«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 փետրվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11811086
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
20 հունվարի 2011 թ. |
թիվ 23-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1035-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թ. դեկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ և այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2004 թվականի հուլիսի 23-ի N 715-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1035-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները՝
1. Հրամանի վերնագրից հանել «ԵՎ ԿՐՏՍԵՐ» բառերը, իսկ «ԱՅԴ» բառը փոխարինել «ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ» բառերով։
2. Հրամանի 1-ին կետից հանել «և կրտսեր» բառերը։
3. Հրամանով հաստատված N 1 հավելվածի՝
1) վերնագրից հանել «ԵՎ ԿՐՏՍԵՐ» և 1-ին կետից հանել «և կրտսեր» բառերը.
2) 9-րդ կետի երրորդ պարբերության «և» բառերը փոխարինել «և (կամ)» բառերով.
3) 12-րդ կետի գ) ենթակետից հանել «ու քվեարկության» բառերը.
4) 12-րդ կետի ժբ) և ժգ) ենթակետերը ուժը կորցրած ճանաչել.
5) 12-րդ կետի ժդ) ենթակետի «քվեարկության» բառը փոխարինել «գնահատման» բառով.
6) 16-րդ կետի «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով.
7) 19-րդ կետի դ) ենթակետը ուժը կորցրած ճանաչել.
8) 19-րդ կետի ե) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ե) իրականացնում է հարցազրույցի փուլում մասնակցի (մասնակիցների) կողմից տրված պատասխանների գնահատում»։
4. Հրամանով հաստատված N 2 հավելվածի՝
1) 9-րդ կետի 3-րդ պարբերությունում «և» բառերը փոխարինել «և (կամ)» բառերով.
2) 16-րդ կետի «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով։
Նախարար |
Վ. Գաբրիելյան |