«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11506341
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
24 օգոստոսի 2006 թ. ք. Երևան |
N 145-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ (ՄԱՐԶԱՅԻՆ) ԿԵՆՏՐՈՆԻ, ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԵՎ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՌԱԿՈՂՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԵՎ ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏ-ՊԱՀԱՆՋԱԳՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի «Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի N 222 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 983-Ն որոշման 2-րդ կետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային (մարզային) կենտրոնի, գործազուրկի և գործատուի միջև կնքվող թափուր աշխատատեղը համալրելու մասին եռակողմ պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
բ) այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրի ձևերը` համաձայն N 2 հավելվածի և N 3 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Վարդանյան
Հավելված N 1 |
Ձև
ՕՐԻՆԱԿԵԼԻ ԵՌԱԿՈՂՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ (ՄԱՐԶԱՅԻՆ) ԿԵՆՏՐՈՆԻ, ԱՅԼ ՎԱՅՐ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ԱՆՁԻ ԵՎ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 11.08.11 N 63-Ն)
ք.____________ |
«___» __________ 201 թ. |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային (մարզային) կենտրոնը (այսուհետ` տարածքային կենտրոն) ___________________________________________________________________
(տարածքային կենտրոնի անվանումը)
ի դեմս տնօրեն ____________________________________________________________________ -ի, |
_____________________________________ կազմակերպության ղեկավար (այսուհետ` (կազմակերպության անվանումը) |
գործատու) ի դեմս _____________________________________________________________________ և (ազգանունը, անունը, հայրանունը) |
որպես այլ վայր աշխատանքի գործուղվող անձ (այսուհետ` անձ) ի դեմս ________________________ (ազգանունը, անունը, հայրանունը, հաշվառման քարտի համարը) |
կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին`
I. Պայմանագրի առարկան
1. Պայմանագրի առարկան տարածքային կենտրոնի առաջարկությամբ այլ վայր աշխատանքի գործուղվող անձի նյութական ծախսերի հատուցումն է:
II. Կողմերի պարտականությունները
2. Անձը պարտավոր է.
1) սույն պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում առևտրային բանկում իր անվամբ բացել բանկային հաշիվ և այդ մասին եռօրյա ժամկետում տեղյակ պահել տարածքային կենտրոնի տնօրենին` հայտնելով իր անվամբ բացված բանկային հաշվի համարը և բանկի ռեկվիզիտները.
2) սույն պայմանագրում նշված ժամկետում անցնել աշխատանքի _________________
________________________________________________________________________________ -ում |
_________________մասնագիտությամբ, ________________ պաշտոնում աշխատանք կատարելու համար.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել ստացած ֆինանսական միջոցները` դրանք նպատակային չօգտագործելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 7-րդ, 12-րդ, 13-րդ կետերի, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ կետերում սահմանված հիմքերով աշխատանքից ազատվելու դեպքերում:
Հետ վերադարձվող ֆինանսական միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական բաժիններում նախարարության աշխատակազմի անվամբ բացված գանձապետական հաշիվներին:
3. Գործատուն պարտավոր է.
1) ____ _________ ___________ 201 թ. |
___________________________________ անձին |
ընդունել աշխատանքի նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) տարածքային կենտրոնի պահանջի դեպքում ներկայացնել տեղեկանք` անձի աշխատանքային գործունեության վերաբերյալ.
3) անձի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել տարածքային կենտրոնին:
4. Մինչ պայմանագրում նշված ժամկետը լրանալը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի սահմանված հիմքով աշխատանքից ազատվելու դեպքերում այլ վայր աշխատանքի գործուղված անձին տրամադրված ֆինանսական միջոցները ենթակա են հետ վերադարձման անձի և գործատուի կողմից 50%/50% համամասնությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` դրանք փոխանցելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական բաժիններում նախարարության աշխատակազմի անվամբ բացված գանձապետական հաշիվներին:
5. Տարածքային կենտրոնի տնօրենը պարտավոր է.
Սույն պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 983-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում ապահովել առևտրային բանկում անձի անվամբ բացված բանկային հաշվին այլ վայր աշխատանքի գործուղման համար ֆինանսական միջոցների փոխանցումը:
III. Կողմերի իրավունքները
6. Անձը իրավունք ունի.
1) տարածքային կենտրոնից պահանջել` ապահովելու առևտրային բանկում իր անվամբ բացված բանկային հաշվի համարին այլ վայր աշխատանքի գործուղման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 983-Ն որոշմամբ սահմանված գումարի փոխանցումը, այդ թվում` միանվագ ֆինանսական աջակցության գումարը.
2) գործատուից պահանջել աշխատանքային պայմանագրով նախատեսված գործատուի պարտավորությունների կատարում, այդ թվում` սահմանված ժամկետներում աշխատավարձի վճարում:
7. Գործատուն իրավունք ունի.
Անձից պահանջել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարում:
8. Տարածքային կենտրոնի տնօրենն իրավունք ունի.
1) անձի և գործատուի կողմից սույն պայմանագրում նշված պարտավորությունների չկատարման դեպքում լուծել սույն պայմանագիրը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն պայմանագրով սահմանված կարգով պահանջել վերադարձնել ստացված ֆինանսական միջոցները.
2) սույն պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում, ըստ անհրաժեշտության, գործատուից պահանջել տեղեկանք անձի աշխատանքային գործունեության մասին:
9. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմերին:
IV. Եզրափակիչ դրույթներ
10. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են կողմերի փոխհամաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
11. Սույն պայմանագիրը կազմված է երեք հավասարազոր օրինակից և պահվում է կնքող կողմերի մոտ:
12. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում և կողմերի համար պարտադիր է դառնում կնքելու պահից:
Տարածքային կենտրոն |
______________________________________________________ |
Տնօրեն______________________________ |
____________________________ |
«____» ____________ 201 թ. | |
Կ. Տ. | |
Գործատու____________________________ (անվանումը) |
__________________________ (գտնվելու վայրը) |
Տնօրեն______________________________ (անունը, ազգանունը) |
_____________________ (ստորագրությունը) |
«____» ____________ 201 թ. | |
Կ. Տ. | |
Անձ__________________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) |
_____________________ (ստորագրությունը) |
___________________________________________________________________
(անձնագրի համարը, բնակության վայրը) |
«____» ____________ 201 թ. |
Հավելված N 2 |
Ձև
Հ Ա Յ Տ - Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր
______________201 թ. «Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի և
(ամիս)
աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամի նյութական ծախսերի հատուցման» ծրագրի ֆինանսավորման
Հ/Հ |
Անձի անունը, հայրանունը, |
Անձնագրի սերիան, համարը |
Սոցիալական քարտի համարը |
Նոր մշտական (ժամանակավոր) |
Բանկային |
Պահանջվող |
1. |
||||||
2. |
(տարածքային (մարզային) կենտրոնի անվանումը) ________________ _______________ Կ. Տ. Տնտեսագիտական բաժնի պետ ________________ (անունը, ազգանունը)
(հավելվածը խմբ. 10.09.08 N 121-Ն, 11.08.11 N 63-Ն)
«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության
____________________________________
զբաղվածության տարածքային (մարզային) կենտրոնի տնօրեն
(անունը, ազգանունը)
(ստորագրությունը)
________________
(ստորագրությունը)
«_____» ______________ 201 թ.
Հավելված N 3 |
Ձև
Հ Ա Յ Տ - Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր
___________________201 թ. «Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի և
(ամիս)
աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամի նյութական ծախսերի հատուցման» ծրագրի ֆինանսավորման
Հ/Հ |
Զբաղվածության |
Ֆինանսավորվող |
Պահանջվող գումարը |
1. |
|||
2. |
«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ _________________ |
________________ | |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) | |
Կ. Տ. |
| |
Տնտեսագիտական բաժնի պետ ________________ |
________________ | |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) | |
«_____» ______________ 201 թ. |
(հավելվածը փոփ. 10.09.08 N 121-Ն, խմբ. 11.08.11 N 63-Ն)