«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հուլիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11612275
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
11 հուլիսի 2012 թ. |
N 355-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 127-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի մարտի 16-ի «2012 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի մարտի 14-ի թիվ 104-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 127-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը.
հրամանի հավելվածը լրացնել նոր «23.1» կետով, հետևյալ բովանդակությամբ՝
23.1. |
Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 10-ամյակը |
1 նամականիշ |
III եռամսյակ |
230 |
40 000 |
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները՝
1) Ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼԻ. 1887-1961. HOVSEP ORBELI» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի.
2) Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 10-ամյակը թեմային նվիրված «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ. ОРГАНИЗАЦИЯ ДОГОВОРА О КОЛЛЕКТИВНОЙ БЕЗОПАСНОСТИ» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի։
3. Գործողության մեջ դնել՝
1) Ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼԻ. 1887-1961. HՕVSEP ՕRBELI» նամականիշը, սահմանելով անվանագինը՝ 280 դրամ, տպաքանակը՝ 40 000 հատ.
2) Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 10-ամյակը թեմային նվիրված «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ. ОРГАНИЗАЦИЯ ДОГОВОРА О КОЛЛЕКТИВНОЙ БЕЗОПАСНОСТИ» նամականիշը, սահմանելով անվանագինը՝ 230 դրամ, տպաքանակը՝ 40 000 հատ։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Գ. Բեգլարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 1 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի հուլիսի 11-ի թիվ 355-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 2 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի հուլիսի 11-ի թիվ 355-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |