«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 հունվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11012020
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 դեկտեմբերի 2011 թ. |
N 1351-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 60-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2008 թվականի փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդին ներկայացվող պահանջները (չափանիշները) հաստատելու մասին» N 60-Ն հրամանի հավելված 1-ի 2-րդ կետի 2-րդ ենթակետի «կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ» բառակապակցությունից հետո լրացնել «, կամ կառավարման ոլորտի առնվազն 5 տարվա ստաժ (վերջին 10 տարիների ընթացքում)» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությանը և իրավաբանական վարչությանը` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Ա. Աշոտյան