«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 ապրիլի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11012185
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 մարտի 2012 թ. |
N 192-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ԿԳ նախարարության կանոնադրության 10-րդ կետի «իգ» ենթակետով՝
Հրամայում եմ`
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պարգևների ձևերը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պարգևների ներկայացման և շնորհման կարգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության և պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնի պետերին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
ՀՀ կրթության և գիտության նախարար` |
Ա. Աշոտյան |
Հավելված 1 ՀՀ ԿԳ նախարարի 2012 թվականի մարտի 19-ի թիվ 192-Ն հրամանի |
Ձև 1
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շ Ն Ո Ր Հ Ա Կ Ա Լ Ա Գ Ի Ր
Ձև 2
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պ Ա Տ Վ Ո Գ Ի Ր
Ձև 3
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ ՈՒ Շ Ա Մ Ե Դ Ա Լ
Հավելված 2 ՀՀ ԿԳ նախարարի 2012 թվականի մարտի 19-ի թիվ 192-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳ
1. Սույն կարգով սահմանվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) մասնագիտական գործունեություն իրականացնող և համակարգի զարգացման գործում ավանդ ունեցող անձանց, կազմակերպություններին նախարարության պարգևների ներկայացման և շնորհման ընթացքը:
2. Նախարարությունը պարգևատրում է սույն հրամանով հաստատված հավելված 1-ի շնորհակալագրով, պատվոգրով և ոսկե հուշամեդալով:
3. Նախարարության շնորհակալագիր, պատվոգիր տրվում է կրթության և գիտության ոլորտում գիտական, գիտամանկավարժական, մանկավարժական գործունեություն իրականացնող անձանց, ովքեր բարեխղճորեն և նվիրումով կատարում են իրենց մասնագիտական աշխատանքը, ինչպես նաև սովորողներին ու կրթությանը աջակցող, սատարող կազմակերպություններին: Ոսկե հուշամեդալը նախարարության բարձրագույն պարգևն է, որը տրվում է կրթության ոլորտում զգալի ավանդ և երկարամյա (15 տարի) անբասիր աշխատանք ունեցող անձանց, բարերարներին, կազմակերպություններին, կրթության և գիտության ոլորտում միջազգային համագործակցության զարգացման գործընթացին նպաստող անձանց և կազմակերպություններին:
4. Պարգևատրման գործընթացի կազմակերպման համար պատասխանատու է աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժինը:
5. Նախարարություն պարգևատրման համար միջնորդություն կարող են ներկայացնել ՀՀ նախարարությունները, գերատեսչությունները, ՀՀ մարզպետները (Երևանի քաղաքապետը), ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավարը, օտարերկրյա ուսումնական հաստատությունները, հասարակական և այլ կազմակերպություններ:
6. Նախարարության համապատասխան ստորաբաժանումները քննարկում և ամփոփում են պարգևատրման համար ներկայացված միջնորդագիր-դիմումը կամ գրությունը, որի հիման վրա պատրաստվում է զեկուցագիր-առաջարկ՝ նշելով պարգևատրման ձևը (ոսկե հուշամեդալ, պատվոգիր, շնորհակալագիր):
7. Հիմք ընդունելով զեկուցագիր-առաջարկը՝ աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժինը պատրաստում է հրամանի նախագիծ՝ պարգևատրման մասին:
8. ՀՀ կրթության և գիտության նախարարության պարգևի կարող են ներկայացվել ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ, կազմակերպություններ:
9. Միջնորդագրին կից նախարարություն են ներկայացվում՝
1) կենսագրական տվյալներ պարգևատրվող անձի վերաբերյալ, բնութագիր.
2) տեղեկություններ պարգևատրվող կազմակերպության վերաբերյալ:
10. Շնորհակալագրով, պատվոգրով և ոսկե հուշամեդալով պարգևատրման համար հաջորդականության պարտադիր պահանջ չկա: Ոսկե հուշամեդալով կարելի է պարգևատրել՝ շրջանցելով շնորհակալագրով և պատվոգրով պարգևները:
11. Նախարարության պարգևները հանձնում է նախարարը կամ նրա հանձնարարությամբ համապատասխան պաշտոնատար անձը:
12. Նախարարության ոսկե հուշամեդալով կրկնակի պարգևատրում չի կատարվում: