«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 հուլիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11311354
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
6 հուլիսի 2011 թ. |
N 780-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1050-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում քննիչի պաշտոնում նշանակվելու համար քննություններ անցկացնելու կարգն առավել արդյունավետ դարձնելու և քննությունների ընթացքը կանոնակարգելու նպատակով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում քննիչի պաշտոնում նշանակվելու համար քննություններ անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 1050-Ն հրամանում՝
1) 5-րդ կետում «ոչ շուտ, քան նախորդ քննության արդյունքների ամփոփման օրը,» բառերը փոխարինել «յուրաքանչյուր տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին» բառերով,
2) լրացնել նոր «37.1.» կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«37.1. Քննիչի այն թեկնածուն, ով ունի դատախազի, քննիչի պաշտոնում 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ և, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 3 տարի, ազատվում է քննության գրավոր փուլից և մասնակցում է միայն բանավոր փուլին՝ հարցազրույցին:»:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գասպարյանին՝ ստանձնել հրամանի կատարման վերահսկողությունը:
Պաշտպանության նախարար |
Ս. Օհանյան |