«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 մարտի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 10212161
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 մարտի 2012 թ. |
N 33-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի ԹԻՎ ՔՀ-15-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ պարբերությամբ և 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա) ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի փետրվարի 10-ի «Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պայմանագրային հիմունքներով տեխնիկատնտեսական սպասարկման և այլ աշխատանքներ կատարելուն ներգրավելու մասին» թիվ ՔՀ-15-Ն հրամանը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հ. Թովմասյան |