ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
2 մայիսի 2012 թ. ք. Երևան |
N 221-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՏԱԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ՄԵԿ ԱՎՏՈՄՈԲԻԼՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 4-րդ, 6-րդ և 8-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2012 թվականի ապրիլի 27-ի N 15/8 եզրակացությունը.
1. Կասեցնել անհատ ձեռնարկատեր ԱՐՏԱԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ տրամադրված 2009 թվականի ապրիլի 17-ի ՏԾ N 00654 լիցենզիայի գործողությունը` 2012 թվականի ապրիլի 24-ից մինչև 2012 թվականի դեկտեմբերի 28-ը:
2. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Մ. Վարդանյան |