կարմիր գիրք |
2 նամականիշ |
IV եռամսյակ |
230 |
40 000 x 2 |
30. |
Ավանդական արտադրություն. Կոնյակագործություն. Հայաստանում կոնյակի արտադրության 125-ամյակը |
1 նամականիշ |
IV եռամսյակ |
300 |
40 000 |
31. |
Թադևոս Մինասյանցի ծննդյան |
1 նամականիշ |
IV եռամսյակ |
170 |
40 000 |
32. |
Մետաքսյա Սիմոնյան |
1 նամականիշով միակողմանի բացիկ |
IV եռամսյակ |
240 |
1 000 |
33. |
Հնագիտական գտածոներ. Աշխարհի ամենահին կոշիկը և կնոջ փեշը՝ Արենի -1, Մ.թ.ա. 3880-3800թթ. |
2 նամականիշ |
IV եռամսյակ |
300 |
40 000 x 2 |
34. |
Հետախույզներ |
3 նամականիշ |
IV եռամսյակ |
200 |
40 000 x 3 |
35. |
Սուրբ Սարգսի տոնը |
1 նամականիշ |
IV եռամսյակ |
280 |
40 000 |
36. |
Նոր Տարի և Սուրբ Ծնունդ |
1 նամականիշ |
IV եռամսյակ |
220 |
50 000 |
(հավելվածը փոփ. 30.05.12 N 286-Ն, լրաց. 11.07.12 N 355-Ն, փոփ. 01.08.12 N 416-Ն, 10.08.12 N 439-Ն, լրաց. 24.08.12 N 473-Ն)
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |