ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2007 թվականի N 1129-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2007-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «բ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2007-2009 թվականների ընթացքում կատարման ենթակա` պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
|
|
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2007-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿԸ
«Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2007-2009 թվականների ընթացքում կատարման ենթակա` պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ծրագիրը (այսուհետ` ծրագիր) հիմնված է «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և 2001 թվականի մարտի 16-ին Մոսկվա քաղաքում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության (այսուհետ` ԱՊՀ) միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի մասին» համաձայնագրի դրույթների վրա և կանոնակարգում է «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Հայպետհիդրոմետ) կողմից 2007-2009 թվականների ընթացքում կատարման ենթակա` պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքները` ուղղված հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների դիտարկումների` պետական ցանցում իրականացվող մոնիթորինգի արդյունքում ստացվող տեղեկատվությամբ հասարակության, պետական իշխանության մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պահանջմունքների բավարարմանը, գիտակցելով այդ տեղեկատվության կարևորությունը`
1) պետության անվտանգության ապահովման,
2) տնտեսական և բնապահպանական բնույթի որոշումների ընդունման,
3) բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից, այդ թվում` վտանգավոր հիդրոօդերևութաբանական պայմաններից, տնտեսության և բնակչության պաշտպանության,
4) եղանակակլիմայական պայմանների, այլ հիդրոօդերևութաբանական և հելիոերկրաֆիզիկական երևույթների համընդգրկուն փոփոխությունների ուսումնասիրման,
5) միջազգային հիդրոօդերևութաբանական ցանցի հետ Հայաստանի Հանրապետության պետական հիդրոօդերևութաբանական ծառայության գործունեության միասնականացման,
6) այլ հարցերում։
Ծրագիրը կազմվել է դիտարկումների ցանցի օբյեկտների գործունեությունը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի հիման վրա և նախատեսում է 2007 թվականին շահագործման հանձնել Ծաղկաձորի ավտոմատ օդերևութաբանական կայանը` ջրաչափական դիտակետով, և Որոտան-Կեչուտի հիդրոլոգիական դիտակետը, իսկ 2008 թվականի հունվարի 1-ից` Արթիկի ագրոօդերևութաբանական դիտակետը վերակազմավորել օդերևութաբանական կայանի:
Ծրագրում օգտագործված հիմնական հասկացություններն ունեն նույն իմաստը, որոնք ներկայացված են «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:
2. ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
Հայպետհիդրոմետը, համաձայն «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և այդ կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1872-Ն որոշման 10-րդ կետի, որպես պետական հիդրոօդերևութաբանական ծառայություն, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տարածքային կառավարման մարմինները, բնակչությանը, տնտեսության տարբեր ճյուղերն ապահովում է հիդրոօդերևութաբանական փաստացի պայմանների և դրանց սպասվող փոփոխությունների, կլիմայի ներկա և ապագա վիճակի մասին տեղեկատվությամբ` անբարենպաստ հիդրոօդերևութաբանական պայմաններից բնակչությանը և տնտեսությունը պաշտպանելու, մարդկանց կյանքին և սեփականությանն սպառնացող վտանգի ու հնարավոր վնասի նվազեցման, շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցության կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով։
3. ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
Հանրապետության տարածքում` մթնոլորտում և գետնի մակերևույթին տեղի ունեցող ֆիզիկական երևույթների ուսումնասիրման նպատակով` 44 օդերևութաբանական, այդ թվում` 6 բարձր լեռնային դժվարամատչելի և 3 մասնագիտացված կայաններում` լրիվ ծրագրով, իսկ 38 հիդրոլոգիական և 2 ագրոօդերևութաբանական դիտակետերում` կրճատ ծրագրով` միայն օդի ջերմաստիճանի, տեղումների, մթնոլորտային երևույթների և ձյան բարձրության, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (այսուհետ` ՀՕԿ) կողմից սահմանված կարգով և միջազգային ստանդարտներին համապատասխան` ժամը 00-ին, 03-ին, 06-ին, 09-ին, 12-ին, 15-ին, 18-ին և 21-ին (Գրինվիչի ժամանակով), իսկ մթնոլորտային երևույթների և եղանակի վիճակի նկատմամբ` շուրջօրյա, իրականացվելու են դիտարկումներ հետևյալ օդերևութաբանական տարրերի նկատմամբ`
| Աշխատանքների (տարրերի) անվանումները | Կատարման հաճախականությունը և ժամկետը |
| 1 | 2 |
| 1. Օդի ջերմաստիճան | շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ |
| նվազագույն | |
| առավելագույն | |
| ժամկետային | |
| 2. Հողի մակերևույթի ջերմաստիճան | շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ |
| նվազագույն | |
| առավելագույն | |
| ժամկետային | |
| 3. Հողախորքային ջերմաստիճան | շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ |
| ըստ ծնկավոր ջերմաչափի | |
| ըստ հողախորքային հանովի ջերմաչափի | |
| 4. Քամի | շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ |
| ուղղությունը | |
| միջին արագությունը | |
| առավելագույն արագությունը | |
| 5. Տեսանելիություն | շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ |
| 6. Ամպամածություն | շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ |
| ամպերի բարձրությունը | |
| ամպերի ձևը | |
| 7. Եղանակի վիճակը | շուրջօրյա |
| դիտարկման ժամկետի եղանակը | |
| միջժամկետային եղանակը | |
| մթնոլորտային երևույթներ | |
| 8. Խոնավություն | շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ |
| հարաբերական | |
| հագեցվածության պակասորդը | |
| պորցիալ ճնշումը | |
| ցողի կետը | |
| 9. Ճնշում | շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ |
| կայանի բարձրության վրա | |
| ծովի մակարդակի վրա | |
| բարոմետրական տենդենցի տեսակը | |
| բարոմետրական տենդենցի մեծությունը | |
| 10. Տեղումների քանակը | յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |
| ըստ տեղումնաչափի | |
| ըստ անձրևագրիչի | |
| 11. Տեղումների ձևը և տեսակը | յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |
| 12. Գոլորշիացում | շուրջօրյա, յուրաքանչյուր 4 ժամը մեկ անգամ |
| 13. Ձնածածկույթի (առկայության դեպքում)` | |
| բարձրությունը | օրական մեկ անգամ |
| խտությունը | երթուղային, յուրաքանչյուր 5 օրը մեկ անգամ |
| ջրի պաշարի որոշումը | երթուղային, յուրաքանչյուր 5 օրը մեկ անգամ |
| աստիճանը | օրական մեկ անգամ |
| 14. Մթնոլորտային երևույթներ | շուրջօրյա |
| տեսակը | |
| սկիզբը | |
| վերջը | |
| 15. Սառցակալում | օրական մեկ անգամ |
| տեսակը | |
| չափերը | |
| 16. Վտանգավոր երևույթներ | շուրջօրյա |
4. ԱԵՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
Օրական մեկ անգամ մթնոլորտի ռադիոզոնդարկման իրականացում` Գրինվիչի ժամանակով 00 ժամին, Երևանի աերոլոգիական կայանում` մինչև 30 կմ բարձրությամբ մթնոլորտի տարբեր շերտերի հիմնական օդերևութաբանական պարամետրերի` ջերմաստիճանի, խոնավության, ճնշման, քամու ուղղության և արագության ուսումնասիրման նպատակով։
5. ՀԵԼԻՈԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
Ակտինոմետրիական դիտարկումներ
Շուրջօրյա` յուրաքանչյուր 4 ժամը մեկ անգամ, դիտարկումների իրականացում 7 կայաններում (Երևան, Տաշիր, Գյումրի, Համբերդ, Մարտունի, Սևան, Որոտանի լեռնանցք) արեգակի և երկրի ճառագայթման հաշվեկշռի բաղադրիչների` ուղիղ ճառագայթման, ցրված ճառագայթման, անդրադարձված ճառագայթման, ջերմային հաշվեկշռի, գումարային ճառագայթման հաշվեկշռի, մակերեսի ալբեդոյի նկատմամբ։
Օզոնամետրիական դիտարկումներ
Շուրջօրյա` յուրաքանչյուր ժամը մեկ անգամ, Երևանի Արաբկիր կայանում` «Մ-124» սարքով, իսկ Համբերդ կայանում` Դոբսոնի սպեկտրաֆոտոմետրով մթնոլորտում օզոնի ընդհանուր պարունակության դիտարկումների կատարում:
6. ԱԳՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
Ագրոօդերևութաբանական դիտարկումների իրականացում Երևանի մասնագիտացված ագրոօդերևութաբանական կայանում, օդերևութաբանական ցանցի 37 կայաններում և 2 դիտակետերում` շուրջ 30 գյուղատնտեսական մշակաբույսերի նկատմամբ, խոտհարքներում և արոտավայրերում։
| Աշխատանքների (տարրերի) անվանումները | Կատարման հաճախականությունը և (կամ) ժամկետը |
| 1. Ըստ բույսերի զարգացման փուլերի | վեգետացիայի շրջանում |
| բարձրությունը | |
| խտությունը | |
| բերքատվությունը | |
| բերքի կառուցվածքը | |
| կանաչ զանգվածի որոշումը | |
| գնահատականը (վիճակի գնահատումը) | |
| 2. Երթուղային հետազոտություններ | |
| աշնանային | աշնանը, մեկ անգամ |
| գարնանային | գարնանը, մեկ անգամ |
| 3. Աշնանացանի կենսունակության որոշումը | հունվար, փետրվար ամիսներին |
| 4. Գարնանային հետազոտություններ` | |
| աշնանացանի վիճակը | ապրիլ ամսին |
| արոտավայրերի վիճակը | մայիս, հունիս ամիսներին |
| 5. Հողի մակերևույթի վիճակի որոշումը | վեգետացիոն շրջանի զույգ օրերին |
| չորությունը | |
| խոնավությունը | |
| 6. Հողի վարելաշերտերի խոնավության որոշումը` գործիքային եղանակով | վեգետացիոն շրջանում` ամսական 3 անգամ |
| 7. Գոլորշիացումը հողի մակերևույթից | մայիս-հոկտեմբեր ամիսներին, ամենօրյա |
7. ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
Հիդրոլոգիական ռեժիմային ուսումնասիրությունների իրականացում 7 գետավազանային (Քասախ-Սևջուր, Սևան-Հրազդան, Դեբեդ, Ախուրյան, Արփա, Որոտան, Աղստև) հիդրոլոգիական կայանների 86 գետային, 4 ջրամբարային և 4 լճային դիտակետերում.
| Աշխատանքների (տարրերի) անվանումները | Կատարման հաճախականությունը և (կամ) ժամկետը |
| 1) գետերում` | |
| ջրի ելքը (ծախսը) | հորդացման շրջանում` ամսական 3-4 անգամ, մյուս ամիսներին` 1-2 անգամ |
| ջրի մակարդակը | յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |
| ջրի ջերմաստիճանը | յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |
| սառցային երևույթները | երևույթի առկայության դեպքում |
| 2) Սևանա լճի վրա, նավի միջոցով | առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ |
| ջրի ջերմաստիճանը տարբեր խորություններում | |
| ալիքի բարձրությունը | |
| ջրի թափանցելիության սահմանը | |
| 3) Սևանա լճի ավազանի 3 կայաններում (Սևան, Մարտունի, Յանըղ) | շուրջօրյա, յուրաքանչյուր 4 ժամը մեկ անգամ |
| գոլորշիացման դիտարկումներ | |
| 4) Սևանա լճի 4 դիտակետերում (Սևան, Շորժա, Կարճաղբյուր, Մարտունի) | յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |
| լճի մակարդակի և ջերմաստիճանի դիտարկումներ | |
| 5) Ազատի, Ախուրյանի, Ապարանի և Արփիի ջրամբարներում | յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |
| ջրի ջերմաստիճանը | |
| ջրի ծավալը | |
| ջրի մակարդակը | |
| սառցային երևույթները | երևույթի առկայության դեպքում |
8. ՌԱԴԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
Հիդրոօդերևութաբանական ցանցի 34 կայաններում, այդ թվում` 14 հենակետային կայաններում` ռադիոլոգիական իրավիճակի վերաբերյալ ամեն օր, Գրինվիչի ժամանակով ժամը 06.00-ին` գամմա ֆոնի չափումների իրականացում։ Երևանյան լաբորատորիայում ամեն օր մթնոլորտային նստվածքներում ռադիոակտիվ նյութերի կոնցենտրացիայի, իսկ ամսական մեկ անգամ` Հայկական ատոմային էլեկտրակայանի շրջակայքի 30 կմ շառավղով գոտուց բերված ջրի, օդի, հողի նմուշների գումարային բետտա ռադիոակտիվության չափումների իրականացում։
9. ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
1. Կազմել և ավարտել կլիմայական տեղեկագրերը`
1) Արարատի մարզի համար` 2007 թվականի դեկտեմբեր,
2) Վայոց ձորի մարզի համար` 2008 թվականի դեկտեմբեր,
3) Սյունիքի մարզի համար` 2009 թվականի դեկտեմբեր:
2. Հավաքագրել, վերլուծել, ամփոփել Հայաստանի Հանրապետության տարածքի կլիմայական տվյալները և յուրաքանչյուր տարվա փետրվար ամսին հաշվետվություն ներկայացնել ՀՕԿ-ի RA-VI տարածաշրջանային կենտրոն:
3. Լրամշակել և կատարելագործել Հայաստանի Հանրապետության տարածքի ջերմաստիճանի և տեղումների ամսական, սեզոնային և տարեկան գնահատման ու կանխատեսման մոդելները (2007-2009 թթ.):
4. Կատարելագործել և փորձարկել Հայաստանի մթնոլորտի օդի աղտոտվածության մոդելը (2007 թ.):
5. Լրամշակել և կատարելագործել Հայաստանի Հանրապետության տարածքի համար ջերմաստիճանի և տեղումների կարճաժամկետ կանխատեսման մեթոդը (2007-2009 թթ.):
6. Ուսումնասիրել գետային ավազանների ջրային ռեսուրսների փոփոխությունները`
1) Աղստևի ավազանի` 2007 թ.,
2) Որոտանի ավազանի` 2008 թ.,
3) Դեբեդի ավազանի` 2009 թ.:
7. Մշակել և փորձարկել երաշտային պայմանների ու գյուղատնտեսական բերքի կորուստների գնահատման և կանխատեսման մեթոդիկաներ`
1) Տավուշի մարզ` 2007 թ.,
2) Սյունիքի մարզ` 2008 թ.,
3) Վայոց ձորի մարզ` 2009 թ.:
8. Փորձարկել Սևանա լճի ակտիվ ջրատվության գնահատման և կանխատեսման մեթոդը` որպես լճի ջրային ռեսուրսների կառավարման ու պլանավորման նախադրյալ (2007-2009 թթ.):
9. Մշակել Հայաստանի Հանրապետության տարածքի գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի կանխատեսման մեթոդներ`
1) բոլոր հացահատիկային մշակաբույսեր` 2007 թ.,
2) կարտոֆիլ` 2008 թ.,
3) բանջարանոցային մշակաբույսեր` 2009 թ.:
10. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Կանխատեսումների, տեղեկագրերի, տարեգրերի պատրաստում, ծառայությունների մատուցում և ՀՕԿ-ի համաշխարհային ու տարածաշրջանային կենտրոններին տեղեկատվության հաղորդում.
| Տեղեկատվության անվանումը | Տեղեկատվության տրամադրման հաճախականությունը և (կամ) կատարման ժամկետը |
| 1 | 2 |
| Եղանակի քարտեզ | ամենօրյա |
| Հիդրոօդերևութաբանական տեղեկագիր | ամենօրյա |
| Եղանակային պայմանների կանխատեսում | յուրաքանչյուր ամիս |
| Տեսություններ դիտված եղանակային պայմանների մասին | յուրաքանչյուր ամիս |
| Տեսություններ դիտված և սպասվող երևույթների մասին | յուրաքանչյուր շաբաթ |
| Հանրային հեռուստատեսության համար մեկ օրվա օդերևութաբանական կանխատեսում | ամենօրյա |
| Ազգային ռադիոյի համար եղանակի տեսություն (օրական, շաբաթական կանխատեսումներ) | ամենօրյա, յուրաքանչյուր շաբաթ |
| Երևան քաղաքի եղանակի կանխատեսում` մեկ օրվա համար | ամենօրյա |
| Հանրապետության 10 մարզերի համար հիդրոօդերևութաբանական տեղեկագրի պատրաստում | ամենօրյա |
| Հիդրոօդերևութաբանական սպասվելիք կամ դիտված վտանգավոր երևույթների և արտակարգ իրավիճակների վերաբերյալ տեղեկատվության պատրաստում | ամենօրյա |
| Պետական լրատվամիջոցների համար կանխատեսումներ, տեսություններ | ամենօրյա |
| Հիդրոօդերևութաբանական պայմանների տեսություն և կանխատեսումներ` հանրապետության զինված ուժերի համար | ամենօրյա |
| Աերոսինօպտիկական նյութեր և կանխատեսումներ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության համար | ամենօրյա |
| Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության և գեոմագնիսական դաշտի վիճակի փոփոխությունների գնահատում ու կանխատեսում | ամենօրյա |
| Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին հիդրոօդերևութաբանական տեղեկատվությամբ և կանխատեսումներով ապահովում | ամենօրյա |
| Շահագրգիռ կազմակերպություններին և բնակչությանն ահազանգում հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների մասին` ըստ սահմանված կարգի | ըստ երևույթների առկայության |
| Երևանի քաղաքապետարանի` հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների վերաբերյալ տեղեկատվությամբ և կանխատեսումներով ապահովում | ամենօրյա |
| Գարնանային հորդացումների տարրերի կանխատեսում | միանգամյա, մարտ-ապրիլ ամիսներին |
| Գետերի ամսական ծախսերի կանխատեսում | ամսական |
| Գետերի միջին վեգետացիոն ծախսերի կանխատեսում | տարեկան մեկ անգամ |
| Գետերի միջին եռամսյակային ծախսերի կանխատեսում | յուրաքանչյուր եռամսյակ |
| Գետերի տասնօրյակային ծախսերի կանխատեսում | յուրաքանչյուր տասնօրյակ |
| Գետերի միջին օրական ծախսերի կանխատեսում | ամեն օր |
| Ձյան կուտակումների վերաբերյալ տեղեկանք | միանգամյա, մարտ ամսին |
| Սևանա լճի ջրային հաշվեկշիռը | ամսական |
| Սևանա լճի մակարդակը | ամենօրյա |
| Գետերի մակարդակի և ծախսի մասին տվյալներ | ամենօրյա |
| գ. Հրազդան-Հրազդան դիտակետում ջրի մակարդակի (ծախսի) մասին հաճախակի տվյալներ | ապրիլ-հունիս ամիսներին, պարբերաբար |
| Սևանա լճից ջրի բացթողումների քանակի մասին տվյալներ | ամենօրյա |
| Սելավային երևույթների ուսումնասիրություններ | մայիս-հոկտեմբեր ամիսներին |
| սելավային հանույթներ | |
| սելավային հոսքի պարամետրերի որոշում | |
| սելավի հետևանքով վնասված օբյեկտների քարտեզագրում և լուսանկարահանում | |
| Ձնահյուսերի ուսումնասիրություններ | դեկտեմբեր-մայիս ամիսներին |
| տեղեկություն ձնահյուսերի առկայության, դրանց հնարավոր անցման տեղի, ժամանակի, հզորության և չափերի մասին | ըստ առկայության |
| Գետերի հուների դեֆորմացիաների ուսումնասիրություններ | տարվա առաջին կիսամյակում |
| Հայաստանի Հանրապետության գետերի ավազաններում երթուղային ձյունաչափական աշխատանքներ | մարտ ամսին |
| Տեղեկանք լեռնային և նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենի ցանքի պայմանների մասին | 1-2 անգամ, աշնանը |
| Տեղեկանք աշնանացան ցորենի ձմեռման պայմանների մասին | 2 անգամ, փետրվար-մարտ ամիսներին |
| Տեղեկանք աշնանացանի վիճակի մասին | 2-3 անգամ, փետրվար- մարտ ամիսներին |
| Աշնանացան ցորենի ձմեռման պայմանների և վնասվածության մասին տեղեկանք` ըստ կենսունակության որոշման տվյալների | 2 անգամ, փետրվար-մարտ ամիսներին |
| Աշնանացան ցորենի վիճակի կանխատեսումը վեգետացիայի սկզբին | մեկ անգամ, գարնանը |
| Աշնանացան ցորենի վեգետացիայի սկզբին լեռնային շրջաններում խոնավության պաշարների կանխատեսում | մեկ անգամ, գարնանը |
| Աշնանացան ցորենի մոմային հասունացման ժամկետների մասին տեղեկանք | մեկ անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում |
| Աշնանացան ցորենի հասկակալման ժամկետների կանխատեսումն առանձին շրջաններում | մեկ անգամ գարուն-ամառ ժամանակահատվածում |
| Աշնանացան ցորենի միջին հանրապետական բերքատվության կանխատեսումը հասկակալման ժամանակ | մեկ անգամ, ամռանը |
| Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում` | գարուն-ամառ ժամանակահատվածում |
| վեգետացիայի վերսկսման ժամանակ | մեկ անգամ, գարնանը |
| ցողունակալման ժամանակ | մեկ անգամ, գարնանը |
| հասկակալման ժամանակ | մեկ անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում |
| Տեղեկանք հովտային շրջաններում վաղահաս կարտոֆիլի ցանքի ժամկետների վերաբերյալ | մեկ անգամ, փետրվար-մարտ ամիսներին |
| Կարտոֆիլի միջին հանրապետական բերքատվության կանխատեսում | մեկ անգամ, գարնանը |
| Տեղեկանք ջերմասեր մշակաբույսերի ցանքի ժամկետների մասին` Արարատյան հովտում և նախալեռնային շրջաններում | մեկ անգամ, գարնանը |
| Բանջարաբոստանային մշակաբույսերի հանրապետական բերքատվության կանխատեսում | մեկ անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում |
| Ծիրանի և դեղձի ծաղկման ժամկետների կանխատեսում | մեկ անգամ, գարնանը |
| Ծիրանի բերքատվության կանխատեսում | մեկ անգամ, գարնանը |
| Արարատյան հովտում խաղողի ծաղկման ժամկետների կանխատեսում | մեկ անգամ, գարնանը |
| Խաղողի միջին հանրապետական բերքատվության կանխատեսում | մեկ անգամ, գարնանը |
| Լեռնային խոտհարքներում խոտի համախառն բերքատվության կանխատեսում | մեկ անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում |
| Գարնանացան գարու բերքատվության կանխատեսումը հանրապետությունում` ըստ զարգացման ֆազերի | 2-3 անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում |
| Հողի խոնավության պաշարների կանխատեսումը վեգետացիայի սկսվելուց առաջ` ըստ գոտիների 0-20 սմ, 0-80 սմ հողաշերտերում | մեկ անգամ, գարնանը |
| Տասնօրյակային ագրոտեղեկագրեր | յուրաքանչյուր տասնօրյակ |
| Բույսերի ձմեռային հանգստի շրջանի ագրոօդերևութաբանական տեղեկագիր | ամսական, ձմռան ընթացքում |
| Հարավային նախալեռնային գոտում աշնանացան ցորենի բերքահավաքի ժամանակ սպասվող ագրոկլիմայական պայմանների մասին տեղեկանք | մեկ անգամ, ամռանը |
| Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և Արագածոտնի մարզերի կլիմայական տեղեկագրերի հրատարակում | 2007-2009 թթ. |
| Տեղումների երկարաժամկետ կանխատեսման մեթոդի մշակում | 2007-2009 թթ. |
| Աղստևի, Որոտանի, Դեբեդի գետային ավազանների ջրային ռեսուրսների փոփոխությունների ուսումնասիրում | 2007-2009 թթ. |
| Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի համար երաշտային պայմանների ու գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի կորուստների գնահատման և կանխատեսման մեթոդների մշակում | 2007-2009 թթ. |
| Տարեգրերի և տեղեկագրերի կազմում | մշտապես, շարունակական |
| ագրոօդերևութաբանական | |
| հիդրոլոգիական | |
| ռադիոլոգիական | |
| Տվյալների բանկի ստեղծում | մշտապես, շարունակական |
| օդերևութաբանական | |
| աերոլոգիական | |
| ակտինոմետրիական | |
| օզոնամետրիական | |
| Տվյալների հաղորդում և փոխանակում | 2007-2009 թթ. |
| «SINOP» ծածկագրով 17 կայանների տվյալների տրամադրում Մոսկվայի տարածաշրջանային կենտրոնին` համաձայն ԱՊՀ միջպետական համաձայնագրի | ամենօրյա |
| Երևան, Սևան, Ամասիա կայանների տվյալների հաղորդում ՀՕԿ-ի Վաշինգտոնի կենտրոն | ամսական |
| ռադիոզոնդարկման տվյալների հաղորդում ՀՕԿ-ի երեք տարածաշրջանային կենտրոններ | ամենօրյա |
| օզոնամետրիական տվյալների հաղորդում ՀՕԿ-ի Տորոնտոյի (Կանադա) տարածաշրջանային կենտրոն | ամսական |
| Գամմա ֆոնի շաբաթական տվյալների հաղորդում Ռուսաստանի Դաշնության Օբնինսկ քաղաքի «Թայֆուն» գիտաարտադրական միավորմանը | շաբաթական, ամսական |
11. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Ծրագրի լիարժեք իրականացման և Հայպետհիդրոմետի հետագա կայուն գործունեության ապահովման, նոր տեխնոլոգիաների ներդրման և մասնագիտական կադրերի վերապատրաստման նպատակով իրականացնել`
1) մասնագետների ատեստավորման անցկացում.
2) համագործակցություն Երևանի պետական համալսարանի հետ` հիդրոօդերևութաբանության մասնագիտությունն ընտրած ուսանողների թիվը 15-ի հասցնելու, մասնագիտական խմբերի ուսանողներին աջակցելու, նրանց ուսումնական պրակտիկան կազմակերպելու և մասնագիտական աշխատանքով ապահովելու համար.
3) միջոցների ձեռնարկում ՀՕԿ-ի տարածաշրջանային ուսումնական կենտրոնների որակավորման բարձրացման կուրսերում վերապատրաստման համար`
ա. 2007 թվականին` 3 օդերևութաբան, 2 հիդրոլոգ, մեկ ռադիոլոգ, 2 կլիմատոլոգ, մեկ օզոնամետրիստ,
բ. 2008 թվականին` 3 օդերևութաբան, 2 հիդրոլոգ, մեկ ռադիոլոգ, 3 կլիմատոլոգ,
գ. 2009 թվականին` 4 օդերևութաբան, 3 հիդրոլոգ, մեկ ռադիոլոգ, 2 օզոնամետրիստ, 2 կլիմատոլոգ.
4) Արաքս-Սուրմալու, Ախուրյան-Հայկաձոր և Ախուրյան-Երվանդաշատ ջրաչափական դիտակետերում Թուրքիայի մասնագետների հետ համատեղ հիդրոմետրիական աշխատանքների կատարմանը մասնագետների մասնակցության ապահովում.
5) միջոցառումների իրականացում` նվիրված օդերևութաբանության և ջրի համաշխարհային օրերին.
6) ապահովել ՀՕԿ-ի և ԱՊՀ հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի ծրագրերով մասնագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման, ինչպես նաև այլ երկրների ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների հետ կնքված համաձայնագրերի և պայմանագրերի շրջանակներում անցկացվող կարևորագույն միջոցառումներին մասնակցությունը, այդ թվում` հրավիրող կազմակերպության կողմից գործուղման ծախսերի մասնակի կամ ամբողջությամբ փոխհատուցման դեպքում.
| NN ը/կ | Վայրը | Միջոցառման անվանումը (նպատակը) | Ժամկետը | Ժամկետը | Ժամկետը |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
| 1. | Ժելեզնոդորոժնի | ԱՊՀ հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի աշխատանքային խմբերի նիստեր | 2007 թ. 2-րդ եռամսյակ | 2008 թ. 2-րդ եռամսյակ | 2009 թ. 2-րդ եռամսյակ |
| 2. | ԱՊՀ երկրներ | ԱՊՀ հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի 18,19, 20 և 21-րդ նստաշրջաններ | 2007 թ. 1-ին եռամսյակ, 3-րդ եռամսյակ | 2008 թ. 4-րդ եռամսյակ | 2009 թ. 4-րդ եռամսյակ |
| 3. | Մոսկվա | Հայպետհիդրոմետի և Ռուսհիդրոմետի միջև երկկողմ համաձայնագրի շրջանակներում փոխայցելություններ | ըստ պայմանավորվածության | ըստ պայմանավորվածության | ըստ պայմանավորվածության |
| 4. | Ժելեզնոդորոժնի | ՀՕԿ-ի ծրագրի շրջանակներում մասնագետների վերապատրաստում Ռուսաստանի Դաշնության ուսուցողական կենտրոնում | ըստ ուսումնական ծրագրերի | ըստ ուսումնական ծրագրերի | ըստ ուսումնական ծրագրերի |
| 5. | Սանկտ Պետերբուրգ | հիդրոօդերևութաբանական նմուշային սարքերի ստուգաճշտում և չափաբերում | ըստ անհրաժեշտության | ըստ անհրաժեշտության | ըստ անհրաժեշտության |
| 6. | Թբիլիսի | Հայպետհիդրոմետի և Վրաստանի հիդրոօդերևութաբանական դեպարտամենտի միջև երկկողմ համաձայնագրի քննարկում | ըստ պայմանավորվածության | - | - |
| 7. | Մադրիդ | մասնակցություն «Անվտանգ և կայուն ապրելակերպ. եղանակի, կլիմայի և ջրի մասին տեղեկատվությամբ սպասարկման սոցիալ-տնտեսական արդյունավետությունը» թեմայով ՀՕԿ-ի միջազգային համաժողովին | 2007 թ. մարտի 19-22-ը | - | - |
| 8. | Ժնև | մասնակցություն ՀՕԿ-ի 15- րդ կոնգրեսին | 2007 թ. մայիսի 7-25-ը | - | - |
| 9. | Ժնև | մասնակցություն ՀՕԿ-ի հիմնական համակարգերի հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին | - | ըստ ՀՕԿ-ի ժամանակացույցի | - |
| 10. | Ժնև | մասնակցություն ՀՕԿ-ի հիդրոլոգիայի հանձնաժողովի 13-րդ նստաշրջանին | - | ըստ ՀՕԿ-ի ժամանակացույցի | - |
| 11. | Տոկիո | համաշխարհային կլիմայի ուսումնասիրության ծրագրի երրորդ միջազգային համաժողով` նվիրված ռեանալիզին | - | 2008 թ. 1-ին եռամսյակ | - |
| 12. | Ժնև | մասնակցություն ՀՕԿ-ի կլիմատալոգիական հանձնաժողովի 15-րդ նստաշրջանին | - | - | ըստ ՀՕԿ-ի ժամանակացույցի |
| 13. | Ժնև | մասնակցություն ՀՕԿ-ի 6-րդ տարածաշրջանային ասոցիացիայի 15-րդ նստաշրջանին |
- | - | 2009 թ. 3-րդ եռամսյակ |
| 14. | Պեկին | երկկողմ համաձայնագրի քննարկում | ըստ պայմանավորվածության | - | - |
| 15. | Թեհրան | երկկողմ համաձայնագրի քննարկում | ըստ պայմանավորվածության | - | - |
| 16. | Փարիզ | Հայպետհիդրոմետի և Մետեո-Ֆրանսի միջև երկկողմ համաձայնագրի շրջանակներում փոխայցելություններ | ըստ պայմանավորվածության | ըստ պայմանավորվածության | ըստ պայմանավորվածության |
| 17. | Բեռլին | Հայպետհիդրոմետի և Գերմանիայի DWD կազմակերպության միջև երկկողմ համաձայնագրի շրջանակներում փոխայցելություններ | ըստ պայմանավորվածության | ըստ պայմանավորվածության | ըստ պայմանավորվածության |
| 18. | Օսլո | Հայպետհիդրոմետի և Նորվեգիայի NVE կազմակերպության միջև երկկողմ համաձայնագրի շրջանակներում փոխայցելություններ | ըստ պայմանավորվածության | ըստ պայմանավորվածության | ըստ պայմանավորվածության |
| 19. | Երուսաղեմ | ՀՕԿ-ի կրթության և կադրերի պատրաստման ծրագրի շրջանակներում Իսրայելի տարածաշրջանային կենտրոնում մասնագետների վերապատրաստում | ըստ ուսումնական ծրագրերի | ըստ ուսումնական ծրագրերի | ըստ ուսումնական ծրագրերի |
| 20. | Հելսինկի | «VAJSALA» կազմակերպության հետ տեխնիկական համագործակցության հարցերի քննարկում | - | ըստ պայմանավորվածության | - |
12. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Ծառայության գործունեության ֆինանսական ապահովումն իրականացվում է`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի,
2) ձեռնարկատիրական գործունեությունից ծառայության դիմաց ստացված եկամուտների,
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրների,
4) միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի միջոցների հաշվին:
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |