ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
20 սեպտեմբերի 2011 թ. |
N 546-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՖԱՍՏ ԿԱՐԳՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԹԻՎ ՓԿ-013 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության փոստային կապի բնագավառի լիցենզավորող հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 17-ի N 3 եզրակացությունը և «ՖԱՍՏ ԿԱՐԳՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2011 թվականի օգոստոսի 31-ի դիմումը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից 2010 թվականի հոկտեմբերի 18-ին տրամադրված թիվ ՓԿ-013 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին.
ուժը կորցրած ճանաչել «ՖԱՍՏ ԿԱՐԳՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2010 թվականի հոկտեմբերի 18-ին տրամադրված` փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների ծառայությունների մատուցման ՓԿ-013 լիցենզիան:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Մ. Վարդանյան |