«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 հունվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11612065
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
17 հունվարի 2012 թ. ք. Երևան |
N 14-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները՝
1) Հայկական բանակի ստեղծման 20-ամյակը թեմային նվիրված «Հայկական բանակ 20 Armenian Army» և «Հայկական բանակ 20 Armenian Army» 2 նամականիշերի, համաձայն N 1 և N 2 հավելվածների:
2) Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության անդամակցության 20-ամյակը թեմային նվիրված «Հայաստանի Հանրապետությունը՝ Միավորված ազգերի կազմակերպության անդամ. Membership of the Republic of Armenia in the United Nations» նամականիշի, համաձայն N 3 հավելվածի:
2. Գործողության մեջ դնել՝
1) Հայկական բանակի ստեղծման 20-ամյակը թեմային նվիրված «Հայկական բանակ 20 Armenian Army» և «Հայկական բանակ 20 Armenian Army» 2 նամականիշերը, սահմանելով անվանագինը՝ 280 և 200 դրամ, տպաքանակը՝ յուրաքանչյուրից 50000 հատ:
2) Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության անդամակցության 20-ամյակը թեմային նվիրված «Հայաստանի Հանրապետությունը՝ Միավորված ազգերի կազմակերպության անդամ. Membership of the Republic of Armenia in the United Nations» նամականիշը, սահմանելով անվանագինը՝ 350 դրամ, տպաքանակը՝ 50000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Մ. Վարդանյան |
Հաստատված է
Հավելված 1 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի հունվարի 17-ի թիվ 14-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |
Հաստատված է
Հավելված 2 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի հունվարի 17-ի թիվ 14-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |
Հաստատված է
Հավելված 3 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի հունվարի 17-ի թիվ 14-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |