«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 օգոստոսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10211391
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ,
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
12 օգոստոսի 2011 թ. |
N 122-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 37-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի մարտի 30-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման կամ պետական հաշվառման փաստաթղթերի պահպանման կարգը սահմանելու մասին» N 37-Ն հրամանով հաստատված կարգի 2-րդ և 3-րդ կետերում «ստորաբաժանումներում» բառերը փոխարինել «բաժնում» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
|
Գ. Մուրադյան |